Գլխավոր տեղեկություն
Համար
N 1322-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1322-Ա

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-303-Ն և «Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի հոկտեմբերի 3-ի ՀՕ-304-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1322-Ա որոշման

Ց Ա Ն Կ

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՀՕ-303-Ն ԵՎ «ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ՀՕ-304-Ն ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի տեսակն ու վերնագիրը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահով-

ման աղբյուրը

Իրավական ակտի նախագծի ներկա- յացման կամ ընդունման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի մարմնի

անվանումը

Իրավական հիմքը

1

2

3

4

5

6

1.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2024 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի

նախարարություն

«Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդված

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 211-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

2024 թվականի հունվարի 2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

«Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդված

3.

«Փոստային կապի օպերատորների տեխ- նոլոգիական սարքավորումներին և մեքենայացման, ավտոմատացման և տեղեկատվայնացման միջոցներին մաքսային մարմնի համար հասանելիության ապահովման ձևաչափը սահմանելու մասին» ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի համատեղ հրամանի ստորագրում

2024 թվականի հունվարի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

 

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

«Փոստային կապի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ կետ

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

28.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան