ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«24» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 թվական, N 74-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9, 10, 11 հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի համայնքի տարածքում 2021 թվականի համար սահմանել տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի տարածքում բոլոր տուրքերի և վճարների համար սահմանվում են միասնական դրույքաչափեր:
3. Տվյալ տարվա համար հաստատված տեղական տուրքի և վճարների դրույքաչափերի փոփոխություն չի կարող կատարվել:
4. Տեղական տուրքերը և վճարները վճարվում են Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 01-ից:
Համայնքի ավագանու անդամներ՝
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ |
1. |
Արթուր Դավթյան | |||
2. |
Արմեն Կարապետյան | |||
3. |
Սեյրան Հովհաննիսյան | |||
4. |
Հարություն Ձավարյան | |||
5. |
Լաուրա Մելիքսեթյան | |||
6. |
Ալիկ Նասիբյան | |||
7. |
Դավիթ Նոնինյան | |||
8. |
Սվետլանա Պետրոսյան | |||
9. |
Վալերի Վարոսյան | |||
10. |
Վիգեն Քառյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ՍԱՍՈՒՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական: