Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.21-2022.03.06 Պաշտոնական հրապարակման օրը 01.03.2022
Ընդունող մարմին
Բաղրամյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
08.02.2022
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
08.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

08 փետրվարի 2022 թվականի թիվ 17-Ն

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի, համայնքի ավագանին որոշում է

1. Բաղրամյան համայնքի 2022 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի բաշխում.

1) Բաղրամյան համայնքի 2022 թվականի ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 123963.9 հազ. դրամ, իսկ վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 59726.1հազ. դրամ, որը ամբողջովին նպատակաուղղել ֆոնդային բյուջե։ Ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը կկազմի 183690.0 հազ, դրամ:

2. Հաստատել Բաղրամյան համայնքի 2022թ. բյուջեն

1/եկամուտների գծով 610110,4 հազար դրամ

2/ծախսերի գծով 610110,4 հազար դրամ

3. հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝

հատված 1 «համաձայն հավելվածի»:

4. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝

հատված 2 «համաձայն հավելվածի»:

5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման

 հատված 3 «համաձայն հավելվածի»:

6. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝

հատված 4 «համաձայն հավելվածի»:

7. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտը (պակասուրդի)` ֆինանսավորման աղբյուրները հատված 5«համաձայն հավելվածի»:

8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` հատված 6 «համաձայն հավելվածի»:

9. Սահմանել, որ`

1/ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում պահպանելով ծախսերի համամասնությունները,

2/ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգման նախատեսված հոդվածների միջև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համապատասխան կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 20%-ը։

 

ԱՎԱԳԱՆՈԻ ԱՆԴԱՄՆԵՐ՝

ԿՈՂՄ-16 ԴԵՄ-0 ՁԵՌՆՊԱՀ-0

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՇԱՆԹ

ՍԱՖԱՐՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՀԱՐԹԵՆՅԱՆ ՄՀԵՐ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ՊԱՐԳԵՎ

ՄԿՐՏՉՅԱՆ ՌՈԻԶԱՆՆԱ

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ԴԱՎԹՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՆՆՄԱՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՂԻՇԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈԻՐԵՆ

ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆ ԱՆԻ

ՊՈՂՈՍՅԱՆ ՏԱԹԵՎԻԿ

ՊՈՂՈՍՅԱՆ ԱՐԵՎԻԿ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԳԵՎՈՐԳ

     

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ`

ՇԱՆԹ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ

 

ՂԵԿԱՎԱՐԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՈՒՂԵՐՁԸ

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՅՑԸ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բյուջեի ձևավորման, օրենսդրական քննարկման, կատարման, վերահսկման հետ կապված գործունեությունը այն հիմնական խնդիրներն են, որոնք որոշում են համայնքի ինքնակառավարման մարմինների էությունն ու վիճակը։

Համայնքի գործունեությունը կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների արդյունավետ օգտագործումից։ Բյուջեի կազմման և կատարման ժամանակ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքն իր առջև դրել է հետևյալ նպատակները՝

1. Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ բարձրացնելով եկամուտների հավաքագրման մակարդակը։

2. Բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների մակարդակը և որակը։

3. Բարելավել բնակչության սոցիալ-տնտեսական, մշակութային, կոմունալ-կենցաղային պայմանները։

4. Ապահովել համայնքի կողմից պահանջվող ներդրումները և լուծել մի շարք հիմնախնդիրներ։

5. Բարելավել կոմունալ տնտեսությունը և ճանապարհային տնտեսությունը։

6. Ապահովել համայնքի հեռանկարային զարգացումը։

Ես դիմում եմ համայնքի բնակչությանը, ավագանուն՝ շահագրգիռ մոտեցում ցուցաբերել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի 2022 թվականի բյուջեի միջոցների գոյացման և նպատակային ծախսման ուղղությամբ։

 

Համայնքի ղեկավար՝

Շ. Առաքելյան

 

 

ՀաՏված 1-6

 

 

Օրինակելի ձևեր

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան