ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 37-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 182-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 01.12.23 թիվ 43-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն համերգային կազմակերպությունների գործունեության մասին» ձև թիվ 1-համերգ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 182-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 37-Ն որոշման |
Բաժին 1. Հիմնական ցուցանիշներ
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Համերգների քանակը, միավոր |
Հաճախումների քանակը, մարդ |
Համերգներից ստացված հասույթը, դրամ |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Համերգներ հանրապետությունում, ընդամենը, այդ թվում` |
100 |
|||
ք. Երևանում |
100.1 |
|||
ՀՀ մարզերում |
100.2 |
|||
Համերգների ընդհանուր քանակից` գյուղական վայրերում |
110 |
|||
Համերգների ընդհանուր քանակից` բարեգործական |
120 |
|||
Համերգների ընդհանուր քանակից` |
130 |
|||
դասական |
130.1 |
|||
ազգային, ժողովրդական |
130.2 |
|||
էստրադային, ջազային |
130.3 |
|||
Համերգների ընդհանուր քանակից` ֆիլհարմոնիկ, դրանցից` |
140 |
|||
դպրոցականի ֆիլհարմոնիա, ընդամենը, այդ թվում` |
140.1 |
|||
ք. Երևանում |
140.1.1 |
|||
ՀՀ մարզերում |
140.1.2 |
|||
Համերգներ ինքնազբաղ արվեստագետների մասնակցությամբ |
160 |
|||
Համերգ-հյուրախաղեր արտասահմանում, ընդամենը, այդ թվում՝ |
170 |
|||
ԱՊՀ երկրներում |
170.1 |
|||
Եվրոպայում |
170.2 |
|||
ԱՄՆ-ում |
170.3 |
|||
Լատինական Ամերիկայում |
170.4 |
|||
այլ երկրներում |
170.5 |
Բաժին 2. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ընդամենը հաշվետու տարում |
Ա |
Բ |
1 |
Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, այդ թվում՝ |
200 |
|
Մնացորդը տարեսկզբին |
210 |
|
Ֆինանսական մուտքերը, ընդամենը, այդ թվում՝ |
220 |
|
բյուջեից (պետական և համայնքային) |
220.1 |
|
բնակչությանը մատուցված ծառայություններից |
220.2 |
|
նվիրատվություններ |
220.3 |
|
վարձակալությունից |
220.4 |
|
այլ եկամուտներ |
220.5 |
|
Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում՝ |
230 |
|
նյութական ծախսեր |
230.1 |
|
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
230.2 |
|
գործուղման ծախսեր |
230.3 |
|
աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |
230.4 |
|
հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման |
230.5 |
|
այլ ծախսեր |
230.6 |
|
Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին |
240 |
Բաժին 3. Համերգային կազմակերպության տեսակը
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Նշել համերգային կազմակերպության տեսակը |
Ա |
Բ |
1 |
Համերգային կազմակերպության տեսակը |
300 |
Ղեկավար՝ |
__________________ |
|
__________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (լիազորված անձ)՝ |
__________________ |
__________________ | |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
|
« _ _ »____ ____20___թ. |
(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 43-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 37-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՀԱՄԵՐԳ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում է «Համերգային կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-համերգ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են համերգային կազմակերպությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Բաժին 1-ում (ըստ տեսակների և կազմակերպման վայրերի) լրացվում են.
1) սյունակ 1-ում` համերգների քանակը,
2) սյունակ 2-ում՝ հաճախումների քանակը,
3) սյունակ 3-ում՝ համերգներից ստացված հասույթի գումարի չափը:
7. Բաժին 2-ում (ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) լրացվում են՝
1) «200» ծածկագրով տողում` ընդհանուր ֆինանսական միջոցները,
2) «210» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին,
3) «220» ծածկագրով տողում` ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի ցուցանիշները, այդ թվում՝ «220.1» ծածկագրով տողում՝ բյուջեից (պետական և համայնքային), «220.2» ծածկագրով տողում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից, «220.3» ծածկագրով տողում՝ նվիրատվություններից, «220.4» ծածկագրով տողում՝ վարձակալությունից և «220.5» ծածկագրով տողում՝ այլ եկամուտները,
4) «230» ծածկագրով տողում՝ ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից՝ «230.1» ծածկագրով տողում («Նյութական ծախսեր»)՝ ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
5) «230.2» ծածկագրով տողում («Ոչ նյութական ծառայությունների վճարումներ»)` աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
6) «230.3» ծածկագրով տողում` գործուղման ծախսերը,
7) «230.4» ծածկագրով տողում («Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»)՝ հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,
8) «230.5» ծածկագրով տողում` համերգային կազմակերպությունների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, հիմնավերանորոգման և վերանորոգման ծախսերը,
9) «230.6» ծածկագրով տողում` այն ծախսերը (այլ ծախսեր), որոնք «230.1»-«230.5» ծածկագրերով տողերում չեն արտացոլվել,
10) «240» ծածկագրով տողում` ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
8. Բաժին 3-ում նշվում է (Էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ընտրել միայն մեկ տող) համերգային կազմակերպության տեսակը:
(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 43-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.12.2023, թիվ 43-Ն | 09.12.2023, թիվ 37-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|