ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՎԱՀԱԳՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» դեկտեմբերի 2020 թ. N 51-Ն
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՀԱԳՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ կետով՝
Վահագնի համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Վահագնի համայնքի 2021 թ.-ի բյուջեն։
• Եկամուտների գծով
Ընդամենը-Երեսուներեք միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր դրամ
այդ թվում՝
1. վարչական բյուջեի մասով- Երեսուներեք միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր դրամ
2. ֆոնդային բյուջեի մասով- զրո դրամ
• Ծախսերի գծով
Ընդամենը- Երեսուներեք միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր դրամ
այդ թվում՝
1. վարչական բյուջեի մասով- Երեսուներեք միլիոն ինը հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր դրամ
2. ֆոնդային բյուջեի մասով- զրո դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի։
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի։
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի։
5. Հաստատել համայնքի բյուջեի դիֆիցիտի(պակասորդ) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի։
Համայնքի ավագանու անդամներ |
կողմ |
դեմ |
ձեռնպահ |
Մայիլյան Պետրոս | |||
Մքոյան Էդիկ | |||
Քոչինյան Գարեգին |
ՎԱՀԱԳՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գ. Վահագնի |
Ս. ԿՈՍՏԱՆԴՅԱՆ
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|