Գլխավոր տեղեկություն
Համար
N 2199-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.12.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2199-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 57.1-ին կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման N 10 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն հավելվածի:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պրինտարմ» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի օգոստոսի 15-ին կնքված N ՀՀԿԳՄՍՆԷԱՃԾՁԲ-23/52-1 պայմանագրով նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Պրինտ Բոքս» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի օգոստոսի 18-ին կնքված N ՀՀԿԳՄՍՆԷԱՃԾՁԲ-23/51-2 պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները.

3) ավելացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԼԱՍ ՊՐԻՆՏ» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված N ՀՀԿԳՄՍՆԷԱՃԾՁԲ-23/66-2 պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ծավալները և պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները.

4) ավելացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «ԷՅ ՋԵՅ ԳԼՈԲԱԼ» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված N ՀՀԿԳՄՍՆԷԱՃԾՁԲ-23/66-4 պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ծավալները և պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները.

5) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Լիմուշ» ՍՊԸ-ի միջև 2023 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված N ՀՀԿԳՄՍՆԷԱՃԾՁԲ-23/67-2 պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 29-ը՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 4-րդ ենթակետի պահանջները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի նոյեմբերի 8-ից ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

15.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2199-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան