Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 07-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (29.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.09.17/24(627) Հոդ.192
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.09.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

05 սեպտեմբերի 2018 թ.

թիվ 07-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«Ապրանքների մանրածախ վաճառքի ԵՎ մնացորդի մասին» ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 23.11.23 թիվ 35-Ն)

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապրանքների մանրածախ վաճառքի և մնացորդի մասին» Ձև 3-առևտուր (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

(1-ին կետը փոփ. 23.11.23 թիվ 35-Ն)

2. Հաստատել «Ապրանքների մանրածախ վաճառքի և մնացորդի մասին» Ձև 3-առևտուր (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 23.11.23 թիվ 35-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի՝ 2017 թվականի հուլիսի 14-ի ««Տեղեկատվություն ապրանքների վաճառքի և մնացորդի վերաբերյալ» Ձև 3-առևտուր (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 12-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

 խորհրդի 2018 թվականի

սեպտեմբերի 5-ի

թիվ 07-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23095

 

ԲԱԺԻՆ 1. ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

 առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

 Վաճառվել է ընդամենը

 Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

Ա

Բ

1

2

Պարենային ապրանքներ, ընդամենը
(112, 114, 116, 118, 120-130, 132-142, 144-154 տողերի գումարը),
այդ թվում`

110

   

Միս, մսամթերք (112.1-112.4 տողերի գումարը), այդ թվում՝

112

   

անասնի միս

112.1

   

թռչնի միս

112.2

   

մսի պահածո

112.3

   

մսամթերք

112.4

   

Ձուկ, խեցեմորթներ և կակղամորթներ, որից՝

114

   

ձկան և ձկնամթերքի պահածո

114.1

   

Սննդային յուղեր և ճարպեր (116.1-116.5 տողերի գումարը), այդ թվում`

116

   

կենդանական յուղ

116.1

 

 

բուսական յուղ

116.2

   

մարգարին և համանման սննդային յուղեր

116.3

   

մայոնեզ

116.4

   

այլ սննդային յուղեր և ճարպեր

116.5

   

Կաթ, կաթնամթերք, որից`

118

   

պանիր

118.1

   

Ձու

120

   

Շաքար և շաքարի փոխարինիչներ

122

   

Շաքարային հրուշակեղեն

124

   

Հացաբուլկեղեն

126

   

Պաղպաղակ

128

   

Թեյ, սուրճ, կակաո, համեմունքներ, որից`

130

   

թեյ

130.1

   

Կերակրի աղ

132

   

Ալյուր

134

   

Ձավարեղեն

136

   

Մակարոնեղեն

138

   

Թարմ մրգեր

140

   

Թարմ բանջարեղեն և կարտոֆիլ, որից՝

142

   

կարտոֆիլ

142.1

   

Պահածոյացված միրգ և բանջարեղեն

144

   

Համասեռացված և սննդակարգային (դիետիկ) սննդամթերք

146

   

 Ոգելից խմիչքներ

148

 

 

 Այլ խմիչքներ

150

   

 Ծխախոտային արտադրատեսակներ

152

   

 Այլ պարենային ապրանքներ

154

   

ԲԱԺԻՆ 2. ՈՉ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴՆ ԸՍՏ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Վաճառվել է ընդամենը

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

Ա

Բ

1

2

Ոչ պարենային ապրանքներ, ընդամենը
(212, 232, 234, 236, 238, 258, 280 տողերի գումարը),
այդ թվում`

210

   

Կենցաղային արտադրատեսակներ, ընդամենը (214, 216, 218, 220-230 տողերի գումարը), այդ թվում`

212

   

Մանածագործական արտադրատեսակներ, որից՝

214

   

գործվածք (214.1.1-214.1.3 տողերի գումարը), այդ թվում`

214.1

   

բամբակյա

214.1.1

   

բրդյա

214.1.2

   

մետաքսե

214.1.3

   

 անկողնու, սեղանի սպիտակեղեն

214.2

   

 թելեր

214.3

   

Վարագույրներ և շղարշե վարագույրներ

216

   

Պաստառներ, հատակի ծածկեր, գորգեր և գորգիկներ, որից՝

218

   

գորգեր և գորգիկներ

218.1

   

Կենցաղային էլեկտրասարքեր

220

   

Կահույք

222

   

Լուսավորման սարքեր

224

   

Փայտից, խցանակեղևից և հյուսած արտադրատեսակներ

226

   

Երաժշտական գործիքներ

228

   

Հախճապակե և կավե սպասք, ոչ էլեկտրական կենցաղային սարքեր, արտադրատեսակներ և այլն

230

   

Տեղեկատվական և հեռահաղորդակցական սարքավորանք (232.1-232.3 տողերի գումարը), այդ թվում`

232

   

 համակարգիչներ, ծայրամասային սարքավորանք և այլն

232.1

   

 հեռահաղորդակցության սարքավորանք

232.2

   

 ձայնասարքեր և տեսասարքեր

232.3

   

Շինանյութ և երկաթեղեն (234.1-234.8 տողերի գումարը), այդ թվում`

234

   

երկաթեղեն

234.1

   

լաքաներկանյութեր

234.2

   

թերթապակի

234.3

   

այգեգործական ու բանջարանոցային տեխնիկա և գույք

234.4

   

ջրմուղի և ջեռուցման սարքավորանք և պարագաներ

234.5

   

սանտեխնիկական սարքավորանք

234.6

   

ձեռքի գործիքներ

234.7

   

այլ շինանյութ

234.8

   

Մշակութային և հանգստի համար նախատեսված արտադրատեսակներ (236.1-236.9 տողերի գումարը), այդ թվում`

236

   

 գրքեր

236.1

   

 թերթեր և ամսագրեր

236.2

   

 գրենական և գրասենյակային պիտույքներ

236.3

   

 ձայնագրություններ և տեսագրություններ

236.4

   

 սպորտային գույք

236.5

   

 զբոսաշրջության հանդերձանք և գույք

236.6

   

 խաղեր և խաղալիքներ

236.7

   

 փոստային նամականիշներ և մետաղադրամներ

236.8

   

 հուշանվերներ և արվեստի առարկաներ

236.9

   

Հագուստ, դեղագործական ու բժշկական ապրանքներ, արդուզարդի պարագաներ, ծաղիկներ, բույսեր, կենդանիների սնունդ և այլն (240, 242-250, 252-256 տողերի գումարը),
այդ թվում`

238

   

Հագուստ (240.1, 240.2-240.6 տողերի գումարը), այդ թվում`

240

   

վերնահագուստ, որից՝

240.1

   

մանածագործվածքե հագուստ

240.1.1

   

կաշվե հագուստ

240.1.2

   

 ներքնազգեստ

240.2

   

 գուլպեղեն, զուգագուլպաներ

240.3

   

 գլխարկներ

240.4

   

 մորթի, մորթե հագուստ և արտադրանք

240.5

   

 հագուստի պարագաներ, այլ հագուստ

240.6

   

Կոշիկ

242

   

Կաշվե արտադրատեսակներ և ճանապարհորդական պարագաներ

244

   

Դեղագործական ապրանքներ

246

   

Բժշկական և օրթոպեդիական արտադրատեսակներ

248

   

Կոսմետիկական և արդուզարդի միջոցներ, որից՝

250

   

տնտեսական օճառ

250.1

   

ձեռքի օճառ

250.2

   

Ծաղիկներ, բույսեր և սերմեր

252

   

Պարարտանյութեր և ագրոքիմիական նյութեր

254

   

Ընտանի և տնային կենդանիների սնունդ

256

   

Շարժիչային վառելիք (ավտոմեքենաների համար), այլ նոր ապրանքներ չներառված ուրիշ խմբավորումներում (260, 262-278 տողերի գումարը), այդ թվում՝

258

   

Ավտոմեքենաների համար շարժիչային վառելիք (260.1-260.4 տողերի գումարը), այդ թվում`

260

   

բենզին

260.1

   

դիզելային վառելիք

260.2

   

քսայուղեր, սառեցնող և այլ միջոցներ

260.3

   

հեղուկ գազ և գազոլին

260.4

   

 Ժամացույցներ և ոսկերչական արտադրատեսակներ

262

   

 Լուսանկարչական, օպտիկական, ճշգրիտ չափման սարքեր

264

   

 Մաքրող միջոցներ

266

   

 Այլ տնտեսական ապրանքներ

268

   

Կենցաղային հեղուկ վառելիք, բալոններով գազ, ածուխ և վառելափայտ

270

   

Այլ կենցաղային արտադրատեսակներ

272

   

Գյուղատնտեսական հումք

274

   

Այլ մեքենաներ և սարքավորումներ

276

   

Այլ ոչ պարենային ապրանքներ

278

   

 Գործածված ապրանքներ, (280.1-280.3 տողերի գումարը), այդ թվում՝

280

   

հնարժեք (անտիկվարային) առարկաներ

280.1

   

հնագրավաճառքի գրքեր

280.2

   

այլ օգտագործված ապրանքներ

280.3

   

Ընդամենը` (տող 110 + տող 210)

282

   

ԲԱԺԻՆ 3. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Վաճառվել է ընդամենը

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (հատ)

հատ

հազար դրամ

Ա

Բ

1

2

3

262 տողից՝ ժամացույցներ

310

     

220 տողից՝ սառնարաններ և սառցախցիկներ

312

     

լվացքի մեքենաներ

314

     

փոշեկուլներ

316

     

միկրոալիքային վառարաններ

318

     

արդուկներ

320

     

սպասք լվացող մեքենաներ

322

     

կարող և գործող մեքենաներ

324

     

սալօջախներ

326

     

230 տողից՝ գազօջախներ

328

     

236.5 տողից՝ հեծանիվներ

330

     

524 և 526 տողերից՝ մոտոցիկլներ և մոտոռոլերներ

332

     

մոպեդներ

334

     

510 տողից՝ ավտոմեքենաներ (336.1 և 336.2 տողերի գումարը), այդ թվում`

336

     

մարդատար ավտոմոբիլներ և թեթև ավտոտրանսպորտային միջոցներ

336.1

     

այլ ավտոտրանսպորտային միջոցներ

336.2

     

232.3 տողից՝ աուդիոսարքավորանքներ, որից`

338

     

 ռադիոընդունիչ սարքավորանքներ

338.1

     

հեռուստացույցներ

340

     

տեսամագնիտոֆոններ

342

     

264 տողից՝ լուսանկարչական սարքեր

344

     

232.2 տողից՝ բջջային հեռախոսներ

346

     

232.1 տողից՝ համակարգիչներ

348

     

276 տողից՝ այլ երկարաժամկետ օգտագործման ապրանքներ

350

     

ԲԱԺԻՆ 4. ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԸ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Վաճառվել է ընդամենը

 Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (լիտր)

լիտր

հազար դրամ

Ա

Բ

1

2

3

148 տողից՝ ոգելից խմիչքներ, ընդամենը (410.1-410.2, 410.3-410.6 տողերի գումարը), այդ թվում`

410

     

օղի և օղելիկյորային արտադրանք

410.1

     

գինի, որից՝

410.2

     

փրփրուն գինիներ, ներառյալ շամպայն

410.2.1

     

կոնյակ

410.3

     

վիսկի

410.4

     

գարեջուր

410.5

     

այլ

410.6

     

ԲԱԺԻՆ 5. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԸ

 

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով),

առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Վաճառվել է ընդամենը

 Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում

Ա

Բ

1

2

Ընդամենը (512, 514, 516, 518, 520, 522, 524, 526 տողերի գումարը), այդ թվում՝

510

   

Մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, որից՝

512

   

նոր մարդատար ավտոտրանսպորտային միջոցներ

512.1

   

նոր մասնագիտացված շտապ օգնության, բժշկական ծառայության մեքենաներ

512.2

   

նոր մասնագիտացված միկրոավտոբուսներ

512.3

   

նոր ամենագնաց մարդատար ավտոմեքենաներ

512.4

   

նոր մասնագիտացված այլ ավտոմեքենաներ (3,5տ չգերազանցող քաշով)

512.5

   

Մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների այլ մանրածախ առևտուր

514

   

Այլ ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, որից՝

516

   

 բեռնատար ավտոմեքենաներ, որից՝

516.1

   

 նոր բեռնատար ավտոմեքենաներ

516.1.1

   

քարշակներ

516.2

   

ինքնաթափեր, որից՝

516.3

   

նոր ինքնաթափ հանքաարդյունաբերական մեքենաներ

516.3.1

   

կցանքներ

516.4

   

ավտոբուսներ և միկրոավտոբուսներ

516.5

   

այլ բեռնատար մեքենաներ

516.6

   

Այլ ավտոտրանսպորտային միջոցների մանրածախ առևտրի այլ ծառայություններ

518

   

Ավտոմեքենաների մասերի, հանգույցների և պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, որից՝

520

   

ավտոմեքենաների անվադողեր

520.1

   

մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների նոր պահեստամասեր

520.2

   

բեռնատար ավտոմեքենաների նոր պահեստամասեր

520.3

   

հանքաարդյունաբերական ինքնաթափերի նոր պահեստամասեր

520.4

   

Ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների այլ մանրածախ առևտուր

522

   

Մոտոցիկլների և դրանց մասերի, հանգույցների ու պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում, որից՝

524

   

մոտոցիկլներ, դրանց մասեր ու պարագաներ

524.1

   

մոտոռոլերներ, դրանց մասեր ու պարագաներ

524.2

   

մոպեդներ, դրանց մասեր ու պարագաներ

524.3

   

Մոտոցիկլների, դրանց մասերի, հանգույցների ու պարագաների այլ մանրածախ առևտուր

526

   

ԲԱԺԻՆ 6. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

հազար դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Տեխնիկական սպասարկումը, նորոգումը

Ա

Բ

1

Ընդամենը (612, 614-618 տողերի գումարը), այդ թվում`

610

 

Մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ընդամենը (612.1 – 612.5
տողերի գումարը), այդ թվում՝

612

 

ընթացիկ տեխնիկական սպասարկում և նորոգում

612.1

 

էլեկտրասարքավորանքի նորոգում

612.2

 

ավտոդողերի նորոգում, անիվների կարգավորում և հավասարակշռում

612.3

 

թափքերի և համանման մասերի նորոգում

612.4

 

սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազի բալոնների տեղադրում

612.5

 

Այլ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայություններ

614

 

Ավտոմեքենաների լվացում, փայլեցում

616

 

Մոտոցիկլների տեխնիկական սպասարկում և նորոգում

618

 

ԲԱԺԻՆ 7. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

 Ընդամենը

Ա

Բ

1

Զբաղեցրած առևտրական մակերեսը, քառ. մ

710

 

Աշխատողների միջին տարեկան թվաքանակը, մարդ
(տասնորդական ճշտությամբ)

712

 

Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

           լիազորված անձ)`

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

   

 

«_ _»______ ____ 20___թ.

(հավելվածը խմբ. 02.09.20 թիվ 19-Ն, 23.11.23 թիվ 35-Ն)

 

 Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2018 թվականի

սեպտեմբերի 5-ի

թիվ 07-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՆՐԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՄՆԱՑՈՐԴԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 3-ԱՌԵՎՏՈՒՐ (ՏԱՐԵԿԱՆ)

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

(վերնագիրը խմբ. 23.11.23 թիվ 35-Ն) 

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ապրանքների մանրածախ վաճառքի և մնացորդի մասին» Ձև 3-առևտուր (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (ռեսպոնդենտ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ Հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

5. Հաշվետվության իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշիռը որոշվում է ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

7. Հաշվետվության մեջ լրացվում են պարենային և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ առևտրի վերաբերյալ ցուցանիշներ:

8. Մանրածախ առևտուրը նոր և գործածված ապրանքների վերավաճառքն է (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) հիմնականում հանրությանը անձնական կամ տնային տնտեսությունների սպառման կամ օգտագործման համար:

9. Մանրածախ առևտուրը ներառում է նաև միջնորդ գործակալների կողմից իրականացվող առևտուրը, ինչպես նաև առևտուրը աճուրդի միջոցով:

10. Ավտոմեքենաների առևտրում ներառվում է ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

11. Առևտրի շրջանառության մեջ ներառվում են բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկի և այլ անուղղակի հարկերի:

12. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չեն ներառվում՝

1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,

2) ապակե տարաներով վաճառված և հետ վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,

3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,

4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,

5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը:

13. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:

 

3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

14. «Բաժին 1. «Պարենային ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդն ըստ տեսակների»» բաժնի սյունակ 1-ում և սյունակ 2-ում լրացվում են հետևյալ պարենային ապրանքների մանրածախ վաճառքի և մնացորդի (դրամական արտահայտությամբ, հազար դրամ) ցուցանիշները.

1) «110» ծածկագրով տողում՝ «112», «114», «116» «118», «120»-«130», «132»-«142», «144»-«154» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը,

2) «112» ծածկագրով տողում՝ «112.1»-«112.4» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը, այդ թվում՝ «112.1» ծածկագրով տողում ՝ տավարի, հորթի, ոչխարի, գառան, խոզի և այլ մսի, «112.2» ծածկագրով տողում՝ ընտանի և վայրի թռչնամսի, «112.3» ծածկագրով տողում՝ պահածոյացված մսի և թռչնամսի, «112.4» ծածկագրով տողում՝ տավարի, հորթի, ոչխարի, գառան, խոզի, թռչնի և այլ մսամթերքի և պահածոյացված մսամթերքի,

3) «114» ծածկագրով տողում՝ ձկան, խեցեմորթների և կակղամորթների, դրանց խավիարի, կիսաֆաբրիկատների, պահածոների և այլ ծովամթերքի,

4) «116» ծածկագրով տողում՝ «116.1»-«116.5» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը, այդ թվում՝ «116.1» ծածկագրով տողում՝ կենդանական յուղերի, «116.2» ծածկագրով տողում՝ բուսական յուղերի, «116.3» ծածկագրով տողում՝ մարգարինի և համանման սննդային յուղերի, «116.4» ծածկագրով տողում՝ մայոնեզի, «116.5» ծածկագրով տողում՝ այլ սննդային յուղերի և ճարպերի,

5) «118» ծածկագրով տողում՝ կաթի, կաթի փոշու, թթվասերի, կարագի, մածունի, յոգուրտի, կեֆիրի, կաթնաշոռի, կաթնասերի, պանրի, սերուցքի և այլ կաթնամթերքի,

6) «120» ծածկագրով տողում՝ բոլոր տեսակի ձվերի,

7) «122» ծածկագրով տողում՝ շաքարի և շաքարի փոխարինիչների,

8) «124» ծածկագրով տողում` շոկոլադի և շոկոլադե հրուշակեղենի և այլ շաքարային հրուշակեղենի,

9) «126» ծածկագրով տողում` հացի, այդ թվում՝ լավաշի, հրուշակեղենի, բուլկեղենի և այլ հացաբուլկեղենի,

10) «128» ծածկագրով տողում ՝ պաղպաղակի,

11) «130» ծածկագրով տողում` թեյի, սուրճի, կակաոյի, համեմունքների,

12) «132» ծածկագրով տողում` կերակրի աղի,

13) «134» ծածկագրով տողում` ալյուրի,

14) «136» ծածկագրով տողում` բրնձի, հնդկաձավարի, վարսակի և այլ ձավարեղենի,

15) «138» ծածկագրով տողում` մակարոնեղենի,

16) «140» ծածկագրով տողում՝ թարմ մրգերի,

17) «142» ծածկագրով տողում՝ թարմ բանջարեղենի, այդ թվում՝ կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի, գազարի, վարունգի, լոլիկի, սոխի, լոբու և լոբազգիների, այլ թարմ բանջարեղենի ու սնկի,

18) «144» ծածկագրով տողում՝ պահածոյացված մրգի և պահածոյացված բանջարեղենի,

19) «146» ծածկագրով տողում՝ մանկական սննդի, ինչպես նաև համասեռացված և սննդակարգային (դիետիկ) այլ սննդամթերքի,

20) «148» ծածկագրով տողում՝ կոնյակի, արմանյակի, վիսկիի, օղու, գինու, այդ թվում՝ փրփրուն գինու, գարեջրի, լիկյորի և օղելիկյորային ալկոհոլային խմիչքների, սպիրտային այլ խմիչքների,

21) «150» ծածկագրով տողում՝ հանքային ջրերի, բնական աղբյուրի ջրի, մրգահյութերի, բանջարահյութերի, ինչպես նաև ոչ ալկոհոլային խմիչքների,

22) «152» ծածկագրով տողում՝ ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտի փոխարինիչների` սիգարներ, չերուտներ (ծայրը կտրած սիգարներ), սիգարելլաներ (բարակ սիգարներ), ծխագլանակների, ծխամորճի ծխախոտի, ծամելու ծխախոտի, քթախոտի,

23) «154» ծածկագրով տողում՝ ուտելի սառույցի և այլ սննդամթերքի:

15. «Բաժին 2. «Ոչ պարենային ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդն ըստ տեսակների»» բաժնի սյունակ 1-ում և սյունակ 2-ում լրացվում են հետևյալ ոչ պարենային ապրանքների մանրածախ վաճառքի և մնացորդի (դրամական արտահայտությամբ, հազար դրամ) ցուցանիշները՝

1) «210» ծածկագրով տողում՝ «212», «232», «234» «236», «238» «258», «280» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը,

2) «212» ծածկագրով տողում՝ «214», «216», «218» «220»-«230» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը,

3) «214» ծածկագրով տողում՝ գործվածքի (բամբակյա, բրդյա, մետաքսե), անկողնու, սեղանի սպիտակեղենի, կարի ասեղների, հելունների, շյուղերի, թելերի, ելանյութերի և համանման այլ մանածագործական արտադրատեսակների,

4) «216» ծածկագրով տողում՝ վարագույրների և շղարշե վարագույրների,

5) «218» ծածկագրով տողում՝ պաստառների, հատակի ծածկերի, գորգերի և գորգիկների,

6) «220» ծածկագրով տողում՝ էլեկտրակենցաղային ապրանքների` սառնարանների, սառցարանների, սպասք լվացող, լվացքի, չորացնող մեքենաների, փոշեկուլների, էլեկտրական սավանների, տաքացուցիչների, տոստերների, միկրոալիքային վառարանի, սալօջախների, ջեռուցման և խոհանոցային սարքերի, կարող և գործող մեքենաների, արդուկների, լարերի, անջատիչների և այլ կենցաղային էլեկտրասարքերի,

7) «222» ծածկագրով տողում՝ կենցաղային և գրասենյակային կահույքի,

8) «224» ծածկագրով տողում՝ լուսավորման սարքերի,

9) «226» ծածկագրով տողում՝ փայտից, խցանակեղևից և հյուսած արտադրատեսակների,

10) «228» ծածկագրով տողում՝ երաժշտական գործիքների և պարտիտուրաների,

11) «230» ծածկագրով տողում՝ ուրիշ խմբավորումներում չներառված հախճապակե կամ կավե սպասքի, ապակե, ճենապակե, խեցե արտադրատեսակների, դանակային արտադրատեսակների և ոչ էլեկտրական կենցաղային սարքերի՝ վառարանների, գազի կաթսաների, գազօջախների, բուխարիների, ոչ էլեկտրական ջրատաքացուցիչների և այլ արտադրատեսակների,

12) «232» ծածկագրով տողում՝ «232.1»-«232.3» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը, այդ թվում՝ «232.1» ծածկագրով տողում՝ համակարգիչների, մոնոբլոկ համակարգիչների, նոթբուքների, նեթբուքների, պլանշետների, այլ անհատական համակարգիչների, ծայրամասային սարքավորանքի, ծրագրային ապահովման (որոնցում չեն լրացվում չգրառված սկավառակների և ժապավենների վաճառքի և մնացորդի ցուցանիշները), «232.2» ծածկագրով տողում` բջջային հեռախոսների, լարային հեռախոսների, հեռահաղորդակցական այլ սարքավորանքի, «232.3» ծածկագրով տողում` ձայնասարքերի և տեսասարքերի՝ հեռուստացույցների, տեսամագնիտոֆոնների, ռադիոընդունիչ սարքավորանքի,

13) «234» ծածկագրով տողում` «234.1»-«234.8» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը, այդ թվում՝ «234.1» ծածկագրով տողում՝ երկաթեղենի, «234.2» ծածկագրով տողում՝ լաքերի, ներկանյութերի, էմալապատող նյութերի, «234.3» ծածկագրով տողում՝ թերթապակու, «234.4» ծածկագրով տողում՝ այգեգործական ու բանջարանոցային տեխնիկայի և գույքի, մասնավորապես՝ սվինային բահերի և գոգաթիակային եղանների, քաղհանիչների, քլունգների, ուրագների, փոցխերի, կացինների, հատիչների և համանման կտրող գործիքների (բացի սառույցի համար կացիններից), էտոցների և մկրատների, համանման մեկ ձեռքով աշխատելու համար (ներառյալ թռչունների համար մկրատները), այգու մկրատների, երկբռնականի էտոցների և մկրատների, համանման երկու ձեռքով աշխատելու համար, ձեռքի գործիքների այլ, գյուղատնտեսության, այգեգործության կամ անտառային տնտեսության մեջ օգտագործելու համար, (բացի ծալովի դանակներից), գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար տրակտորների, գութանների, տափանների, շառտիչների, կուլտիվատորների, քաղհանիչների և մարկեղների, ցանիչների, տնկիչների և սածիլատնկիչ մեքենաների, օրգանական և հանքային պարարտանյութերի շաղացրման մեքենաների, խոտհնձիչների, սիզամարգերի, պուրակների կամ մարզահրապարակների հնձիչների, բերքահավաք մեքենաների, խոտհնձի մեքենաների, ծղոտի կամ խոտի մամլիչների, (ներառյալ մամլիչ-հավաքիչների), արմատապալարապտուղների հավաքման, բերքահավաքի և կալսի մեքենաների, գյուղատնտեսությունում կամ այգեգործությունում օգտագործվող հեղուկների ու փոշիների շաղացրման և փոշիացրման մեխանիկական սարքվածքների, գյուղատնտեսությունում կամ այգեգործությունում օգտագործվող ինքնաբեռնվող կամ ինքնաթափ կցանքների և կիսակցանքների, այգեգործական և բանջարանոցային այլ գույքի և տեխնիկայի, «234.5» ծածկագրով տողում՝ կոյուղու, ջրմուղի, ջեռուցման համակարգերի համար սև մետաղներից խարիսխների, ոչ մեծ (ճանկիչներ) խարիսխների և դրանց մասերի, կոյուղու, ջրմուղի, ջեռուցման համակարգերի համար ոչ կռելի թուջից հոսակների, վանդակների, մտոցների, սև մետաղներից ձուլած արտադրատեսակների, «234.6» ծածկագրով տողում՝ սանտեխնիկական սարքավորանքի, «234.7» ծածկագրով տողում՝ մուրճերի, սղոցների, պտուտակիչների և ձեռքի այլ գործիքների, «234.8» ծածկագրով տողում՝ սղոցանյութերի, նրբատախտակի, շինարարական փայտե կցամասերի, փայտե շինվածքների, աղյուսի, երդիկի, պանելի, կերամիկական սալիկների, ցեմենտի և ուրիշ խմբավորումներում չներառված այլ շինանյութի,

14) «236» ծածկագրով տողում՝ «236.1»-«236.9» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը, այդ թվում՝ «236.1» ծածկագրով տողում՝ գրքերի, «236.2» ծածկագրով տողում՝ թերթերի, ամսագրերի, «236.3» ծածկագրով տողում՝ գրենական և գրասենյակային պիտույքների, «236.4» ծածկագրով տողում՝ ձայնագրությունների և տեսագրությունների, «236.5» ծածկագրով տողում՝ հեծանիվների, ձկնորսական պարագաների, նավակների և սպորտային այլ ապրանքների, «236.6» ծածկագրով տողում՝ զբոսաշրջային հանդերձանքի և գույքի, «236.7» ծածկագրով տողում՝ խաղերի, խաղալիքների, «236.8» ծածկագրով տողում՝ փոստային նամականիշների և մետաղադրամների, «236.9» ծածկագրով տողում՝ հուշանվերների և արվեստի առարկաների,

15) «238» ծածկագրով տողում՝ «240», «242»-«250», «252»-«256» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը,

16) «240» ծածկագրով տողում՝ տղամարդկանց, կանանց և երեխաների համար մանածագործվածքե, կաշվե, տրիկոտաժե վերնահագուստի (վերնաշապիկներ, տաբատներ, կոստյումներ, պիջակներ, զգեստներ, կիսաշրջազգեստներ և այլն), ներքնազգեստի (շապիկներ, վարտիքներ, կրծկալներ և այլն), գուլպաների, կիսագուլպաների և զուգագուլպաների, գլխարկների, բոլորագլխարկների, մորթու, մորթե հագուստի և արտադրանքի, հագուստի պարագաների (գոտիներ, շարֆեր, փողկապներ, ձեռնոցներ և այլն) և այլ հագուստի,

17) «242» ծածկագրով տողում՝ կաշվե, գործվածքից և այլ նյութերից կոշիկի,

18) «244» ծածկագրով տողում՝ ճամպրուկների, պայուսակների, ուսապարկերի և համանման ճանապարհային ապրանքների, թամբագործական ապրանքների և հեծելասարքերի (որոնցում չեն ներառվում սպորտային կաշվե հագուստի վաճառքի և մնացորդի ցուցանիշները),

19) «246» ծածկագրով տողում` դեղագործական ապրանքների, այդ թվում՝ բուսական, հոմեոպատիկ, դեղերի, շիճուկների, վակցինաների, վիտամինների, ինչպես նաև բժշկական պարագաների՝ թանզիֆի, բամբակի, բժշկական անձեռոցիկների, վիրակապի, ասեղների, ներարկիչների, բժշկական պայուսակների,

20) «248» ծածկագրով տողում` բժշկական գործիքների՝ տոնոմետրի, ֆոնենդոսկոպի, գլյուկոմետրի, մասաժորի, լսողական ապարատների, ամբլիոստիմուլյատորների, բժշկական տեխնիկայի և սարքավորումների՝ հեմոդիալիզի, անզգայացման սարքերի, ռենտգենյան, ինֆրակարմիր, ուլտրաձայնային սարքերի և օրթոպեդիական արտադրատեսակների՝ պրոթեզների, սեղմիրանների, կոշիկի ներդիրների և սուպինատորների, անցաթուփի, ձեռնափայտի և այլնի,

21) «250» ծածկագրով տողում` օծանելիքի՝ բուրմունքի, պարֆյումերային ջրի, օծաջրի, եթերային յուղերի, դիմահարդարման, գրիմի, մատնահարդարման, ոտնահարդարման, սափրվելու, ատամների և բերանի խոռոչի հիգիենայի, մազերի, անձնական հիգիենայի միջոցների և այլնի,

22) «252» ծածկագրով տողում` ծաղիկների, ծաղկեպսակների, բույսերի, ծառերի, թփերի, տնկիների, սերմերի վաճառքի և մնացորդի ցուցանիշները,

23) «254» ծածկագրով տողում` պարարտանյութերի, ագրոքիմիական և պաշտպանիչ նյութերի,

24) «256» ծածկագրով տողում` ընտանի և տնային կենդանիների սննդի,

25) «258» ծածկագրով տողում` «260», «262»-«278» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը,

26) «260» ծածկագրով տողում` «260.1»-«260.4» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը, այդ թվում՝ «260.1» ծածկագրով տողում` բենզինի, «260.2» ծածկագրով տողում՝ դիզելային վառելիքի, «260.3» ծածկագրով տողում ` քսայուղերի, սառեցնող և այլ միջոցների, «260.4» ծածկագրով տողում՝ հեղուկ գազի և գազոլինի,

27) «262» ծածկագրով տողում` մեխանիկական, կվարցային, էլեկտրոնային, թվային, գրպանի, ձեռքի, կախազարդի, մատանու տեսքով ժամացույցների, ազդանշանային ժամացույցների (լաբորատորիաների համար) զարթուցիչների և թանկարժեք մետաղներից ու թանկագին քարերից ոսկերչական արտադրատեսակների,

28) «264» ծածկագրով տողում` լուսանկարչական, օպտիկական, ճշգրիտ չափման սարքերի,

29) «266» ծածկագրով տողում` մաքրող միջոցների,

30) «268» ծածկագրով տողում` այլ խմբավորումներում չներառված տնտեսական ապրանքների,

31) «270» ծածկագրով տողում` կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի,

32) «272» ծածկագրով տողում` ուրիշ խմբավորումներում չներառված կենցաղային արտադրատեսակների,

33) «274» ծածկագրով տողում` գյուղատնտեսական հումքի,

34) «276» ծածկագրով տողում` ուրիշ խմբավորումներում չներառված մեքենաների և սարքավորումների,

35) «278» ծածկագրով տողում` ոչ մթերային և ոչ սպառման համար արտադրատեսակների,

36) «280» ծածկագրով տողում` «280.1»-«280.3» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը, այդ թվում՝ «280.1» ծածկագրով տողում` հնարժեք (անտիկվարային) առարկաների, «280.2» ծածկագրով տողում՝ հնագրավաճառքի գրքերի, «280.3» ծածկագրով տողում` այլ օգտագործված ապրանքների,

37) «282» ծածկագրով տողում` պարենային և ոչ պարենային ապրանքների:

16. «Բաժին 3. «Երկարաժամկետ օգտագործման ապրանքների մանրածախ վաճառքը և մնացորդը»» բաժնում ցուցանիշները (քանակային (հատ) և դրամական (հազար դրամ) արտահայտությամբ) լրացվում են.

1) սյունակ 2-ի «310» ծածկագրով տողում՝ Բաժին 2-ի սյունակ 1-ի «262» ծածկագրով տողից, «312»-«326» ծածկագրերով տողերում՝ «220» ծածկագրով տողից, «328» ծածկագրով տողում՝ «230» ծածկագրով տողից, «330» ծածկագրով տողում՝ «236.5» ծածկագրով տողից, «338»-«342» ծածկագրերով տողերում՝ «232.3» ծածկագրով տողից, «344» ծածկագրով տողում՝ «264» ծածկագրով տողից, «346» ծածկագրով տողում՝ «232.2» ծածկագրով տողից, «348» ծածկագրով տողում՝ «232.1» ծածկագրով տողից, «350» ծածկագրով տողում՝ «276» ծածկագրով տողից,

2) սյունակ 2-ի «332» և «334» ծածկագրերով տողերկու՝ Բաժին 5-ի սյունակ 1-ի «524» և «526» ծածկագրերով տողերից, «336» ծածկագրով տողում՝ «510» ծածկագրով տողից:

17. «Բաժին 4. «Ոգելից խմիչքների մանրածախ վաճառքը և մնացորդը»» բաժնի «410» ծածկագրով տողի սյունակ 2-ի ցուցանիշները (քանակային (լիտր) և դրամական (հազար դրամ) արտահայտությամբ) լրացվում են՝ Բաժին 1-ի սյունակ 1-ի «148» ծածկագրով տողից:

18. «Բաժին 5. «Ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ վաճառքը»» բաժնի սյունակ 1-ում և սյունակ 2-ում լրացվում են ավտոմեքենաների և մոտոցիկլների մանրածախ վաճառքի և մնացորդի (դրամական արտահայտությամբ, հազար դրամ) հետևյալ ցուցանիշները.

1) «510» ծածկագրով տողում` «512», «514», «516», «518», «520», «522», «524», «526» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը,

2) «512» ծածկագրով տողում` մասնագիտացված խանութներում նոր և օգտագործված մարդատար ավտոտրանսպորտային միջոցների, մասնագիտացված մարդատար ավտոտրանսպորտային միջոցների (3.5 տոննան չգերազանցող քաշով)՝ շտապ օգնության, բժշկական ծառայության մեքենաների, միկրոավտոբուսների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների և մասնագիտացված մարդատար այլ ավտոմեքենաների,

3) «514» ծածկագրով տողում՝ համացանցի կամ այլ միջոցներով մարդատար ավտոմոբիլների և թեթև ավտոտրանսպորտային միջոցների,

4) «516» ծածկագրով տողում՝ մասնագիտացված խանութներում նոր և օգտագործված այլ ավտոտրանսպորտային միջոցների՝ բեռնատար ավտոմեքենաների, քարշակների, ինքնաթափերի, կցանքների, ավտոբուսների, միկրոավտոբուսների, այլ բեռնատար մեքենաների, զբոսաշրջության տրանսպորտային միջոցների «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների,

5) «518» ծածկագրով տողում՝ համացանցի կամ այլ միջոցներով այլ ավտոտրանսպորտային միջոցների,

6) «520» ծածկագրով տողում՝ մասնագիտացված խանութներում ավտոմեքենաների անվադողերի, նոր և օգտագործված պահեստամասերի և ավտոմեքենաների այլ մասերի, հանգույցների, պարագաների,

7) «522» ծածկագրով տողում՝ համացանցի կամ այլ միջոցներով ավտոտրանսպորտային միջոցների մասերի, հանգույցների և պարագաների,

8) «524» ծածկագրով տողում՝ մասնագիտացված խանութներում մոտոցիկլների, մոտոռոլերների, մոպեդների, ձյունագնացների, դրանց մասերի, հանգույցների ու պարագաների,

9) «526» ծածկագրով տողում՝ մոտոցիկլների, մոտոռոլերների, մոպեդների, ձյունագնացների, դրանց մասերի, հանգույցների ու պարագաների:

19. «Բաժին 6. «Ավտոտրանսպորտային միջոցների և մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը»» բաժնում լրացվում են (դրամական արտահայտությամբ, հազար դրամ) հետևյալ ցուցանիշները.

1) «610» ծածկագրով տողում՝ «612», «614»-«618» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը,

2) «612» ծածկագրով տողում՝ մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման և նորոգման (որտեղ լրացվում է «612.1»-«612.5» ծածկագրերով տողերի ցուցանիշների հանրագումարը), այդ թվում՝ «612.1» ծածկագրով տողում՝ մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների ընթացիկ տեխնիկական սպասարկման և մեխանիկական նորոգման, այդ թվում՝ շարժիչի, ղեկային կառավարման, ներարկման էլեկտրոնային համակարգի, փոխհաղորդակների, արտանետիչ և հովացնող համակարգերի, ժամանվակների, կախոցների, արգելակների և այլնի նորոգման և կարգաբերման, ինչպես նաև տեխսպասարկման կայաններում տեխնիկական զննման, «612.2» ծածկագրով տողում՝ մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար մեքենաների ցոլալապտերի կարգավորման, ազդասարքերի նորոգման և այլ էլեկտրասարքավորանքի նորոգման, ինչպես նաև կուտակիչների փոխարինման, «612.3» ծածկագրով տողում՝ մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների դողերի նորոգման, անիվների կարգավորման և հավասարակշռման, դողերի հավաքման, ներքին փողակների նորոգման, «612.4» ծածկագրով տողում՝ մարդատար ավտոմոբիլների և թեթև բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների նստատեղերի, դռների, փականների, թափարգելների, ներկման, լուսամուտների և պաշտպանիչ էկրանների փոխարինման և այլ և «612.5» ծածկագրով տողում՝ ավտոտրանսպորտային միջոցներում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար գազի բալոնների տեղադրման,

3) «614» ծածկագրով տողում՝ այլ ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկման ու նորոգման, այդ թվում՝ ընթացիկ տեխնիկական սպասարկման, էլեկտրասարքավորանքի նորոգման, թափքերի ու համանման մասերի (դռների, կողպեքների, լուսամուտների) նորոգման,

4) «616» ծածկագրով տողում՝ ավտոմեքենաների մաքրման, ընթացիկ՝ լվացման, փայլեցման, հակաքայքայիչ պաշտպանիչ պատման և այլ խնամքի,

5) «618» ծածկագրով տողում՝ մոտոցիկլների, մոտոռոլերների, մոպեդների, ձյունագնացների տեխնիկական սպասարկման և նորոգման:

20. «Բաժին 7. «Ընդհանուր տեղեկություններ»» բաժնում լրացվում են զբաղեցրած առևտրական մակերեսը և աշխատողների միջին տարեկան թվաքանակը:

21. Աշխատողների՝

1) միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին (տասնորդական ճշտությամբ) բաժանելով (աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին),

 2) միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար՝ 28 (29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով,

 3) թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար հաշվարկվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար (երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակը հաշվարկվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար),

 4) ամենօրյա հաշվառում չվարելու դեպքում աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:

(հավելվածը խմբ. 02.09.20 թիվ 19-Ն, 23.11.23 թիվ 35-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.11.2023, թիվ 35-Ն 29.11.2023, թիվ 07-Ն
02.09.2020, թիվ 19-Ն 01.01.2021, թիվ 07-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան