ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
03 ՄԱՐՏԻ 2021 թվականի N 14-Ն
ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 Թ. ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Մարգահովիտ համայնքի ավագանու 2017 թ. ապրիլի 06-ի «Մարգահովիտ համայնքի ավագանու կանոնակարգը ընդունելու մասին» թիվ 16-Ն որոշման 6-րդ գլխում 27 բաժնից հետո լրացնել 29-րդ բաժին նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Կողմ-5
|
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԺՈՐԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԱՆ
ՍԱՐԴԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
ՍԱՄՎԵԼ ԱՆԱՆՅԱՆ |
Հավելված |
28. ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ
123. Համայնքի բյուջեում փոփոխություններ և (կամ) լրացումներ կարող են կատարվել`
1) Համայնքի ղեկավարի կամ համայնքի ավագանու անդամի (անդամների) առաջարկությամբ։
2) Բյուջեի փոփոխությունները և (կամ) լրացումները չեն կարոդ խախտել համայնքի բյուջեի` սույն օրենքով սահմանված հավասարակշռությունը։
3) Համայնքի ավագանու անդամների առաջարկած այն փոփոխությունները և (կամ) լրացումները, որոնք նվազեցնում են համայնքի բյուջեի եկամուտները կամ ավելացնում են ծախսերը, համայնքի ավագանին քննարկում է միայն համայնքի ղեկավարի եզրակացության առկայությամբ և ընդունում ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների երկու երրորդով։
Հավելված |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական: