Գլխավոր տեղեկություն
Համար
N 2156-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2156-Ա

 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց 67 շենք, թիվ 2 հասցեում գտնվող վարչաարտադրական շինության 2-րդ հարկից 436.4 քառ. մետր մակերեսով տարածքը, որից 98.6 քառ. մետր մակերեսով տարածքն ընդհանուր է (այսուհետ՝ տարածք 1), հետ վերցնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

2. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ քաղաք Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց 67/5 հասցեում գտնվող վարչաարտադրական շինության 2-րդ հարկից 220.1 քառ. մետր մակերեսով արտադրական մասնաճյուղը (այսուհետ՝ տարածք 2) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեից:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածք 1-ն ու տարածք 2-ն ամրացնել Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին և Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված տարածք 1-ի ու տարածք 2-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

14.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ