Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-148-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2009-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.24/59(649) Հոդ.978
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.08.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի օգոստոսի 21-ին

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 21. Հարկային գործակալի կողմից վճարված (վճարվող) եկամուտներից հարկի գումարը որոշելը

 

1. «Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը ֆիզիկական անձին վճարվող եկամտից հարկը պահում (գանձում) է հետևյալ չափերով.

ա) սույն oրենքի 20 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Հայաստանում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար` 11 տոկոս դրույքաչափով` վճարված եկամտի գումարի նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն oրենքով սահմանված նվազեցումները (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի).

բ) մյուս բոլոր դեպքերում` սույն oրենքի 18 հոդվածի 1-ին, 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դրույքաչափերով` սույն oրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից.

գ) սույն կետի «ա» ենթակետում նշված դեպքում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարներն ազատվում են եկամտահարկը հաշվարկելու և վճարելու պարտավորությունից, եթե կատարված ձեռքբերումները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշվարկային փաստաթղթերով, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ձեռքբերումների մասով հարկային մարմիններին սահմանված կարգով և ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով), և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է, իսկ չհիմնավորվելու դեպքում պարտավորությունն առաջանում է տեղեկությունը չհիմնավորված համարվելու վերաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվության ստացման ամսում:

2. Հարկային գործակալը ֆիզիկական անձին յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից հարկը պահում (գանձում) է սույն oրենքի 18 հոդվածի 1-ին կետով սահմանված դրույքաչափերով` սույն oրենքի համաձայն հաշվարկված հարկվող եկամտից: Ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ հաշվարկի դեպքում կատարվում է աճողական կարգով հարկվող եկամտի և հարկի հաշվարկ` ելնելով տվյալ ամսում հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձին հաշվարկված աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ընդհանուր գումարից և անձնական նվազեցման չափից:»:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բացառությամբ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների, հարկային գործակալը պահված (գանձված) հարկը բյուջե է վճարում ֆիզիկական անձանց եկամուտների վճարման, իսկ սույն օրենքի 21 հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետում սահմանված դեպքում` պարտավորության առաջացման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներից պահված (գանձված) հարկը հարկային գործակալը բյուջե է վճարում հաշվարկման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ:»:

 

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածում`

 

1) 2-րդ կետը «եկամտահարկի փաստացի գումարի» բառերից հետո լրացնել «և (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծության» բառերով.

2) 4-րդ կետի «չի գերազանցել հիսուն հազար դրամը,» բառերը փոխարինել «չի գերազանցել հինգ հարյուր հազար դրամը, կամ որը նախորդ տարում օրենքով սահմանված կարգով չի համարվել ԱԱՀ վճարող» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 291 -րդ հոդվածի 3-րդ կետը`

 

1) «տարբերության նկատմամբ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ընթացիկ տարում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարվող հարկատուները ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում նվազագույն եկամտահարկը հաշվարկում են սույն կետին համապատասխան հաշվարկված եկամտից` առանց հաշվի առնելու հիմնական միջոցների համար հաշվարկված ամորտիզացիոն մասհանումները:»:

 

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետը «եկամուտների մասին հաշվարկ,» բառերից հետո լրացնել «իսկ ամբողջ հաշվետու տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված հարկատուները` եկամուտների պարզեցված հաշվարկ,» բառերով.

2) 2-րդ կետի «դ» ենթակետում «250,000» թիվը փոխարինել «300,000» թվով:

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.2-րդ հոդվածով`

 

«Հոդված 31.2. Առանձին հարկ վճարողների 2008 և 2009 թվականների եկամտահարկը

 

2008 թվականի հունվարի 1-ից օրենսդրական փոփոխությունների հետևանքով պարզեցված հարկից հարկման ընդհանուր կարգին անցած անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2008 թվականի վճարման ենթակա եկամտահարկը, ինչպես նաև 2009 թվականի ամբողջ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող չհամարված անհատ ձեռնարկատերերի համար սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` 2009 թվականի վճարման ենթակա եկամտահարկը չեն կարող պակաս լինել այդ տարիների համար հաշվարկված համախառն եկամտի 2 տոկոսից և ավել` համախառն եկամտի 10 տոկոսից: Սույն հոդվածին համապատասխան վճարված գումարները համարվում են այդ տարիների համար եկամտահարկի վերջնական գումարներ:»:

 

Հոդված 7. Օրենքի 37-րդ հոդվածում`

 

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են տարին մեկ` հաջորդ տարվա ապրիլի 15-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ձևով և կարգով անվանական տեղեկություններ` անցած տարում իրենց կողմից ֆիզիկական անձանց վճարած եկամտի գումարների, նրանց բնակության (հաշվառման) վայրի հասցեների, այդ եկամուտներից պահված (գանձված) և բյուջե փոխանցված հարկի գումարների մասին: Անվանական տեղեկություններ չեն ներկայացվում, եթե ֆիզիկական անձանց վճարված եկամուտները չեն գերազանցում սույն օրենքի 14 հոդվածով սահմանված չափի 12-ապատիկը:

Նշված տեղեկությունները մշակվում են հարկային տեսչության կողմից և վերահասցեագրվում են եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի հարկային մարմիններին:».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են եռամսյակը մեկ` հաջորդ եռամսյակի երկրորդ ամսվա 1-ից ոչ ուշ, իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված ձևով հաշվարկ` անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված (աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների դեպքում` հաշվարկված) եկամուտների, պահված և բյուջե փոխանցված հարկի գումարների մասին:»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից, իսկ Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նորմերը կիրառվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` դրանց կիրառման ժամկետներից սկսած:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. սեպտեմբերի 12

Երևան

ՀՕ-148-Ն