ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ԳԵՂԱԴԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 օգոստոսի 2021 թվականի N 21-Ն
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Համայնքի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «Գեղադիր համայնքի բյուջեն հաստատելու մասին» 32-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։
Կողմ-5 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ |
||
ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ |
||
ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ |
||
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԱՄ |
||
ՄԿՐՏՉՅԱՆ ՀՄԱՅԱԿ |
Համայնքի ղեկավար` |
Հ. ՍԱՐԳՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 սեպտեմբերի 2021 թվական: