Գլխավոր տեղեկություն
Համար
N 171-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.09.2021-27.10.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2020.12.28-2021.01.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.12.2020
Ընդունող մարմին
Մասիս համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ՄԱՍԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 171-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի բյուջետային ուղերձը և ֆինանսական բաժնի պետի կողմից ներկայացված 2021 թվականի բյուջեի հակիրճ նախագիծը՝ Մասիս քաղաքային համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Մասիս քաղաքային համայնքի 2021 թվականի համախմբված բյուջեն՝

ա/ եկամուտների գծով՝ 792877.3 հազար դրամ։

բ/ ծախսերի գծով՝ 792877.3 հազար դրամ։

2. Հաստատել Մասիս քաղաքային համայնքի 2021 թվականի բյուջեի վարչական մասը՝

ա/ եկամուտների գծով՝ 757149.3 հազար դրամ։

բ/ ծախսերի գծով՝ 757149.3 հազար դրամ։

3. Հաստատել Մասիս քաղաքային համայնքի 2021 թվականի բյուջեի ֆոնդային մասը՝

ա/ մուտքերի գծով՝ 35728.0 հազար դրամ։

բ/ ծախսերի գծով՝ 35728.0 հազար դրամ։

4. Հաստատել հատված 1-ով նախատեսված 2021 թվականի համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների համաձայն հավելված 1-ի։

5. Հաստատել հատված 2-ով նախատեսված 2021 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական դասակարգման համաձայն հավելված 2-ի։

6. Հաստատել հատված 3-ով նախատեսված 2021 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 3-ի։

7. Հաստատել հատված 6-ով նախատեսված 2021 թվականի համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հավելված 4-ի։

8. Թույլատրել համայնքի ղեկավարին կատարել փոփոխություն տարվա ընթացքում հաստատված բյուջեի ծախսային ծրագրերի հոդվածների միջև մինչև 15 % –ի չափով։

9. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

 

Կողմ -8

 

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԱՐՍԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ՇԱՀՎԵՐԴՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ՌԱՖԱՅԵԼՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԷԴՄՈՆԴ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

Համայնքի 2021թ. բյուջեն մշակվել է՝ հիմք ունենալով համայնքի 2017 - 2021 թթ. հնգամյա զարգացման ծրագիրը։

Համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից։

Համայնքի 2021 թ. բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են

Ներմուծեք նկարագրությունը_19954 Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշտելով հողի հարկի և գույքահարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքի աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատանքի արդյունավետությունը,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Բարձրացնել բնակչությանը մատուցվող համայնքային ծառայությունների մակարդակը և որակը,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակաոուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման, ջեռուցման համակարգերի վերականգնման, գույքային վերազինման և այլ աշխատանքներ,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Կապիտալ ներդրումներ կատարել համայնքի բնակարանային-կոմունալ տնտեսության, բարեկարգման և ճանապարհային տնտեսության բնագավառներում,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Աշխուժացնել համայնքի մշակութային, մարզական և հասարակական կյանքը,

Ներմուծեք նկարագրությունը_19954 Իրականացնել սոցիալական տարաբնույթ ծրագրեր։

Համայնքի 2021թ. զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական շահերի ապահովմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքի հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակաոուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքի գլխավոր հատակագծին համապատասխան քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը։

Ես դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ մոտեցում ցուցաբերելու համայնքի 2021թ. բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման ուղղություններով։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԴԱՎԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

  

Հավելված 1

Համայնքի ավագանու

17.09.2021 թ. թիվ 95-Ն

որոշման

   (հավելվածը խմբ. 10.06.21 N 58-Ն, 17.09.21 N 95-Ն)

 

  

Հավելված 2

Համայնքի ավագանու

17.09.2021 թ. թիվ 95-Ն

որոշման

(հավելվածը խմբ. 10.06.21 N 58-Ն, 17.09.21 N 95-Ն)

 

  

Հավելված 3

Համայնքի ավագանու

17.09.2021 թ. թիվ 95-Ն

որոշման

(հավելվածը խմբ. 10.06.21 N 58-Ն, 17.09.21 N 95-Ն)

 

  

Հավելված 4

Համայնքի ավագանու

17.09.2021 թ. թիվ 95-Ն

որոշման

(հավելվածը խմբ. 10.06.21 N 58-Ն, 17.09.21 N 95-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
09.11.2021, N 148-Ն 13.11.2021, N 171-Ն
19.10.2021, N 129-Ն 27.10.2021, N 171-Ն
17.09.2021, N 95-Ն 26.09.2021, N 171-Ն
10.06.2021, N 58-Ն 25.06.2021, N 171-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան