Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.01.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.25-2024.01.07 Պաշտոնական հրապարակման օրը 29.12.2023
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
26.12.2023
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

26 դեկտեմբերի 2023 թ.

N 43-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ և 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 2-րդ մասով, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասով, 12-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին, 10-րդ հոդվածի 2-րդ և 17-րդ հոդվածի 5-րդ մասերով`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ` Երևան) տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) սույն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի նկատմամբ ենթակա է կիրառման Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 1023-Ն որոշմամբ Երևանի համար սահմանված 1-ից մինչև 12 տարածագնահատման գոտիականությունը, կիրառելով 1.9 բազային (առավելագույն) գործակիցը, ընդ որում` տարածագնահատման 2-րդ գոտուց սկսած` յուրաքանչյուր հաջորդ գոտու նկատմամբ կիրառվում է լրացուցիչ նվազեցնող` 0.15 գործակից.

2) տեղական վճար վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային.

3) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների համար տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից առաջ, ընդ որում՝ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 25-րդ և 26-րդ կետերում նշված ծառայությունների մատուցման դիմաց տեղական վճարը գանձվում է մինչև յուրաքանչյուր ամսվա 6-ը, բացառությամբ սույն որոշմամբ հաստատված հավելվածի 22-րդ, 24-րդ և 30-րդ կետերում նշվածների, որոնց դեպքում տեղական վճարը գանձվում է ծառայությունը մատուցելուց հետո.

4) սույն որոշմամբ սահմանված հավելվածի 26-րդ կետում նշված ծառայությունների դիմաց վճարման ենթակա տեղական վճարի ամսական դրույքաչափը վճարվում է 2024 թվականի 10 ամսվա ընթացքում մատուցած ծառայությունների դիմաց (2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը և 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ուսուցման համար).

5) սույն որոշմամբ սահմանված ծառայությունների մատուցումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական վճարի գումարը չվճարելու դեպքում.

6) ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման վճարի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան՝ շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետի ընթացքում՝ ամսական պարբերականությամբ՝ տեղական վճարի ընդհանուր գումարը համամասնորեն բաժանելով ըստ հաշվարկվող ամիսների:

3. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական վճարների դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական վճարների յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

 

Երևանի քաղաքապետ`

Տ.  Ավինյան

 

2023 թ. դեկտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված

Երևան քաղաքի ավագանու

2023 թվականի դեկտեմբերի 26-ի

N 43-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Երևանի տարածքում շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար`

1) մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

2) 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

2. Ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝

1) մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

2) 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 200000 /երկու հարյուր հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ:

3. Սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար`

1) մինչև 100 քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

2) 100-ից մինչև 500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 50000 /հիսուն հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար` 150000 /մեկ հարյուր հիսուն հազար/ դրամ:

4. Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողամասի օտարման և օգտագործման իրավունքով (անհատույց օգտագործման (բացառությամբ Երևան քաղաքի ավագանու կողմից), վարձակալության կամ կառուցապատման) տրամադրելու, այլ անձի սեփականության իրավունքով պատկանող հողամասի սեփականության իրավունքից հրաժարվելու հիմքով Երևան համայնքին հանձնելու, ինչպես նաև շենք, շինությունների օտարման (բացառությամբ սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված դեպքերի), անհատույց օգտագործման (բացառությամբ Երևան քաղաքի ավագանու կողմից) կամ վարձակալության իրավունքով տրամադրման դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝

1) մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 20000 /քսան հազար/ դրամ.

2) 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար 50000 /հիսուն հազար/ դրամ.

3) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ:

5. Երևանի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող և օգտագործման տրամադրված անշարժ գույքի պայմանագրերի կետերի փոփոխման դեպքերում, մասնավորապես՝ պայմանագրի նախագծի մշակման համար, ինչպես նաև համաձայնագրերի կնքման դեպքերում (բացառությամբ վրիպակների հետևանքով) փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝

1) մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար՝ 5000 /հինգ հազար/ դրամ.

2) 50-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար 10000 /տասը հազար/ դրամ.

3) 500-ից մինչև 1500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

4) 1500 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անշարժ գույքի համար 50000 /հիսուն հազար/ դրամ:

6. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի փոխանակության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման, մասնավորապես՝ փոխանակության պայմանագրի նախագծի մշակման համար՝ համայնքից ստացվող հողամասի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով:

7. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող բնակելի նշանակության անշարժ գույքի նվիրատվության (բացառությամբ Երևան քաղաքի ավագանու կողմից) դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման, մասնավորապես՝ պայմանագրի նախագծի մշակման համար՝ որպես նվիրատվություն ստացվող անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված տվյալ տարվա անշարժ գույքի հարկի եռապատիկի չափով:

8. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ հողամասի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի (գյուղատնտեսական նշանակության հողամասերի դեպքում՝ փոփոխումից հետո առաջացող արժեքի) 5 տոկոսի չափով, իսկ միայն գործառնական նշանակության փոփոխության դեպքերում՝ 3 տոկոսի չափով:

9. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների գործառական նշանակության փոփոխության դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ մինչև փոփոխումը եղած գործառնական նշանակությանը համապատասխան անշարժ գույքի հարկի հնգապատիկի չափով:

10. Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերի սահմանների ճշտման և (կամ) հողհատկացման հիմքերի վերականգնման դեպքերում (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար՝ հողամասի անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի 2 տոկոսի չափով:

11. 301-ից մինչև 3000 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճար՝

1) հասարակական և արտադրական նպատակային նշանակության շենքերի և շինությունների համար՝ 5000000 /հինգ միլիոն/ դրամ.

2) բնակելի նպատակային նշանակության շենքերի և շինությունների համար՝ 1000000 /մեկ միլիոն/ դրամ:

12. Նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կազմելու վճար՝ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 4000000 /չորս միլիոն/ դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար 4000000 /չորս միլիոն/ դրամի հանրագումարի ու սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

13. Նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք) փոփոխություն կատարելու (շենքի կամ շինության ծավալների ավելացում նախատեսող նոր նախագծման թույլտվություն կազմելու) վճար՝ 3001 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող շենքերի և շինությունների համար՝ 1000000 /մեկ միլիոն/ դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի համար 1000000 /մեկ միլիոն/ դրամի հանրագումարի ու սույն հավելվածի 14-րդ կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը:

14. Սույն հավելվածի 12-րդ և 13-րդ կետերի համաձայն՝ նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) և դրա փոփոխության (շենքի կամ շինության ծավալների ավելացում նախատեսող նոր նախագծման թույլտվություն կազմելու) համար տեղական վճարի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

 

Գոտի

Գոտիականության գործակից

1-3

4.0

4-7

3.0

8-12

1.0

15. Բնակելի նպատակային նշանակության շենքերի և շինությունների ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման (հաստատման) վճար՝ 3001 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող շենքերի և շինությունների (բացառությամբ ավտոկայանատեղիների) համար` 7000000 /յոթ միլիոն/ դրամի և 3001 քառակուսի մետրը գերազանցող մինչև յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի (բացառությամբ ավտոկայանատեղիների) համար 7000000 /յոթ միլիոն/ դրամի հանրագումարի և սույն հավելվածի 17-րդ կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը.

16. 3001 և ավելի քառակուuի մետր ընդհանուր մակերեu ունեցող բնակելի նպատակային նշանակության շենքերի և շինությունների ճարտարապետաշինարարական նախագծի վերահամաձայնեցման (փոփոխման) վճար՝ շենքի կամ շինության փոփոխվող ծավալների 100 քառակուսի մետրից ավել յուրաքանչյուր 3000 քառակուսի մետրի (բացառությամբ ավտոկայանատեղիների) համար 7000000 /յոթ միլիոն/ դրամի հանրագումարի և սույն հավելվածի 17-րդ կետով սահմանված՝ շենքի (շինության) կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող գոտիականության գործակցի արտադրյալը.

17. Սույն հավելվածի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն՝ շենքերի և շինությունների ճարտարապետաշինարարական նախագծի համաձայնեցման (հաստատման) և վերահամաձայնեցման (փոփոխման) համար տեղական վճարի դրույքաչափի հաշվարկման նպատակով հիմք են ընդունվում Կառավարության որոշմամբ սահմանված՝ շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականությանը համապատասխանող հետևյալ գործակիցները.

 

Գոտի

Գոտիականության գործակից

1-4

5.0

5-8

4.0

9-12

3.0

18. Ինժեներական ենթակառուցվածքների (վերգետնյա և (կամ) ստորգետնյա) ստեղծման (մոնտաժման, վերանորոգման, վերականգնման և այլն) նպատակով շինարարության թույլտվության վճար` յուրաքանչյուր մեկ գծամետրի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ:

19. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով հիմնադրույթային փաստաթղթի նախագծի կամ նախատեսվող գործունեության, դրանց ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ հանրային լսումների կազմակերպման վճար` 500000 /հինգ հարյուր հազար/ դրամ:

20. Երևանի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ:

21. Երևանի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ:

22. Երևանի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար`

1) բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում կոշտ կենցաղային թափոնների համար՝ բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ 200 /երկու հարյուր/ դրամ.

2) ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում, աղբահանության վճարը սահմանվում է ըստ շինության ընդհանուր մակերեսի հետևյալ դրույքաչափերով.

ա. առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ.

բ. հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների, բազաների ու ճամբարների, սպորտի համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 30 /երեսուն/ դրամ.

գ. վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 18 /տասնութ/ դրամ.

դ. գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների մասով` մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 4 /չորս/ դրամ,

ե. զորանոցների մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 8 /ութ/ դրամ.

զ. արտադրական՝ արդյունաբերական և գյուղատնտեսական նշանակության շինությունների մասով (այդ թվում՝ ավտոկայանատեղի)՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` 8 /ութ/ դրամ.

է. շինություններում, որտեղ իրականացվում է մեկից ավելի առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեություն, աղբահանության վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր հատվածի համար՝ ըստ տվյալ հատվածում իրականացվող գործունեության տեսակի, համաձայն սույն հավելվածի 22-րդ կետի 2-րդ ենթակետի «ա»-ից մինչև «զ» պարբերություններով սահմանված դրույքաչափերի, եթե աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին գրավոր տեղեկացնում է համայնքի ղեկավարին՝ կցելով նշված հատվածների մակերեսների նշումով սխեման, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է առավել բարձր դրույքաչափով.

ը. շինություններում (այդ թվում՝ առանձնացված, ինչպես նաև տարբերակված տնտեսական գործունեության համար նախատեսված շինությունների առանձին հատվածներում), որտեղ որևէ գործունեություն մշտապես կամ ժամանակավորապես չի իրականացվում, աղբահանության վճար չի հաշվարկվում, եթե շինությունում մշտապես կամ ժամանակավորապես որևէ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ աղբահանության վճար վճարելու պարտավորություն ունեցող անձը դրա մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին, իսկ համայնքի ղեկավարին չտեղեկացնելու դեպքում հաշվարկվում է սույն հավելվածի 22-րդ կետի 2-րդ ենթակետի «ա»-ից մինչև «զ» պարբերություններով սահմանված դրույքաչափով:

3) շենքերից և շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի մասով՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 70 /յոթանասուն/ դրամ.

4) ոչ բնակելի նպատակային նշանակության առնվազն 1000 քմ ընդհանուր մակերես զբաղեցնող շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի վերաբերյալ սույն հավելվածի 22-րդ կետի 2-րդ ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով և 3-րդ ենթակետով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության դեպքում աղբահանության վճարը սահմանվում է՝

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 /երեք հազար/ դրամ, կամ

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ.

5) համայնքային աղբավայրերի դեպքում աղբի տեղադրման համար վճարը սահմանվում է ՝

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ 3000 /երեք հազար/ դրամ, կամ

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ 10000 /տասը հազար/ դրամ.

23. Երևանի կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի հավաքման և փոխադրման, ինչպես նաև աղբահանության վճար վճարողներին շինարարական և խոշոր եզրաչափի աղբի ինքնուրույն հավաքման և փոխադրման թույլտվության համար աղբահանության վճարը սահմանվում է՝

մեկ խորանարդ մետր աղբի համար 500 /հինգ հարյուր/ դրամ, մեկ տոննա աղբի համար՝ 1800 /մեկ հազար ութ հարյուր/ դրամ:

24. Երևանի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերի կատարման համար`

1) ամսական 25 /քսանհինգ/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքի մակերեսի համար.

2) ամսական 50 /հիսուն/ դրամ՝ յուրաքանչյուր 1 քառակուսի մետր սեփականության իրավունքով պատկանող ոչ բնակելի տարածքի մակերեսի համար:

25. Երևանի ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար` մեկ երեխայի հաշվարկով ամսական 30000 /երեսուն հազար/ դրամ:

26. Երևանի ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների (երաժշտական, կերպարվեստի և արվեստի դպրոցներ) ուսումնական պլանով նախատեսված ծառայությունից օգտվողների համար՝ մեկ երեխայի հաշվարկով.

1) խորացված մասնագիտական երգեցողության ուսուցում՝ ամսական 32500 /երեսուներկու հազար հինգ հարյուր/ դրամ.

2) գործիքային (դաշնամուր, լարային նվագարաններ, փողային և ազգային նվագարաններ, հարվածային գործիքներ) բաժիններում ուսուցում՝ ամսական 28300 /քսանութ հազար երեք հարյուր/ դրամ.

3) գործիքային (ակորդեոն, տավիղ, կիթառ) բաժիններում ուսուցում՝ ամսական 24300 /քսանչորս հազար երեք հարյուր/ դրամ.

4) գործիքային (դհոլ) բաժնում ուսուցում՝ ամսական 21800 /քսանմեկ հազար ութ հարյուր/ դրամ.

5) երգեցողության ուսուցում՝ ամսական 27200 /քսանյոթ հազար երկու հարյուր/ դրամ.

6) պարարվեստի ուսուցում՝ ամսական 21000 /քսանմեկ հազար/ դրամ.

7) կերպարվեստի ուսուցում՝ ամսական 13000 /տասներեք հազար/ դրամ.

8) թատերարվեստի ուսուցում՝ ամսական 12200 /տասներկու հազար երկու հարյուր/ դրամ.

9) սույն հավելվածի 26-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված ծառայություններից որևէ մեկով օգտվողների կողմից նույն ենթակետերում նշված մեկ այլ ծառայությունից օգտվելու համար տեղական վճարը սահմանվում է տվյալ ուսուցման համար սահմանված տեղական վճարի 50 %-ի չափով:

27. Երևանի ենթակայության թանգարանների մուտքի համար` 1 անձի համար՝ 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ:

28. Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում ավտոտրանսպորտային միջոցն կայանելու համար`

1) մինչև մեկ ժամ, ինչպես նաև մեկ ժամից ավելի կայանելու յուրաքանչյուր ժամի համար` 300 /երեք հարյուր/ դրամ.

2) ժամը 24:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 2500 /երկու հազար հինգ հարյուր/ դրամ` միանվագ վճարելու դեպքում.

3) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 08:00-ից մինչև 20:00-ն կայանելու համար` 20000 /քսան հազար/ դրամ (աբոնեմենտ).

4) 30-օրյա ժամանակահատվածում` ժամը 19:00-ից մինչև 09:00-ն կայանելու համար` 15000 /տասնհինգ հազար/ դրամ (աբոնեմենտ).

5) 30-օրյա ժամանակահատվածում` շուրջօրյա կայանելու համար` 25000 /քսան հինգ հազար/ դրամ (աբոնեմենտ):

29. Երևանի սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում (բացառությամբ բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի հարակից տարածքների) ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղում կայանելու համար՝

1) ծառայողական ավտոկայանատեղերում, ըստ յուրաքանչյուր կայանման տեղի`

ա. մեկ ամսվա համար` 25000 /քսանհինգ հազար/ դրամ.

բ. մեկ տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 300000 /երեք հարյուր հազար/ դրամ.

2) այլ վճարովի ավտոկայանատեղում մեկ ավտոտրանսպորտային միջոցը կամ դրա կցորդը ավտոկայանատեղում ժամը 09:00-ից մինչև 22:00-ն կայանելու համար`

ա. Երևան քաղաքի «Ա» գոտում (Երևան քաղաքի «Ա» գոտին ներառում է Երևան քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Ագաթանգեղոս, Խանջյան, Ալեք Մանուկյան, Չարենց, Կորյուն, Աբովյանի պուրակ, Իսահակյան, Մոսկովյան, Սարյան և Լեոյի փողոցների շրջանակը՝ մասնավորապես Արամի, Ամիրյան, Բուզանդի, Գևորգ Քոչարի, Զաքյան, Զորյան, Թումանյան, Իտալիայի, Լեոյի, Կարեն Դեմիրճյան, Կողբացու, Հանրապետության, Մելիք Ադամյան, Մհեր Մկրտչյան /Տիգրան Մեծի պողոտայից մինչև Խորենացու փողոց /Հանրապետության փողոցի մի հատվածը/, Պուշկին, Սարյան, Վազգեն Սարգսյան, Տպագրիչների, Իսահակյան, Մովսես Խորենացու /Մաշտոցի պողոտայից մինչև Ագաթանգեղոսի փողոց հատված/, Մոսկովյան, Նալբանդյան, Վարդանանց /Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փողոց/, Տերյան, Ալեք Մանուկյան, Աբովյան, Չարենցի, Կորյունի, Ագաթանգեղոսի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Բեյրութի, Խանջյան, Պարոնյան փողոցները, Բաղրամյան /Մաշտոցի պողոտայից մինչև Իսահակյան փողոց/, Մաշտոցի, Սայաթ Նովայի, Տիգրան Մեծի /Հանրապետության հրապարակից մինչև Ագաթանգեղոս փողոց հատված/ պողոտաները, Շահումյան և Սախարովի հրապարակները).

յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 300 /երեք հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը,

յուրաքանչյուր մեկ օրվա համար` 2000 /երկու հազար/ դրամ,

մեկ շաբաթվա համար` 5000 /հինգ հազար/ դրամ,

մեկ ամսվա համար` 18000 /տասնութ հազար/ դրամ,

մեկ տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 160000 /մեկ հարյուր վաթսուն հազար/ դրամ.

բ. Երևան քաղաքի «Բ» գոտում («Ա» գոտուց դուրս գտնվող Երևան քաղաքի ավագանու 25 դեկտեմբերի 2012 թ. թիվ 561-Ն որոշմամբ սահմանված համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման մյուս փողոցները, պողոտաները և հրապարակները)՝

յուրաքանչյուր մեկ ժամվա համար` 200 /երկու հարյուր/ դրամ, որի դեպքում փաստացի կայանման ժամանակի րոպեներով հաշվարկն իրականացվում է հետևյալ կերպ՝ ավտոկայանատեղում կայանելու պահից մինչև 15 րոպե վճար կարող է չվճարվել, իսկ 15 րոպեից ավելի կայանելու համար մեկ ժամվա համար սահմանված վճարի դրույքաչափը պետք է վճարվի նախապես` կայանելու պահից 15 րոպեի ընթացքում, ընդ որում՝ կայանումը 1 ժամից ավելի տևելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ մեկ ժամի համար վճարումը պետք է կատարվի մինչև նախորդ ժամի համար կատարված վճարման ժամանակահատվածի լրանալը.

յուրաքանչյուր մեկ օրվա համար` 1000 /մեկ հազար/ դրամ.

մեկ շաբաթվա համար` 2000 /երկու հազար/ դրամ.

մեկ ամսվա համար` 4000 /չորս հազար/ դրամ.

մեկ տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ)` 24000 /քսանչորս հազար/ դրամ.

գ. ընդ որում Երևան քաղաքի «Ա» գոտու ավտոկայանատեղում կայանելու համար համապատասխան ժամանակահատվածի վճարումը տարածվում է նաև Երևան քաղաքի «Բ» գոտու նկատմամբ:

30. Հատուկ տարածքում մեկ ավտոտրանսպորտային միջոցի կամ դրա կցորդի պահպանման համար տեղական վճարը գանձվում է յուրաքանչյուր մեկ ժամվա և մեկ օրվա համար` սույն հավելվածի 29-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ մեկ ժամվա և մեկ օրվա համար սահմանված դրույքաչափերի եռապատիկը:

31. Երևանի Ազատության հրապարակում գտնվող ստորգետնյա ավտոկայանատեղիում էլեկտրական ավտոտրանսպորտային միջոցի համար մեկ լիցքավորման կայան տեղադրելու կամ շահագործելու համար տեղական վճարի դրույքաչափը մեկ տարվա համար (մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) սահմանվում է 400000 /չորս հարյուր հազար/ դրամ.

32. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արխիվից փաստաթղթերի պատճեններ տրամադրելու համար տեղական վճարը մեկ փաստաթղթի համար սահմանվում է՝ 1000 /մեկ հազար/ դրամ:

33. Երևանի վարչական տարածքում անշարժ գույքի հասցեի տրամադրման համար՝

1) 4-ից 6 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու դեպքում՝ 15000 /տասնհինգ հազար/ դրամ.

2) 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝ 25000 /քսանհինգ հազար/ դրամ:

34. Երևանի ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման սպասարկման կենտրոնի աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ կատարելու համար տեղական վճարը սահմանվում է 50000 /հիսուն հազար/ դրամ:

35. Երևանը սպասարկող անասնաբույժի ծառայությունների դիմաց տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 1500 /մեկ հազար հինգ հարյուր/ դրամ:

36. Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության և բարեկարգման նպատակով հատկացման /գլխավոր հատակագիծ/ մեկ հայտի տեղական վճարի դրույքաչափը սահմանվում է 49300 /քառասունինը հազար երեք հարյուր/ դրամ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան