ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2023 թվականի N 1572-Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը վերապահված 1183. «Ապահով դպրոց» ծրագրի «32002. Կրթական օբյեկտների շենքային ապահովվածության բարելավում» միջոցառման իրականացման իրավունքը փոխանցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին:
3. Սահմանել, որ սույն որոշման N 8 հավելվածում նշված հաստատությունների կառուցման աշխատանքների, նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, տեղակապման և փորձաքննության ծառայությունների համար պատվիրատու է հանդիսանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում ապահովել սույն որոշման N 4 հավելվածով նախատեսված նվազեցումների մասով Հայաստանի Հանրապետության 2023 թվականի գնումների պլանի փոփոխությունը էլեկտրոնային գնումների համակարգում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
(հավելվածը փոփ. 22.09.23 N 1632-Ն)
ՀՀ կառավարության 2023 թվականի |
(հավելվածը փոփ. 22.09.23 N 1632-Ն)
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
(հավելվածը փոփ. 22.09.23 N 1632-Ն)
ՀՀ կառավարության 2023 թվականի |
(հավելվածը փոփ. 22.09.23 N 1632-Ն)
ՀՀ կառավարության 2023 թվականի |
(հավելվածը փոփ. 22.09.23 N 1632-Ն)
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
(հավելվածը փոփ. 14.12.23 N 2202-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 սեպտեմբերի 2023 թվական: