Գլխավոր տեղեկություն
Համար
N 2027-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 նոյեմբերի 2023 թվականի N 2027-Ա

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ քաղաք Երևան, Կենտրոն, Աբովյան փողոց 3 հասցեում գտնվող՝ 490,695,059.0 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 701.4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (առկա է 35.6 քառ. մետր ինքնակամ կառույց և մեկ ինքնակամ դուռ) և դրա զբաղեցրած՝ օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.00362 հա հողամասը և 0.04538 հա ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող (հողամասի և շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի 527/782 բաժնային սեփականության իրավունք) հողամասը (սեփականության վկայական N 10112023-01-0110) ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշմամբ ամրացվող գույքի հաշվառումը:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել վերոնշյալ տարածքում առկա շարժական գույքի գույքագրումը և Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացնել շարժական գույքի հետագա տնօրինման վերաբերյալ առաջարկ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

23.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ