Գլխավոր տեղեկություն
Համար
N 2205-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.02.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.12.11-2023.12.24 Պաշտոնական հրապարակման օրը 18.12.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.12.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2023 թվականի N 2205-Ն

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի «ժգ.1» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) ֆիզիկական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 1 հավելվածի.

2) իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները` համաձայն N 2 հավելվածի.

3) տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերում չի կարող օգտագործվել սույն որոշման N 3 հավելվածով նախատեսված «L» և «U» տառերի համադրությունը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

18.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2205-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ

 

00++000

00+-000

00++00X

00+-00X

X0++000

X0+-000

0X++000

0X+-000

00++X00

00+-X00

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2205-Ն որոշման

 

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ Ն Ե Ր

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ

 

000++00

000+-00

X00++00

X00+-00

000++0X

000+-0X

00X++00

00X+-00

000++X0

000+-X0

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

դեկտեմբերի 14-ի N 2205-Ն որոշման

 

ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Պայմանական

նշանները

Նշանակությունը

(թվանշաններ)

Ծանոթագրություն

0

0 (զրո)

 

X

1-9 (մեկից-ինը)

Միևնույն հաշվառման համարանիշում «X» պայմանական նշանի փոխարեն կիրառվում է նույն թվանշանը

Պայմանական

նշանները

Նշանակությունը

(տառերը)

 

+

տառ` A կամ B կամ C կամ D կամ E կամ F կամ G կամ H կամ I կամ J կամ K կամ L կամ M կամ N կամ O կամ P կամ Q կամ R կամ S կամ T կամ U կամ V կամ W կամ X կամ Y կամ Z

Միևնույն հաշվառման համարանիշում «+» պայմանական նշանը կրկնվելու դեպքում կիրառվում է նույն տառը

-

տառ` A կամ B կամ C կամ D կամ E կամ F կամ G կամ H կամ I կամ J կամ K կամ L կամ M կամ N կամ O կամ P կամ Q կամ R կամ S կամ T կամ U կամ V կամ W կամ X կամ Y կամ Z

Միևնույն հաշվառման համարանիշում «+» և «-» պայմանական նշանների միաժամանակյա առկայության դեպքում կիրառվում են տարբեր տառեր

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

18.12.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 դեկտեմբերի 2023 թվական: