ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«21» ԱՊՐԻԼԻ 2021 թվական, N 39-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՔԱՂԱՔԻ ՍԱՆԱՀԻՆ ՍԱՐԱՀԱՐԹ ԹԱՂԱՄԱՍ 1/13-49 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, 41.21 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հիմք ընդունելով համայնքային սեփականության իրավունքի 27112020-06-0041 վկայականը, անշարժ գույքի շուկայական գնահատման հաշվետվությունը և Ալավերդի համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել բաց դասական աճուրդային եղանակով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող, Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամաս 1/13-49 հասցեում գտնվող, 41.21 քմ մակերեսով տարածքը՝ 1350.0 հազար դրամ մեկնարկային գնով։
2. Հանձնարարել համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովին (նախագահ՝ Ս. Խեչումյան).
2.1 Սահմանել՝ աճուրդի մասնակցության վճար 15000 դրամ և քայլի չափ՝ մեկնարկային գնի 5%-ի չափով։
2.2 Աճուրդի անցկացման պայմանների ու ժամկետների մասին լրատվության միջոցներով տեղյակ պահել ազգաբնակչությանը և տնտեսավարող սուբյեկտներին։
3. Բոլոր վճարումները կատարել ՀՀ արժույթով։
Համայնքի ավագանու անդամներ՝
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ |
1. |
Արտուշ Աբելյան | |||
2. |
Արթուր Դավթյան | |||
3. |
Կամո Երիցյան | |||
4. |
Արմեն Կարապետյան | |||
5. |
Լաուրա Մելիքսեթյան | |||
6. |
Ալիկ Նասիբյան | |||
7. |
Սվետլանա Պետրոսյան | |||
8. |
Վալերի Վարոսյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|