Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.08.09-2021.08.22 Պաշտոնական հրապարակման օրը 12.08.2021
Ընդունող մարմին
Ալավերդի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
21.04.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
21.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«21» ԱՊՐԻԼԻ 2021 թվական, N 30-Ն

 

ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասով՝ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Ալավերդի համայնքի 2021 թվականի բյուջեի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1.1 Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ բնագավառի օրենսդիր և գործադիր մարմինների կառավարում բաժնի ծախսերն ավելացնել 800.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262161038, հոդված 5113 - 600.0 հազ. դրամ, հոդված 4251 - 200.0 հազ. դրամ), ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերը՝ 350.0 հազ. դրամով (բաժին 01, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121057, հոդված 4215)։

1.2 Տնտեսական հարաբերություններ բնագավառի ճանապարհային տրանսպորտ բաժնի ծախսերն ավելացնել 13990.7 հազ. դրամով (բաժին 04, խումբ 5, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262504021, հոդված 5113 - 12771.7 հազ. դրամ, հոդված 4239 -1219.0 հազ. դրամ), տրանսպորտի գծով հետազոտական և նախագծային աշխատանքների ծախսերն ավելացնել 928.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 8, դաս 5, ծրագիր 52, հ/հ 900262121305, հոդված 5134), ոռոգում բաժնի ծախսերն ավելացնել 300.0 հազ. դրամով (բաժին 04, խումբ 2, դաս 4, ծրագիր 51, հ/հ 900262000905, հոդված 5129)։

1.3 Շրջակա միջավայրի պաշտպանություն բնագավառի շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) բաժնի ծախսերն ավելացնել 6000.0 հազ. դրամով (բաժին 05, խումբ 6, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121107, հոդված 4213)։

1.4 Հանգիստ, մշակույթ և կրոն բնագավառի ծախսերն ավելացնել 3200.0 հազ. դրամ (բաժին 08, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262000442, հոդված 5112)։

1.5 Կրթություն բնագավառի նախադպրոցական կրթություն բաժնի ծախսերն ավելացնել 150.0 հազ. դրամով (բաժին 09, խումբ 1, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121289, հոդված 4251)։

1.6 Պաշտպանություն բնագավառի քաղաքացիական պաշտպանություն բաժնի ծախսերն ավելացնել 200.0 հազ. դրամով (բաժին 02, խումբ 2, դաս 1, ծրագիր 51, հ/հ 900262121065, հոդված 4819);

1.7 Համայնքի բյուջեի եկամուտների պաշտոնական դրամաշնորհներից մուտքերի պլանը պակասեցնել 338.6 հազ. դրամով՝ պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) (հ/հ 900265121450)։

1.8 Համայնքի բյուջեի եկամուտների ոչ պաշտոնական դրամաշնորհներից մուտքերի պլանն ավելացնել 1219.0 հազ. դրամով՝ ֆիզիկական անձերի և կազմակերպությունների նվիրաբերություններից մուտքեր համայնքի բյուջեին (հ/հ 900265000225)։

1.9 Ալավերդի համայնքի 2021 թվականի պահուստային ֆոնդը պակասեցնել 24703.7 հազ. դրամով։

2. Համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումների պլանն ավելացնել 17465.1 հազ. դրամ (հ/հ 900265121534)։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Համայնքի ավագանու անդամներ՝

 

   

ԿՈՂՄ

ԴԵՄ

ՁԵՌՆՊԱՀ

1.

Արտուշ Աբելյան      

2.

Արթուր Դավթյան      

3.

Կամո Երիցյան      

4.

Արմեն Կարապետյան      

5.

Լաուրա Մելիքսեթյան      

6.

Ալիկ Նասիբյան      

7.

Սվետլանա Պետրոսյան      

8.

Վալերի Վարոսյան      

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական: