Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-134-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (02.08.2008-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.23/47(637) Հոդ.787
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.07.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2008 թվականի հունիսի 17-ին

 

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

 

«6. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, ֆինանսավորման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի և վերջինիս կառավարման մարմինների լիազորությունների, լուծարման, ինչպես նաև գույքի օգտագործման առանձնահատկությունները սահմանվում են «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ հիմնադրամի վրա, եթե «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան սահմանված չէ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2008 թ. հուլիսի 12
Երևան
ՀՕ-134-Ն