Գլխավոր տեղեկություն
Համար
N 1302-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1302-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2023 թվականի դեկտեմբերի 25-26-ը աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա:

3. Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում սպասարկման ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Նազելի Բաղդասարյանինը, Կարեն Գասպարյանինը, Արմեն Խաչատրյանինը, Մանվել Ավետիսյանինը, Ռուզաննա Վարդանյանինը, Արման Ղազարյանինը, Տիգրան Մարգարյանինը, Արման Շահինյանինը, Ալեքսանդր Աբրահամյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Մնացական Սաֆարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.

3) Նարեկ Տերյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին.

4) Աշոտ Մուրադյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին.

5) Ռոբերտ Կավկասյանինը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2023 թվականի դեկտեմբերի 25-ին՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ, իսկ դեկտեմբերի 26-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթերի կազմակերպման հարցում:

7. Չվերթերի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ավիացիայի բնագավառում վերահսկողության և կանոնակարգման ապահովում» ծրագրի «Ավիացիոն ծառայությունների մատուցում» միջոցառման ընդհանուր բնույթի այլ ծառայությունների համար նախատեսված միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1302-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան   - ՀՀ վարչապետ
Մ. Գրիգորյան   - ՀՀ փոխվարչապետ
Մ. Սաֆարյան   - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ն. Տերյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Ա. Մուրադյան   - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Վ. Հարությունյան   - Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան
Ն. Բաղդասարյան   - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
Կ. Գասպարյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ
Ա. Խաչատրյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության պետ
Մ. Ավետիսյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ
Ռ. Վարդանյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական
Ա. Ղազարյան   - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի արարողակարգի պատասխանատու
Տ. Մարգարյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի մասնագետ
Ռ. Կավկասյան   - ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման
և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի բժիշկ-համաճարակաբան
Ա. Շահինյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Ա. Աբրահամյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության օպերատոր
Տ. Մեհրաբյան   - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչության լուսանկարիչ

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ