Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 34-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.11.2023
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 նոյեմբերի 2023 թ.

թիվ 34-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի ԹԻՎ 36-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հուլիսի 12-ի ««Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների և բազմամյա տնկարկների տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» Ձև 29-ԳՏ-ոռոգված (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ 38-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 36-Ն որոշման.

1) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի,

2) 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 14-ի

թիվ 34-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի հուլիսի 12-ի

թիվ 36-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23089

 

Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին

Ցուցանիշի անվանում

Տողի ծածկա-գիրը

Ցանքային տարա-ծություն, հեկտար

Ընդհանուր բերքա-հավաքի տարածու-

թյուն, հեկտար

Հավաքված է բերք, ընդամենը, ցենտներ

Բերք հավաքված, ցենտներ

Միջին բերքը մեկ հեկ-տարից, ց/հա

(սյ3 / սյ2)

սկզբնա-կան քաշ

մաքրումից (զտումից)

հետո քաշ

կրկնակի ցանքերից

պտղի և խա-ղողի այգի-ների միջշար-քային տարա-ծությու-ներից

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

Հացահատիկային մշակաբույսեր,

ընդամենը (100.1+…+100.11)

100

             

Աշնանացան ցորեն

100.1

             

Աշնանացան տարեկան

100.2

             

Աշնանացան գարի

100.3

             

Այլ աշնանացան հացահատիկային մշակաբույսեր

100.4

             

Գարնանացան ցորեն

100.5

             

Գարնանացան տարեկան

100.6

             

Գարնանացան գարի

100.7

             

Վարսակ

100.8

             

Հաճար

100.9

             

Եգիպտացորեն` լրիվ հասունացած, հատիկի համար

100.10

             

Այլ գարնանացան հացահատիկային մշակաբույսեր

100.11

             

Աշնանացանից լրիվ ոչնչացել է մինչև գարնանացան մշակաբույսերի ցանքի ավարտը

105

 

X

X

X

X

X

X

Հատիկաընդեղենային մշակաբույսեր, ընդամենը (110.1+…+110.5)

110

             

Ոլոռ

110.1

             

Լոբի

110.2

             

Սիսեռ

110.3

             

Ոսպ

110.4

             

Այլ հատիկաընդեղենային մշակաբույսեր

110.5

             

Տեխնիկական մշակաբույսեր, ընդամենը (115.1+…+115.5)

115

             

Ծխախոտ (հաշվարկային՝ չոր քաշով)

115.1

             

Կտավատ

115.2

             

Արևածաղիկ (յուղատու և հրուշակեղենի)

115.3

             

Շաքարի ճակնդեղ

115.4

     

X

     

Այլ տեխնիկական մշակաբույսեր

115.5

   

X

X

X

X

X

Կարտոֆիլ

120

     

X

     

Բոստանային մշակաբույսեր, ընդամենը (125.1+…+125.4)

125

     

X

     

Ձմերուկ

125.1

     

X

     

Սեխ

125.2

     

X

     

Այլ բոստանային մշակաբույսեր

125.3

     

X

     

Սերմադաշտեր

125.4

     

X

X

X

 

Բանջարանոցային մշակաբույսեր՝ ներառյալ աշնանը ցանվածը, (առանց ջերմատների և ջերմոցների), ընդամենը (130.1+…+130.13)

130

     

X

     

Կաղամբ

130.1

     

X

     

 որից՝ ծաղկակաղամբ

130.1.1

     

X

     

Վարունգ

130.2

     

X

     

Լոլիկ

130.3

     

X

     

Սմբուկ (բադրիջան)

130.4

     

X

     

Տաքդեղ (բիբար)

130.5

     

X

     

Սեղանի ճակնդեղ

130.6

     

X

     

Գազար

130.7

     

X

     

Սոխ

130.8

     

X

     

Սխտոր

130.9

     

X

     

Կանաչ ոլոռ

130.10

     

X

     

Կանաչ լոբի

130.11

     

X

     

Այլ բանջարանոցային մշակաբույսեր

130.12

     

X

     

Սերմադաշտեր

130.13

     

X

X

X

 

Բանջարաբոստանային մշակաբույսեր (առանց ջերմատների և ջերմոցների), ընդամենը (125+130)

135

     

X

     

Մշակաբույսեր ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը (140.2+140.3+140.4)

140

   

X

X

X

X

X

  որից՝՝ ջերմատներում

140.1

   

X

X

X

X

X

Ընդամենը տող 140-ից`

 բանջարեղեն ջերմատներում և ջերմոցներում,

 ընդամենը (140.2.1+140.2.2+

140.2.3+140.2.4)

140.2

     

X

 

X

 

 այդ թվում՝ վարունգ

140.2.1

     

X

 

X

 

 լոլիկ

140.2.2

     

X

 

X

 

 տաքդեղ (բիբար)

140.2.3

     

X

 

X

 

 այլ բանջարեղեն

140.2.4

     

X

 

X

 

 ծաղիկ ջերմատներում և ջերմոցներում,

 ընդամենը (սյուն 3-ը հատով)

140.3

     

X

X

X

X

 այլ մշակաբույսեր ջերմատներում և

 ջերմոցներում, ընդամենը

140.4

   

X

X

X

X

X

Սունկ (ներառյալ ջերմատան ու ջերմոցի), ընդամենը2)

145

     

X

X

X

X

որից՝ ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը

145.1

     

X

X

X

X

Ծաղիկ առանց ջերմատան և ջերմոցի, ընդամենը (սյուն 3-ը հատով)

150

     

X

X

X

X

Կերային մշակաբույսեր, ընդամենը (155.1+155.2+155.3+

155.4+155.5+

155.6+155.7)

155

   

X

X

X

X

X

Կերի արմատապտուղներ` ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար

155.1

     

X

     

 որից՝ սերմադաշտեր

155.1.1

     

X

X

X

 

Բոստանային մշակաբույսեր անասնակերի համար

155.2

     

X

     

Եգիպտացորեն` սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար (կանաչ զանգված), ընդամենը

155.3

     

X

     

 որից՝ սիլոսի համար

155.3.1

X

   

X

     

Սիլոսային մշակաբույսեր (առանց եգիպտացորենի)

155.4

     

X

     

Միամյա խոտեր, ընդամենը

155.5

 

X

X

X

X

X

X

 որից՝ օգտագործված են խոտի համար

155.5.1

X

   

X

     

 օգտագործված են կանաչ կերի, սենաժի և

 այլի համար (կանաչ զանգված)

155.5.2

X

   

X

     

Բազմամյա խոտերի ընթացիկ տարվա ցանք (ներառյալ անցած տարվա աշնան ցանածը)

155.6

 

X

X

X

X

X

X

 որից՝ օգտագործված են խոտի համար

155.6.1

X

   

X

     

 օգտագործված են կանաչ կերի, սենաժի և

 այլի համար (կանաչ զանգված)

155.6.2

X

   

X

     

Բազմամյա խոտերի անցյալ տարիների ցանք, ընդամենը

155.7

 

X

X

X

X

X

X

 որից՝ օգտագործված են խոտի համար

155.7.1

X

   

X

     

 օգտագործված են կանաչ կերի, սենաժի և

 այլի համար (կանաչ զանգված)

155.7.2

X

   

X

     

Բազմամյա խոտեր սերմերի համար, ընդամենը

155.8

X

 

X

 

X

X

 

 որից՝ առվույտ

155.8.1

X

 

X

 

X

X

 

 կորնգան

155.8.2

X

 

X

 

X

X

 

Թելատու մշակաբույսեր, ընդամենը (160.1+160.2)

160

       

X

X

 

Բամբակ

160.1

       

X

X

 

Այլ թելատու մշակաբույսեր

160.2

       

X

X

 

Ընդամենը ցանքային տարածություն

20 թ. բերքի տակ (100+110+115+120+

135+140+150+155+160)

165

 

X

X

X

X

X

X

 որից՝ ցանված է պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում

165.1

 

X

X

X

X

X

X

Կատարվել է կրկնակի ցանք

170

 

X

X

X

X

X

X

Կատարվել է ենթացանք, ներառյալ աշնանը կատարվածը

175

 

X

X

X

X

X

X

 որից՝ բազմամյա խոտերի

175.1

     

X

X

X

 

Բնական խոտհարքներ, ընդամենը

180

X

   

X

X

X

 

 որից՝ օգտագործված են խոտի համար

180.1

X

   

X

X

X

 

Հավաքված է խոտ չօգտագործված վարելահողերից

185

X

   

X

X

X

 

Ցելերի տարածությունը (ներառյալ սիդերալ և կուլիսային, ինչպես նաև սև ցելեր)

190

 

X

X

X

X

X

X

 

Բաժին 2. Բազմամյա տնկարկների փաստացի ոռոգված տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին

Ցուցանիշի անվանում

Տողի ծածկագիրը

Ընդամենը

տնկարկներ,

հեկտար

որից` տնկարկներ պտղատու հասակի, հեկտար

Փաստացի հավաքված բերքը, ցենտներ

Միջին

բերքը մեկ

հեկտարից, ց/հա

(սյ 4/սյ 2)

Ընդամենը

որից` պտղատու հասակի տնկարկներից

Ա

Բ

1

2

3

4

5

Պտուղ և հատապտուղ (առանց ջերմատների և ջերմոցների), ընդամենը (200.1+…..+200.7)

200

         

այդ թվում՝

 հնդավոր, ընդամենը

200.1

         

 կորիզավոր, ընդամենը

200.2

         

 ընկուզապտուղ, ընդամենը

200.3

         

 մերձարևադարձային, ընդամենը

200.4

         

 այլ, ընդամենը

200.5

         

 պտղի տնկարան

200.6

 

X

X

X

X

 հատապտուղ բաց դաշտում, ներառյալ

 պտղատու տնկարկների միջշարքային

 տարածություն-ներում տնկվածը և

 տնկարանները, ընդամենը

200.7

         

 որից՝ ելակ

200.7.1

         

Հատապտուղ ջերմատներում և ջերմոցներում, ընդամենը

205

         

 որից՝ ելակ

205.1

         

Խաղող (ներառյալ տնկարանները), ընդամենը

210

         

որից՝

 խաղողի տնկարան

210.1

 

X

X

X

X

Ղեկավար / Անհատ ձեռնարկատեր՝

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ

լիազորված անձ)`

__________________

 

__________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

   

«_ »____________ 20___թ.»:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 14-ի

թիվ 34-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական

խորհրդի 2019 թվականի հուլիսի 12-ի

թիվ 36-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՈՌՈԳՎԱԾ ՑԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱԶՄԱՄՅԱ ՏՆԿԱՐԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԻ ԵՎ ՄԻՋԻՆ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 29-ԳՏ-ՈՌՈԳՎԱԾ (ՏԱՐԵԿԱՆ)

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների և բազմամյա տնկարկների տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» Ձև 29-ԳՏ ոռոգված (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

 2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):

 4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, աճողական՝ տարվա սկզբից:

 5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 2. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

 6. Սույն հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

1) փաստացի ոռոգված տարածություններ՝ տարածություններ, որոնք, անկախ նրանից` համարվում են ոռոգվող (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաշվառվել են որպես ոռոգվող հողեր), թե՝ ոչ, փաստացի ոռոգվել են ցանկացած աղբյուրից (ոռոգման ցանցերից, արտեզյան ջրերով, տարածքին մոտ գտնվող գետերի, լճերի ջրերից և այլն) ու եղանակով (արհեստական անձրևացման, կաթիլային, ակոսային և այլ), որոնց մեջ չեն ընդգրկվում միայն բնական եղանակով` անձրևներով և այլ բնական տեղումներով ոռոգվող հողերը.

 2) գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածություն՝ գյուղատնտեսական նշանակության հողերի՝ վարելահողի, խոտհարքների, արոտավայրերի, պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններում և այլ հողերի վրա բոլոր տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման նպատակով փաստացի կատարված ցանքի, ներառյալ կրկնակի ցանքի և ենթացանքի տարածություններ՝ հաշվետու ժամանակահատվածում,

 3) միջին բերքատվություն՝ հաշվարկվում է՝ հավաքված բերքի ցուցանիշը (առանց պտղատու այգիների ու խաղողի այգիների միջշարքային տարածություններից և կրկնակի ցանքի տարածություններից հավաքված բերքի) հարաբերելով բերքահավաքի տարածության ցուցանիշի վրա,

 4) կրկնակի ցանք՝ հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանք, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք,

 5) ենթացանք՝ միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանք,

 6) ջերմատներ՝ տարբեր չափերի կառույցներ, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական արտադրանքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, հատապտուղներ և այլն),

 7) ջերմոցներ՝ կառույցներ, որոնք կարող են ունենալ շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ), որոնց շահագործումը հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել բանջարեղեն, հատապտուղներ և այլն (ջերմատներից տարբերվում են նրանով, որ չունեն ջեռուցման համակարգ),

 8) ցել՝ գյուղատնտեսական հողատեսք, ցանքաշրջանառության դաշտ, վարած հող, որն ամբողջ վեգետացիայի (կամ դրա մի մասի) ընթացքում չի զբաղեցվում ցանքերով և համարվում է հողի բերրիության բարձրացման, խոնավության և սննդանյութերի կուտակման, մոլախոտերի ոչնչացման, բերքատվության բարձրացման արդյունավետ ագրոտեխնիկական միջոցառում,

 9) սև ցելեր` հողատարածություններ, որոնք հերկվել են նախորդ տարվա աշնանը և ցանքերի եզրափակիչ հաշվառում կատարելու պահին զբաղեցրած չեն գարնանացան մշակաբույսերի ցանքերով,

 10) մաքուր ցելեր` հողատարածություններ, որոնք հերկվել են գարնանը և մինչև աշնանացան պահպանվել են մաքուր վիճակում,

 11) սիդերալ ցելեր` հողատարածություններ, որոնց վրա ցանվել է հատիկաընդեղեն մշակաբույսեր, որը կանաչ վիճակում հերկվում է, որպեսզի հողը հարստացվի օրգանական նյութերով,

 12) կուլիսային ցելեր` հողատարածություններ, որոնց վրա կատարվել է բարձրացողուն մշակաբույսերի ցանք` նպատակ ունենալով դաշտում ձմռանը ձյուն կուտակել:

 

3. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

 7. «Բաժին 1. Գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» բաժնում.

 1) «Ցանքային տարածությունը» սյունակում («100»-«190» ծածկագրերով տողեր) լրացվում են (ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ) ճշտված գյուղատնտեսական մշակաբույսերի փաստացի ոռոգված ցանքային տարածությունների վերաբերյալ ցուցանիշներ:

 2) «Ընդհանուր բերքահավաքի տարածությունը» սյունակում («100»-«190» ծածկագրերով տողեր) լրացվում են ցուցանիշներ գյուղատնտեսական մշակաբույսերի այն փաստացի ոռոգված տարածությունների վերաբերյալ, որոնցից հաշվետու ժամանակահատվածում բերք է հավաքվել: Այս ցուցանիշների մեջ չեն ներավռում պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններում կատարված, ինչպես նաև կրկնակի և ենթացանքի՝ հիմնական չհամարվող մշակաբույսերի, փաստացի ոռոգված ցանքերի տարածությունները:

 3) «Հավաքված է բերք, ընդամենը» սյունակում («100»-«190» ծածկագրերով տողեր) լրացվում են փաստացի ոռոգված բերքահավաքի ամբողջ տարածությունից հավաքված բերքի վերաբերյալ ցուցանիշներ (համախառն բերքը): Ցուցանիշները չեն ներառում փաստացի ոռոգված հիմնական չհամարվող կրկնակի ցանքերից, ենթացանքից և պտղատու այգիների ու խաղողի այգիների փաստացի ոռոգված միջշարքային տարածություններից հավաքված բերքը:

 4) «Բերք հավաքված կրկնակի ցանքերից, պտղատու այգիների և խաղողի այգիների միջշարքային տարածություններից» սյունակում («100»-«190» ծածկագրերով տողեր) լրացվում են փաստացի ոռոգված կրկնակի ցանքերից և պտղատու այգիների ու խաղողի այգիների փաստացի ոռոգված միջշարքային տարածություններից հավաքված բերքի վերաբերյալ ցուցանիշներ:

 5) «Միջին բերքը մեկ հեկտարից» սյունակում («100»-«190» ծածկագրերով տողեր) լրացվում են մշակաբույսերի միջին բերքատվության (սյունակ 3 հարաբերած սյունակ 2) վերաբերյալ ցուցանիշներ:

 6) «100»-«100.11» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված աշնանացան (ցորեն, տարեկան, գարի և այլ) և գարնանացան (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) հացահատիկային մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

 7) «105» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի փաստացի ոռոգված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ) և այլ աշնանացան մշակաբույսերի այն տարածությունների հանրագումարը, որոնց վրա անցած աշնանը կատարված ցանքերը լրիվ ոչնչացել են:

 8) «110»- «110.5» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված հատիկաընդեղենային (ոլոռ, լոբի, սիսեռ, ոսպ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

 9) «115»-«115.5» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված տեխնիկական (ծխախոտ՝ հաշվարկային (չոր քաշով), կտավատ, արևածաղիկ, շաքարի ճակնդեղ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

 10) «120» ծածկագրով տողում լրացվում են կարտոֆիլի փաստացի ոռոգված վաղահաս, միջահաս և ուշահաս տեսակների վերաբերյալ ցուցանիշներ:

 11) «125»-«125.4» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված բոստանային (ձմերուկ, սեխ, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

 12) «130»-«130.13» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված բանջարանոցային (կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ, լոլիկ, սմբուկ (բադրիջան), տաքդեղ (բիբար), սեղանի ճակընդեղ, գազար, սոխ, սխտոր, կանաչ ոլոռ, կանաչ լոբի, այլ և սերմադաշտեր) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ (առանց ջերմատների և ջերմոցների):

 13) «140» ծածկագրով տողում լրացվում են միայն պաշտպանված գրունտում աճեցված մշակաբույսերի (ներառյալ սածիլների, ծաղկի տնկանյութի և այլնի) փաստացի ոռոգված ցանքային տարածությունների և բերքահավաքի տարածությունների վերաբերյալ ցուցանիշներ:

 14) «140.2»-«140.4» ծածկագրերով տողերում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված փաստացի ոռոգված բանջարեղենի, դրանից վարունգի, լոլիկի, տաքդեղի (բիբարի) և այլնի (չթվարկված մյուս բոլոր բանջարանոցային մշակաբույսերը՝ ներառյալ կանաչեղենը), ինչպես նաև ծաղկի ու այլ (կարտոֆիլ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

 15) «155»–«155.8.2» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված կերային մշակաբույսերի (կերի արմատապտուղներ՝ ներառյալ շաքարի ճակնդեղ անասնակերի համար, բոստանային մշակաբույսեր անասնակերի համար, եգիպտացորեն՝ սիլոսի, կանաչ կերի և սենաժի համար, սիլոսային մշակաբույսեր, միամյա ու բազմամյա խոտեր և այլ) վերաբերյալ ցուցանիշներ:

 16) «160»–«160.2» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված թելատու (բամբակ և այլ) մշակաբույսերի վերաբերյալ ցուցանիշներ:

 17) «190» ծածկագրով տողում լրացվում է բոլոր տեսակի ցելերի տարածությունների հանրագումարը:

 8. «Բաժին 2. Բազմամյա տնկարկների փաստացի ոռոգված տարածությունների, դրանցից ստացված համախառն բերքի և միջին բերքատվության մասին» բաժնում.

 1) «200»–«200.7.1» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված հնդավոր (խնձոր, տանձ, սերկևիլ և այլ), կորիզավոր (ծիրան, դեղձ, կեռաս, սալոր, բալ, հոն և այլ), ընկուզապտուղ (ընկույզ, տխիլ և այլ), մերձարևադարձային (թուզ, նուռ, արքայանարինջ և այլ), այլ (վերը նշված պտղաընտանիքներում չներառված պտղատեսակներ) պտղաընտանիքների, պտղի տնկարանների և բաց դաշտում աճեցված հատապտուղների (թութ, ելակ, մոշ, ազնվամորի, կիվի և այլ) ու դրանից ելակի վերաբերյալ ցուցանիշներ:

 2) «205» ծածկագրով տողում լրացվում են միայն պաշտպանված գրունտում աճեցված փաստացի ոռոգված հատապտուղների (ելակ, մոշ, ազնվամորի, կիվի և այլ) վերաբերյալ ցուցանիշներ, իսկ «205.1» ծածկագրով տողում լրացվում են միայն ջերմատներում և ջերմոցներում աճեցված փաստացի ոռոգված ելակի վերաբերյալ ցուցանիշներ:

 3) «210»–«210.1» ծածկագրերով տողերում լրացվում են փաստացի ոռոգված խաղողի տեխնիկական, սեղանի, ունիվերսալ սորտերի և խաղողի տնկարանների վերաբերյալ ցուցանիշներ: »:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան