Գլխավոր տեղեկություն
Համար
N 2225-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2023 թվականի N 2225-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 2147-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու նախաձեռնության մասին» N 2147-Ա որոշման՝

1) 1-ին կետըուղղ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9-11-րդուղղ. ենթակետերով.ուղղ.

«9) «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

10) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(առաջին ընթերցում)

(երկրորդ ընթերցում)

11) «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ

(առաջին ընթերցում)».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով.ուղղ.

«4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2023 թվականի դեկտեմբերի 22-ին ժամը 11:00-ին գումարված՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

21.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-ԻՆ ԺԱՄԸ 11:00-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 7-րդ մասը և 44-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1․ «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման համար սահմանել հետևյալ ընթացակարգը՝

1) Մինչև 10 րոպե տևողությամբ հիմնական ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը:

2) Հիմնական և յուրաքանչյուր հարակից զեկուցողին հարցեր տալու համար սահմանվում է հետևյալ ժամանակացանկը՝

ա) հարցերի համար՝ երկուական րոպե,

բ) հարցերին պատասխանելու համար՝ երեքական րոպե,

գ) հարցերին և պատասխաններին արձագանքելու համար՝ մեկական րոպե:

3) Մտքերի փոխանակության համար հատկացվում է երեքական րոպե:

4) Հայտ ներկայացնելու դեպքում մինչև 3 րոպե տևողությամբ ելույթ են ունենում խմբակցությունների մեկական ներկայացուցիչ:

5) Մտքերի փոխանակությունն ավարտվում է հիմնական զեկուցողի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:

6) Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը նախագահողը հայտարարում է նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 3 ժամ՝ նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու համար:

2. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերսկսումը կազմակերպել սույն որոշման 1-ին մասի 6-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից 2 ժամ հետո։

3. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերսկսման քննարկման համար սահմանել հետևյալ ընթացակարգը՝

1) Մինչև 10 րոպե տևողությամբ հիմնական ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը՝ նախագծի վերջնական տարբերակը և առաջարկությունների ամփոփաթերթիկը ներկայացնելու համար:

2) Նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորների կողմից հարցեր տալու համար սահմանվում է հետևյալ ժամանակացանկը՝

ա) հարցերի համար՝ երկուական րոպե,

բ) հարցերին պատասխանելու համար՝ երեքական րոպե,

գ) հարցերին և պատասխաններին արձագանքելու համար՝ մեկական րոպե;

3) Հայտ ներկայացնելու դեպքում մինչև 3 րոպե տևողությամբ կարող են ելույթ ունենալ առաջարկություն ներկայացրած պատգամավորները, խմբակցությունների մեկական ներկայացուցիչ, Ազգային ժողովի նախագահը և տեղակալները:

4) Մտքերի փոխանակությունն ավարտվում է հիմնական զեկուցողի՝ մինչև 5 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով: