Գլխավոր տեղեկություն
Համար
N 939-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 939-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N Մ-640-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 4-ի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգում» ծրագրի մասին» N Մ-640-Ա որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

26.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 939-Ա որոշման

 

 

«Հավելված

ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի

N Մ-640-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգումը: Ծրագրի իրականացման ընթացքում պետք է հիմնովին վերանորոգվի կառույցի հիմքերը, պատերը, տանիքը, գմբեթները, պետք է կատարվի ներքին հարդարման աշխատանքներ, որմնանկարների վերականգման աշխատանքներ, Տաճարի շրջակա տարածքի բարեկարգում, ծիսական պարագաների համալրում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ՝ 04703401

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, բնագավառը՝ եկեղեցաշինություն

6.

Ծրագրի բյուջեն

4,123,794,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2017 թվականի հուլիսի 11-ից - 2024 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգում, ամրակայում, բակի բարեկարգման աշխատանքներ, ծիսական պարագաների համալրում, որի ընդհանուր գումարը՝ 4.123.794.000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2017 թվականի հուլիսի 11-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը՝

1. Վերնաշերտային տեխնածին գրունտային ջրերից Մայր Տաճարի պաշտպա- նության և ամրակայման շին աշխատանքներ – 145,965,570 դրամ,

2. Արտաքին պատերի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ – 63,400,000 դրամ,

3. Կենտրոնական գմբեթի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ – 278,030,000 դրամ,

4. Զանգաշտարակի նորոգման և ամրակայման շին. աշխատանքներ – 502,334,430 դրամ,

5. Ներքին ամրակայման, նորոգման և հարդարման շին. աշխատանքներ - 668,266,000 դրամ,

6. Ներարկման աշխատանքներ - 148,232,000 դրամ,

7. Ներքին էլեկտրամատակարարում - 146,280,320 դրամ,

8. Արտաքին և ներքին լուսավորություն - 207,042,000 դրամ

9. Թույլ հոսանքներ, ակուստիկ համակարգ, տեսանկարահանման համակարգ, ներքին ցանց, հեռարձակման կայանի միացում - 184,482,000 դրամ

10. Հակակողոպուտային և հակահրդեհային համակարգ- 25,834,000 դրամ,

11. Բակի ամբողջական բարեկարգում և լանդշաֆտային աշխատանքներ - 914,525,720 դրամ,

12. Արտաքին մալուխագծի անցկացման աշխատանքներ - 35,540,000 դրամ,

13. Օդափոխություն, սառնամատակարարում և ջեռուցում - 269,232,000 դրամ,

14. Անկյունային սրահների, թաղերի և տանիքների նորոգում և ամրակայում - 262,159,960 դրամ,

15. Գոյություն ունեցող թանգարանի մի մասի ձևափոխումը ավանդատան - 103,908,000 դրամ,

16. Ներքին կահավորում (նստարաններ, ջահեր, պահարաններ, գրադարակներ և այլն) և ծիսական պարագաներ (գրակալներ, մոմակալներ, Սուրբ Խորանի վարագույրներ, քշոցներ, բուրվառներ և այլն) - 118,562,000 դրամ:

Կատարվելիք շին. աշխատանքների գումարը կազմում է՝ 3,523,794,000 դրամ՝ ներառյալ չնախատեսված ծախսերը՝ 50,000,000 դրամ, իսկ 600,000,000 դրամ գումարի չափով նախատեսվում է նյութերի և սարքավորումների ներմուծում: Ընդհանուր աշխատանքների գումարից (որը կազմում է՝ 3,523,794,000 դրամ) 1,608,959,710 դրամ գումարի չափով շին. աշխատանքները կատարվում են Հորիզոն 95 ՍՊԸ-ի հետ կնքված՝ 10Շ/ 017 պայմանագրի հիման վրա։ Հորիզոն 95-ի կատարած փաստացի աշխատանքի գումարը ըստ 09.10.2023 թվականի ներկայացված կատարողական ակտի կազմում է՝ 1,425,107,025 դրամ։

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Տաճարի նորոգում, ամրակայում, ներքին հարդարում, բակի բարեկարգում, որի ընդհանուր գումարը՝ 4,123,794,000 դրամ:

Կատարվելիք շին. աշխատանքների գումարը կազմում է՝ 3,523,794,000 դրամ՝ ներառյալ չնախատեսված ծախսերը՝ 50,000,000 դրամ

Նյութերի և սարքավորումների ներմուծում՝ 600,000,000 դրամ գումարի չափով:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա- վարման մարմինների և այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

»:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

26.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ