ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
«01» դեկտեմբեր 2023 թ. |
թիվ 49-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 60-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի ««Նախադպրոցական հիմնարկների մասին» Ձև 85-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 194-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 60-Ն որոշման.
1) վերնագրում, 1-ին և 2-րդ կետերում «հիմնարկների» բառը փոխարինել «հաստատությունների» բառով,
2) հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,
3) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 49-Ն որոշման |
«Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 60-Ն որոշման |
Բաժին 1. Նախադպրոցական հաստատության տեսակը և աշխատանքային ռեժիմը (նշել)
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
տեսակը/ ռեժիմը |
Ա |
Բ |
1 |
Նախադպրոցական հաստատության տեսակը |
110 |
մանկապարտեզ, մսուր, մսուր-մանկապարտեզ, նախակրթարան |
Նախադպրոցական հաստատության աշխատանքային ռեժիմը |
120 |
հնգօրյա, վեցօրյա, շուրջօրյա |
Բաժին 2. Նախադպրոցական հաստատության սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները
Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Քանակը Մակերեսը, քառ. մ Ա Բ 1 2 Ընդամենը, այդ թվում 200 ընդունարան 200.1 առանձնասենյակ 200.2 խաղասենյակ 200.3 ննջասենյակ 200.4 հարդարասենյակ 200.5 բուֆետ/ճաշարան 200.6 բուժական սենյակ 200.7 օժանդակ սենյակ 200.8 այլ 200.9 Շենքին կից տարածք 210
Բաժին 3. Երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային բաշխվածության
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծած-կա-գիրը |
Ընդա-մենը |
նրանցից` ըստ տարիքի |
Երեխաների ընդհանուր թվաքանակից սովորում են հանրա-կրթական դպրոցի 1-ին դասարանի ծրագրով | |||||||
մինչև 1 տարեկան |
1 տարե-կան |
2 տարե-կան |
3 տարե-կան |
4 տարե-կան |
5 տարե-կան |
նրանցից մինչև սեպտեմբերի 1-ը կլրանա | |||||
6 տարե-կան |
7 տարե-կան | ||||||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Երեխաների թվաքանակը տարեվերջին |
300 |
||||||||||
նրանցից` աղջիկներ |
300.1 |
Բաժին 4. Խմբերի և տեղերի առկայությունը տարեվերջին
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծած-կագիրը |
Խմբերի քանակը, միավոր |
Երեխաների թվաքանակը խմբերում, մարդ |
Տեղերի քանակը, միավոր | ||||
ընդա- մենը |
այդ թվում` 3 և բարձր տարիքի երեխաների |
ընդա- մենը |
նրանցից` աղջիկներ |
այդ թվում` 3 և բարձր տարիքի |
նրանցից` աղջիկներ | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ընդամենը |
400 |
|||||||
դրանցից՝ շուրջօրյա խմբեր |
400.1 |
Բաժին 5. Աշխատակազմն ըստ կրթական մակարդակի
Ցուցանիշի անվանումը Տողի ծած-կագիրը Աշխատողների թվաքանակը տարեվերջին այդ թվում` ըստ կրթական մակարդակի բարձրա- գույն նրանցից` կանայք միջին մասնագի- տական նրանցից` կանայք ընդա- մենը նրանցից` կանայք Ա Բ 1 2 3 4 5 6 Ընդամենը, այդ թվում՝ 500 տնօրեն 500.1 տնօրենի ուսումնական գծով տեղակալ (մեթոդիստ) 500.2 դաստիարակ 500.3 դաստիարակի օգնական 500.4 երաժշտական ղեկավար 500.5 հոգեբան 500.6 լոգոպեդ 500.7 լրացուցիչ կրթական ծառայությունների մանկավարժ 500.8 ֆիզկուլտուրայի հրահանգիչ 500.9 այլ մանկավարժ (հատուկ մանկավարժ) 500.10 բուժքույր 500.11 խոհարար 500.12 սպասարկող այլ անձնակազմ 500.13
Բաժին 6. Մանկավարժա-դաստիարակչական աշխատակազմն ըստ աշխատանքային ստաժի
Ցուցանիշի անվանումը Տողի ծած-կագիրը Աշխատանքային ստաժը մինչև 5 տարի 6 - 10 տարի 11 - 15 տարի 16 և ավելի 2 3 4 5 6 Ընդամենը 600 նրանցից` կանայք 600.1
Ղեկավար |
_________________________________ |
______________________ | ||||||||||||||
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |||||||||||||
Լրացնող (լիազորված անձ)՝ |
_________________________________ | ______________________ | ||||||||||||||
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | ||||||||||||||
« _ _ »_______20___թ.»: |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետությանվիճակագրության պետական խորհրդի 2023 թվականի դեկտեմբերի 1-ի թիվ 49-Ն որոշման |
«Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 60-Ն որոշման |
ՀՐԱՀԱՆԳ
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 85-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Նախադպրոցական հաստատությունների գործունեության մասին» Ձև 85-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը կազմում են նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Բաժին 1-ի «110» ծածկագրով տողում նշվում է նախադպրոցական հաստատությունների տեսակը, իսկ «120» ծածկագրով տողում՝ աշխատանքային ռեժիմը:
7. Բաժին 2-ում լրացվում են նախադպրոցական հաստատությունների սենյակների (ըստ նշանակության) քանակը (սյունակ 1) և դրանց գումարային մակերեսների ցուցանիշը (սյունակ 2): «200-200.8» ծածկագրերով տողերում չնշված սենյակների ցուցանիշները լրացվում են «200.9» ծածկագրով տողում: Հաստատություններին կից առկա կամ պատկանող տարածքի ցուցանիշը լրացվում է «210» ծածկագրով տողում:
8. Բաժին 3-ում լրացվում է երեխաների թվաքանակն ըստ սեռատարիքային բաշխվածության.
1) «300» ծածկագրով տողում լրացվում է երեխաների թվաքանակի բաշխվածությունն՝ ըստ 1-7 սյունակների, որից՝ աղջիկների թվաքանակը՝ «300.1» ծածկագրով տողում,
2) «300» ծածկագրով տողի 8-9 սյունակներում լրացվում է համապատասխանաբար 6 և 7 տարեկան երեխաների թվաքանակը, որից աղջիկների թվաքանակը՝ «300.1» ծածկագրով տողում,
3) «300» ծածկագրով տողի 10-րդ սյունակում լրացվում է հանրակրթական դպրոցի 1-ին դասարանի ծրագրով սովորող երեխաների թվաքանակը, որից աղջիկների թվաքանակը՝ «300.1» ծածկագրով տողում:
9. Բաժին 4-ում լրացվում են խմբերի և տեղերի առկայության ցուցանիշները տարեվերջին.
1) «400» ծածկագրով տողի սյունակ 1-ում լրացվում է խմբերի քանակը տարեվերջին, որի սյունակ 2-ում լրացվում է 3 և բարձր տարիքի երեխաների քանակը,
2) «400» ծածկագրով տողի սյունակներ 3-4-ում լրացվում է խմբերում ընդգրկված երեխաների թվաքանակը, որից 3 և բարձր տարիքի երեխաների քանակը՝ սյունակներ 5-6-ում,
3) «400» ծածկագրով տողի սյունակ 7-ում լրացվում է տեղերի քանակը,
4) «400.1» ծածկագրով տողում լրացվում է շուրջօրյա խմբերի քանակը:
10. Բաժին 5-ում լրացվում է աշխատակազմի թվաքանակը, իսկ նրանց բաշխվածությունն ըստ կրթական մակարդակի՝ սյունակներ 3-6-ում:
11. Բաժին 6-ի «600» ծածկագրով տողում լրացվում է մանկավարժա-դաստիարակչական աշխատողների թվաքանակն ըստ աշխատանքային ստաժի, որից կանանց թվաքանակը՝ «600.1» ծածկագրով տողում: »:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2023 թվական: