Գլխավոր տեղեկություն
Համար
N 2054-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.01.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2023 թվականի N 2054-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 2087-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Օտարերկրացի աշխատողի ներգրավման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը, հասանելիություն ունեցող պետական մարմինները, հարթակի տեխնիկական նկարագիրը, հայտերի լրացման և ներկայացման կարգը, աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակի տրամադրման, գործողության ժամկետի երկարաձգման կարգը, Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին տրամադրվող բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի ձևը, այն ստանալու համար պահանջվող փաստաթղթերը, տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու մասին» N 2087-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմք ընդունելով «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ, 22․1-ին հոդվածները, 24-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 42․1-ին հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը և «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 10-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»․

2) որոշման 2-րդ կետում և N 1 հավելվածի 1-ին կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը» բառերով.

3) որոշման հավելվածների ամբողջ տեքստում «Միգրացիոն ծառայություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

4) N 1 հավելվածի 2-րդ կետի՝

ա. 3-րդ ենթակետը «հարթակի միջոցով» բառերից հետո լրացնել «կամ էլեկտրոնային եղանակով կամ փոստով» բառերով,

բ. 4-րդ ենթակետի 1-ին նախադասությունը «ընթացիկ վարույթ» բառերից հետո լրացնել «նույն կամ այլ հիմքերով» բառերով,

գ․ 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) «Օտարերկրացիների մասին» օրենքով և սույն որոշմամբ նախատեսված կարգով օտարերկրացուն աշխատանքային գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու, մերժելու կամ կացության կարգավիճակի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ դիմումը բավարարելու, մերժելու կամ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճելու, կասեցնելու կամ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ, ինչպես նաև բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու, մերժելու կամ երկարաձգելու վերաբերյալ դիմումը բավարարելու, մերժելու կամ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը կարճելու, կասեցնելու կամ հարուցված վարչական վարույթի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ որոշում կայացնում է հարթակի միջոցով դիմումն ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում.»,

դ. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) հանրային ծառայությունների համարանիշ (այսուհետ՝ ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք ստանալու վերաբերյալ օտարերկրացու դիմումի հիման վրա տրամադրում է ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք.».

5) N 1 հավելվածի 3-րդ կետի՝

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն) Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը տրամադրում է հասանելիություն ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի էլեկտրոնային քարտադարանին:»,

բ․ 8-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «բ» պարբերությամբ.

«բ. հարթակին տրամադրում է հասանելիություն ՊԵԿ տվյալների շտեմարանին սույն որոշմամբ նախատեսված դեպքերում և կարգով ինքնաշխատ հարցումներ ուղարկելու և հարթակում գրանցված օտարերկրացիների և ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիների մասով յուրաքանչյուր ամիս հաշվարկված եկամտային հարկի վերաբերյալ և ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիների՝ հարթակում գրանցման մասով՝ ՊԵԿ տվյալների շտեմարանում որպես աշխատող հաշվառված լինելու վերաբերյալ տվյալներ ստանալու համար։».

6) N 2 հավելվածի 2-րդ կետի՝

ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «իսկ գործատուի ներկայացուցչի (տնօրեն, նախագահ և այլն)» բառերը փոխարինել «իսկ գործատուի գործադիր մարմնի ղեկավարի» բառերով,

բ. 1-ին ենթակետի «դ» պարբերությունը «առկա հղումով անցնելուց» բառերից հետո լրացնել «և առաջին անգամ հարթակ մուտք գործելուց» բառերով,

գ. 3-րդ ենթակետը «պաշտոնի նկարագիրը» բառերից հետո լրացնել «և մուտքագրվում են օտարերկրացու տվյալները (անունը, ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, օրը, քաղաքացիությունը, մշտական բնակության երկիրը, սեռը, անձնագրի սերիան և համարը, անձնագրի տրման ամսաթիվը և վավերականության ժամկետը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը, օտարերկրացու կրթության մակարդակի վերաբերյալ նշումը), ինչպես նաև վերբեռնվում է անձնագրի լուսապատճենը, դրա նոտարական թարգմանությունը (անհրաժեշտության դեպքում), գործատուի կողմից համապատասխան օտարերկրացուն աշխատանքի ընդունելու պարտավորությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը, կրթությունը հաստատող փաստաթղթի լուսապատճենը (ըստ անհրաժեշտության), ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարանիշը (եթե առկա է), գունավոր լուսանկարը՝ 35*45 մմ չափի, պետական տուրքը վճարված լինելու փաստը հավաստող փաստաթղթի լուսապատճենը (վճարման անդորրագիր) կամ կատարվում է նշում հարթակի համապատասխան դաշտում՝ պետական տուրք վճարելուց ազատված լինելու մասին» բառերով,

դ․ 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․1-ին ենթակետով.

«3․1) օտարերկրացու տվյալները մուտքագրելուց հետո տվյալներում նշված էլ․ փոստի հասցեին հարթակն ինքնաշխատ ուղարկում է օտարերկրացու գրանցումը հաստատող նամակ, որում առկա հղումով անցնելուց հետո օտարերկրացին բացում է իր օգտահաշվի գրանցման էջը։ Կատարելով նշում համապատասխան դաշտում՝ օտարերկրացին համաձայնություն է տալիս ՊԵԿ շտեմարանում առկա իր եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկությունների, Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի էլեկտրոնային քարտադարանում իր վերաբերյալ առկա տվյալների մշակման վերաբերյալ և անհրաժեշտ տեղեկատվությունը հարթակից իր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու վերաբերյալ, և այն համարվում է փոխադարձ համաձայնությամբ պատշաճ ծանուցում, ինչից հետո ստեղծում է իր գաղտնաբառը և ակտիվացնում օգտահաշիվը․»,

ե. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո նկարագիրը և օտարերկրացու տվյալները պահպանվում են հարթակում: Հարթակում նկարագրի և օտարերկրացու տվյալների պահպանումը համարվում է գործատուի կողմից ներկայացված դիմում՝ առկա թափուր աշխատատեղն օտարերկրյա քաղաքացու կողմից զբաղեցնելու և համապատասխան օտարերկրացուն աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ վարչական վարույթ սկսելու համար.»,

զ․ 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

է․ 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) եթե սույն կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգով և ժամկետում ԱՍՀՆ որևէ գործողություն չի կատարում՝ հարթակն ինքնաշխատ եղանակով գեներացնում է սույն կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված նշումը.»,

ը․ 8-րդ և 9-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

թ․ 11-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) գործատուի կողմից աշխատանքի նկարագիրը և օտարերկրացու տվյալները մուտքագրելուց հետո ԱԱԾ-ի օպերատորն ինքնաշխատ եղանակով ստանում է ծանուցում՝ հարթակ մուտքագրված նոր դիմումի վերաբերյալ.»,

ժ․ 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) ԱՍՀՆ օպերատորի կողմից սույն կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված նշումը վերբեռնելու կամ սույն կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հարթակի կողմից ինքնաշխատ եղանակով ԱՍՀՆ օպերատորի դրական նշումը գեներացված լինելուց հետո ԱԱԾ-ն 5 աշխատանքային օրվա ընթացքում վերբեռնում է եզրակացություն՝ օտարերկրացուն հայցվող կարգավիճակի տրամադրման վերաբերյալ.»,

ժա. 13-րդ ենթակետից հանել «և ոստիկանությունը» բառերը, իսկ «եզրակացություն» բառից հետո «չեն» բառը փոխարինել «չի» բառով,

ժբ. 15-րդ ենթակետից հանել «, եթե առկա չէ սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված վարույթը կասեցնելու հիմքը,» բառերը.

7) N 2 հավելվածի 3-րդ կետի`

ա․ 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) եթե գործատուն ընտրել է «Աշխատանքի թույլտվություն ստանալու բացառություններ» տարբերակը, ապա հարթակն ինքնաշխատ եղանակով հայտն ուղարկում է համապատասխան լիազոր մարմին և ԱԱԾ, որոնք 10 աշխատանքային օրվա ընթացքում հարթակի միջոցով տրամադրում են եզրակացություն՝ օտարերկրացու նշված բացառությանը համապատասխանելու և օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ.»,

բ․ 2-րդ և 3-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել,

գ․ 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) համապատասխան լիազոր մարմնից և ԱԱԾ-ից համապատասխան եզրակացություններն ստանալուց հետո Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կայացնում է որոշում՝ ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ:».

8) N 2 հավելվածի 4-րդ կետում՝

ա. 1-ին ենթակետից հանել «(առկայության դեպքում)» և «գործատուի՝ իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական անձ գործատուի անունը, ազգանունը, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ստանալու վերաբերյալ նշումը,» բառերը,

բ. 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Համադրման դրական արդյունքի դեպքում հարթակը թույլատրում է ավարտել գրանցումը:»,

գ. 2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.

«2.1) «Հաստատել» կոճակը սեղմելուց հետո ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու տվյալները պահպանվում են հարթակում: Հարթակում ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու տվյալների պահպանումը համարվում է ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու կողմից ներկայացված դիմում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու վերաբերյալ վարչական վարույթ սկսելու համար:»,

դ. 3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.

«3.1) Եթե Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ընդունվել է սույն կետի 3-րդ ենթակետում նշված «Տրամադրել տեղեկանք» որոշումը, ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք՝ հարթակ վերբեռնված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետով։ Եթե հարթակ վերբեռնվել է անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիր, ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք 1 տարի վավերականության ժամկետով:»,

ե. 6-րդ ենթակետից հանել «ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք ստանալու,» բառերը,

զ. 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին և 8.2-րդ ենթակետերով.

«8.1) սույն կետի 7-րդ ենթակետով նախատեսված գործողությունն իրականացնելուց և 8-րդ ենթակետով նախատեսված տվյալները մուտքագրելուց հետո ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամի տվյալները պահպանվում են հարթակում: Հարթակում ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամի տվյալների պահպանումը համարվում է ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու կողմից ներկայացված դիմում՝ իր ընտանիքի անդամին Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու վերաբերյալ վարչական վարույթ սկսելու համար.

8.2) ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացու ընտանիքի անդամին Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք տրամադրելու վերաբերյալ վարույթն սկսված է համարվում սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված գործողությունը կատարելուց հետո.».

9) N 2 հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Կատարելով նշում համապատասխան դաշտում՝ ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացին համաձայնություն է տալիս ՊԵԿ շտեմարանում առկա իր եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի, սոցիալական վճարների վերաբերյալ անհատական տեղեկությունների մշակման և անհրաժեշտ տեղեկատվությունը հարթակից իր կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեին ստանալու վերաբերյալ, և այն համարվում է փոխադարձ համաձայնությամբ պատշաճ ծանուցում.».

10) N 2 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, ոստիկանությանը» բառը.

11) N 3 հավելվածի 1-ին կետում՝

ա. 14-րդ ենթակետում «Миграционной службой» բառերը փոխարինել «Службой миграции и гражданства» բառերով,

բ․ 16-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16) տեղեկանքի դարձերեսին տեղեկանքի ձախ եզրից 9 մմ և վերին եզրից 6 մմ հեռավորության վրա անցնում է սպիտակ գույնի շերտագիծ, որտեղ հատուկ գծային կոդ տառատեսակով անձնավորվում է վկայականի համարը:»,

գ. 16-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին ենթակետով.

«16.1) տեղեկանքի դարձերեսին տեղեկանքի ձախ եզրից 65 մմ և վերին եզրից 5 մմ հեռավորության վրա տպագրվում է քարտի «արագ արձագանքի կոդը» (Quick Response code կրճատ՝QR code):»,

դ. 18-րդ ենթակետի «բ» պարբերությունում «в Миграционную службу» բառերը փոխարինել «в Службу миграции и гражданства» բառերով,

ե. 19-րդ ենթակետում «(CA, CB, CC և այլն)» բառերը փոխարինել «(AD, AE, AF)» բառերով,

զ. 20-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

12) N 3 հավելվածի 2-րդ կետում՝

ա. 15-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 15.1-ին ենթակետով.

«15.1) քարտի դարձերեսին տեղեկանքի ձախ եզրից 65 մմ և վերին եզրից 5 մմ հեռավորության վրա տպագրվում է քարտի «արագ արձագանքի կոդը» (Quick Response code կրճատ՝ QR code):»,

բ. 17-րդ ենթակետի «բ» պարբերությունում «Migration Service» բառերը փոխարինել «Migration and Citizenship Service» բառերով,

գ. 18-րդ ենթակետից հանել «և այլն» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ին։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

27.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան