ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 34-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԳԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ-Ի ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական Ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթներով Մարգահովիտ համայնքի ավագանին.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
Մարգահովիտ համայնքի 2020 թ-ի բյուջեում կատարել փոփոխություններ՝ համաձայն 1-5 հավելվածների։
1. Եկամուտների գծով
Ընդամենը համայնքի բյուջեի մուտքեր-168269,5/մեկ հարյուր վաթսունութ միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ
ա) Ընդամենը վարչական բյուջեի մուտքեր-117355,1 /մեկ հարյուր տասնյոթ միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ
այդ թվում՝
- վարչական բյուջեի եկամուտներ -117355,1 /հարյուր տասնյոթ միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ
բ) Ընդամենը ֆոնդային բյուջեի մուտքեր-50914,4 /հիսուն միլիոն ինը հարյուր տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ
այդ թվում՝
- ֆոնդային բյուջեի եկամուտներ - 0,0 /զրո/ ՀՀ դրամ
- տարեսկզբի ազատ մնացորդ– 50914,4 /հիսուն միլիոն ինը հարյուր տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ
2. Ծախսերի գծով
Ընդամենը համայնքի բյուջեի ծախսեր-168269,5/մեկ հարյուր վաթսունութ միլիոն երկու հարյուր վաթսունինը հազար հինգ հարյուր/ՀՀ դրամ
ա) Ընդամենը վարչական բյուջեի ծախսեր-117355,1 /մեկ հարյուր տասնյոթ միլիոն երեք հարյուր հիսունհինգ հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ
բ) Ընդամենը ֆոնդային բյուջեի ծախսեր-50914,4 /հիսուն միլիոն ինը հարյուր տասնչորս հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ։
3. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի։
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի։
5. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի։
6. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելորդը կամ դիֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի։
7. Հաստատել համայնքի բյուջեի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի։
8. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի։
Կողմ-5
|
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ԱՆՏԻՆՅԱՆ ԱՇՈՏ
ԳԱՍՊԱՐՅԱՆ ԺՈՐԱ
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԱՆ
ՍԱՐԴԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ
ՍԱՐԴԱՐՅԱՆ ՍԵՐՅՈԺ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ Ժ/Պ՝ |
ՍԱՍՈՒՆ ԱՆԱՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|