Գլխավոր տեղեկություն
Համար
N 2002-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2023 թվականի N 2002-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1763-Լ ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1957-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «2023 թվականի սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1763-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) 4-րդ կետում «անձը հաստատող փաստաթուղթ չունեցող, սակայն տվյալ աջակցության համար դիմելու իրավունք ունեցող անձանց սույն որոշման շրջանակներում իրենց իրավունքներն իրացնելու համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական:» բառերը փոխարինել «իսկ անձը հաստատող փաստաթուղթ չունեցող, սակայն տվյալ աջակցության համար դիմելու իրավունք ունեցող անձանց, սույն որոշման շրջանակներում իրենց իրավունքներն իրացնելու համար, օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն որոշմամբ հաստատված ժամանակավոր վկայական։» բառերով.

2) N 1 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, N 2 հավելվածի 2-րդ կետը, 8-րդ կետի 4-րդ ենթակետը և 17-րդ կետը «ռեգիստրում» բառից հետո լրացնել «մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը» բառերով.

3) N 2 հավելվածի՝

ա. 23-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«23. Ամսական դրամական աջակցությունը վճարվում է անկանխիկ եղանակով՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշման N 2 հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված՝ շահառուի վճարային քարտի բանկային հաշվի համարին փոխանցելու միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տրամադրել է շահառուի վճարային քարտի վերաբերյալ տվյալներ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի N 1957-Լ որոշման N 2 հավելվածի 13-րդ կետով նախատեսված՝ շահառուի քարտային հաշվին փոխանցելու միջոցով՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանին չբավարարելու դեպքում:»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին կետով՝

«23.1. Ամսական դրամական աջակցությունը կանխիկ եղանակով «Հայփոստ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Հայփոստ) միջոցով վճարվում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը, իսկ չվճարված գումարը Հայփոստը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մինչև 2023 թվականի դեկտեմբերի 8-ը։».

գ. 24-րդ կետում «Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821» բառերը փոխարինել «Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N 1864-Ն» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1957-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) 7-րդ կետում «(քարտային և ոչ քարտային հաշիվներ՝ բացառությամբ չծախսված վարկային գծեր, ավանդներ)» բառերը փոխարինել «(այդ թվում՝ ավանդային հաշիվներ, քարտային և ոչ քարտային հաշիվներ՝ բացառությամբ չծախսված վարկային միջոցներ)» բառերով.

2) N 2 հավելածի՝

ա. 4-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) իր բանկային հաշվին կցված վճարային քարտի համարը և բանկը, բացառությամբ սույն կետի 4.1-ին ենթակետով սահմանված դեպքերի.»,

բ. 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին-4.3-րդ ենթակետերով.

«4.1) բանկը (ընտրում է ցանկից)՝ միայն եթե շահառուն քարտային հաշիվ չունեցող 75 տարին լրացած կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է.

4.2) փաստացի բնակության վայրը՝ Հայաստանի Հանրապետության մարզեր (ընտրում է ցանկից).

4.3) փաստացի բնակության վայրի հասցեն.»։

3. Սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2023 թվականի հոկտեմբերի 14-ից, իսկ 3-րդ ենթակետի «ա» պարբերության գործողությունը՝ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ