Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 48-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (09.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.12.26/32(635).1 Հոդ.286.10
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.10.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 48-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 184-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 01.12.23 թիվ 45-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն թանգարանների գործունեության մասին» Ձև թիվ 1 թանգարան պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 184-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ՝ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 48-Ն որոշման

 

 

Ներմուծեք նկարագրությունը_23110

 

Բաժին 1. Թանգարանի ֆոնդերը

 միավոր

 Ցուցանիշի անվանումը

Տողի
ծածկա-գիրը

Հիմնական ֆոնդերի քանակը

դրանցից` ցուցադրվել են հաշվետու տարում

Գիտական մշակում անցած առարկա-ների քանակը

Վերա-կանգնման ենթակա առարկա-ների քանակը

Վերա-կանգնված առարկա-ների քանակը հաշվետու տարում

Ընդա-մենը

այդ թվում`

մշտա-կան ցուցա-դրու-թյուններ

ժամանա-կավոր ցու-ցադրու-թյուն

այլ նպատակ-ներով

թանգա-րանից դուրս

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

Ընդամենը, այդ թվում՝

100

                 

գեղանկարչության առարկաներ

100.1

                 

գծանկարներ

100.2

                 

քանդակներ

100.3

                 

կիրառական արվեստի առարկաներ

100.4

                 

նումիզմատիկայի առարկաներ

100.5

                 

հնագիտական առարկաներ

100.6

                 

կենցաղի և ազգա-գրական առարկաներ

100.7

                 

լուսանկարներ

100.8

                 

փաստաթղթեր

100.9

                 

այլ առարկաներ

100.10

                 

 

Բաժին 2. Ցուցադրական աշխատանք

 

միավոր

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

1

Ժամանակավոր ցուցադրությունների քանակը հաշվետու տարում, ընդամենը, այդ թվում (210+220)

200

 

թանգարանում, այդ թվում

210

 

սեփական ցուցանմուշներով

210.1

 

այլ կազմակերպության ցուցանմուշներով

210.2

 

 թանգարանից դուրս, այդ թվում

220

 

հանրապետությունում

220.1

 

հանրապետությունից դուրս

220.2

 

Բաժին 3. Զանգվածային աշխատանքներ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Չափման միավորը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

Գ

1

Այցելուների համար բաց օրերի քանակը հաշվետու տարում

300

միավոր

 

Այցելուների ընդհանուր թվաքանակը, այդ թվում՝

310

մարդ

 

վճարովի

310.1

- “ -

 

անվճար

310.2

- “ -

 

310-ից անհատներ, նրանցից`

311

- “ -

 

սովորողներ

311.1

- “ -

 

310-ից էքսկուրսանտներ, նրանցից`

312

- “ -

 

սովորողներ

312.1

- “ -

 

Էքսկուրսիաների ընդհանուր քանակը

320

միավոր

 

Դասախոսությունների ընդհանուր քանակը

330

միավոր

 

Գիտակրթական ծրագրերի քանակը

340

միավոր

 

Միջազգային գիտաժողովների քանակը

350

միավոր

 

Բաժին 4. Թանգարանային շենքեր և շինություններ

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Չափման միավորը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

Գ

1

Թանգարանի շենքի մակերեսը, որից`

400

քառ. մետր

 

մշտական ցուցադրության

400.1

- “ -

 

ժամանակավոր ցուցադրության

400.2

- “ -

 

ֆոնդադարանների

400.3

- “ -

 

վերականգնման արվեստանոցների

400.4

- “ -

 

լուսանկարչական լաբորատորիաների

400.5

- “ -

 

Տող 400-ից՝ բացօթյա

401

- “ -

 

Թանգարանի շինությունների քանակը, որոնցից՝

410

միավոր

 

ենթակա են կապիտալ վերանորոգման

410.1

միավոր

 

Բաժին 5. Թանգարանի աշխատողների թվաքանակը

 

մարդ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

1

 Թանգարանի աշխատողների թվաքանակը, նրանից՝

500

 

բարձրագույն կրթությամբ

500.1

 

գիտական անձնակազմը

500.2

 

Տող 500-ից՝ էքսկուրսավարներ, այդ թվում՝

501

 

I որակավորման կարգ ունեցողներ

501.1

 

II որակավորման կարգ ունեցողներ

501.2

 

III որակավորման կարգ ունեցողներ

501.3

 

Տող 500-ից՝ նկարիչ վերականգնողներ, այդ թվում՝

502

 

բարձրագույն որակավորման կարգ ունեցողներ

502.1

 

I որակավորման կարգ ունեցողներ

502.2

 

II որակավորման կարգ ունեցողներ

502.3

 

III որակավորման կարգ ունեցողներ

502.4

 

Բաժին 6. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 

դրամ

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

1

Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, որից`

600

 

մնացորդը տարեսկզբին

600.1

 

 Ընթացիկ տարվա մուտքեր, ընդամենը, այդ թվում`

610

 

բյուջեից (պետական և համայնքային)

610.1

 

բնակչությանը մատուցվող ծառայություններից

610.2

 

նվիրատվությունից

610.3

 

վարձակալությունից

610.4

 

այլ եկամուտներ

610.5

 

Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում՝

620

 

նյութական ծախսեր

620.1

 

ոչ նյութական ծառայությունների վճարումներ

620.2

 

գործուղման ծախսեր

620.3

 

աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ

620.4

 

հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման

620.5

 

այլ ծախսեր

620.6

 

Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին

630

 

Բաժին 7. Թանգարանի բնույթն և գերատեսչական ենթակայությունը

 

Ցուցանիշի անվանումը

Տողի ծածկագիրը

Ընդամենը հաշվետու տարում

Ա

Բ

1

Թանգարանի բնույթը

700

 

Գերատեսչական ենթակայությունը

710

 

Ղեկավար՝

__________________________

 

______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

__________________________

 

______________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

 

    

« _ _ »____ ____20___թ.

(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 45-Ն)

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 48-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԹԱՆԳԱՐԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգով կարգավորում է «Թանգարանների գործունեության մասին» Ձև 1-թանգարան (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են թանգարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 15-ը:

4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

 5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԹԱՆԳԱՐԱՆԻ ՖՈՆԴԵՐԸ

 

6. Բաժին 1-ում (ըստ թանգարանային առարկաների հաշվառման և պահպանման հրահանգային փաստաթղթերի) լրացվում են՝

1) «100.1»-«100.9» ծածկագրերով տողերում` թանգարանային առարկաների տեսակների (թանգարանային առարկան հաշվառվում է նշված տեսակներից միայն մեկում) ցուցանիշները,

2) «100.10» ծածկագրով տողում` թանգարանային այն առարկաների քանակը, որոնք չեն ընդգրկվել «100.1»-«100.9» ծածկագրերով տողերում,

3) սյունակ 1-ում՝ թանգարանի հիմնական ֆոնդերի մատյաններում գրանցված (ընդհանուր), սյունակ 2-ում՝ հաշվետու տարում ցուցադրված, այդ թվում սյունակներ 3-6-ում՝ տարբեր նպատակներով ցուցադրված, սյունակ 7-ում՝ հիմնական ֆոնդի գիտական մշակում անցած (ըստ ֆոնդերի հաշվառման ու գիտական մշակման մատյանների գրանցումների), սյունակ 8-ում՝ վերականգնման կարիք ունեցող հիմնական ֆոնդի, սյունակ 9-ում՝ հաշվետու տարում վերականգնված թանգարանային առարկաների քանակները:

 

3. ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

7. Բաժին 2-ի «200» ծածկագրով տողում լրացվում է հաշվետու տարում թանգարանում կազմակերպած ժամանակավոր ցուցադրությունները, որից՝ «210» ծածկագրով տողում՝ թանգարանում, այդ թվում՝ «210.1» ծածկագրով տողում՝ սեփական ցուցանմուշներով, «210.2» ծածկագրով տողում՝ այլ կազմակերպության ցուցանմուշներով, «220» ծածկագրով տողում թանգարանից դուրս, այդ թվում՝ «220.1» ծածկագրով տողում՝ հանրապետությունում, «220.2» ծածկագրով տողում՝ հանրապետությունից դուրս կազմակերպված ժամանակավոր ցուցադրությունների քանակները:

 

4. ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

 

8. Բաժին 3-ում լրացվում են՝

1) «300» ծածկագրով տողում ՝ հաշվետու տարվա այն օրերի քանակը, որոնց ընթացքում թանգարանի մշտական ցուցադրությունը բաց է եղել այցելուների համար,

2) «310» ծածկագրով տողում՝ թանգարանի այցելուների քանակը (ընդհանուր), այդ թվում՝ «310.1» ծածկագրով տողում՝ այն այցելուների, որոնք այցելելու համար վճարել են (հաշվարկվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա) «310.2» ծածկագրով տողում` այն այցելուների, որոնք այցելության համար չեն վճարել (ցուցադրությունների բացումների, տարբեր հանդիսությունների մասնակիցներ, թանգարանի հյուրեր և այլն),

3) «311» ծածկագրով տողում` անհատների, որից` «311.1» ծածկագրով տողում՝ սովորողների քանակը,

4) «312» ծածկագրով տողում` էքսկուրսանտների, որից` «312.1» ծածկագրով տողում՝ սովորողների թվաքանակը,

5) «320» ծածկագրով տողում՝ թանգարանում անցկացված էքսկուրսիաների քանակը,

6) «330» ծածկագրով տողում՝ թանգարանի աշխատակիցների կարդացած դասախոսությունների (թանգարանում և թանգարանից դուրս) քանակը,

7) «340» ծածկագրով տողում՝ գիտակրթական ծրագրերի քանակը,

8) «350» ծածկագրով տողում՝ միջազգային գիտաժողովների քանակը:

 

5. ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

9. Բաժին 4-ում (Սույն բաժնում չեն լրացվում թանգարանին հատկացված զբոսայգիների, այգիների և այլ ծառայությունների, ինչպես նաև բացօթյա թանգարանների, թանգարան-արգելոցների և զբոսայգի-համալիրների օժանդակ տարածքների ցուցանիշները («400» և «410» ծածկագրերով տողեր)) լրացվում են՝

1) «400» ծածկագրով տողում` թանգարանի շենքի, որից՝ «400.1» և «400.2» ծածկագրերով տողերում՝ մշտական և ժամանակավոր ցուցադրությունների, «400.3» ծածկագրով տողում՝ ֆոնդադարանների, «400.4» ծածկագրով տողում՝ վերականգնման արվեստանոցների, «400.5» ծածկագրով տողում՝ լուսանկարչական լաբորատորիաների մակերեսը,

2) «401» ծածկագրով տողում՝ թանգարանի զբաղեցրած ընդհանուր տարածքից բացօթյա թանգարանների թանգարանային առարկաների քանակը,

3) «410» ծածկագրով տողում՝ թանգարանի շինությունների, որից՝ «410.1» ծածկագրով տողում՝ կապիտալ վերանորոգման կարիք ունեցողների քանակը:

 

6. ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ

 

10. Բաժին 5-ում լրացվում են՝

1) «500» ծածկագրով տողում` թանգարանի աշխատողների, որից` «500.1» ծածկագրով տողում՝ բարձրագույն կրթություն ունեցողների, «500.2» ծածկագրով տողում՝ գիտական անձնակազմի (այդ թվում՝ տնօրենը, գիտական գծով փոխտնօրենը, գիտական բաժինների և ենթաբաժինների ղեկավարները, գիտական աշխատողները, ինչպես նաև թանգարանի հատուկ միջոցների հաշվին վճարվող աշխատողները՝ առկայության դեպքում),

2) «501» ծածկագրով տողում՝ թանգարանի էքսկուրսավարների, որից՝ «501.1-501.3» ծածկագրերով տողերում՝ որակավորման կարգ ունեցողների թվաքանակը,

3) «502» ծածկագրով տողում՝ թանգարանի նկարիչ վերականգնողների (ընդհանուր), որից՝ «502.1»-«502.4» ծածկագրերով տողերում՝ որակավորման կարգ ունեցողների թվաքանակը:

 

7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

11. Բաժին 6-ում (ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը) լրացվում են՝

1) «600» ծածկագրով տողում՝ ընդհանուր ֆինանսական միջոցները, որից՝ «600.1» ծածկագրով տողում՝ ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին,

2) «610» ծածկագրով տողում՝ ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերը, այդ թվում՝ «610.1» ծածկագրով տողում՝ բյուջեից (պետական և համայնքային), «610.2» ծածկագրով տողում՝ բնակչությանը մատուցված ծառայություններից, «610.3» ծածկագրով տողում՝ նվիրատվությունից, «610.4» ծածկագրով տողում՝ վարձակալությունից և «610.5» ծածկագրով տողում՝ այլ եկամուտներից,

3) «620» ծածկագրով տողում՝ ընդհանուր ֆինանսական ծախսերը,

4) «620.1» ծածկագրով տողում («Նյութական ծախսեր»)՝ ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսեր,

5) «620.2» ծածկագրով տողում («Ոչ նյութական ծառայությունների վճարումներ»)՝ աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման, սերտիֆիկացման և այլ վճարումները,

6) «620.3» ծածկագրով տողում` գործուղման ծախսերը,

7) «620.4» ծածկագրով տողում («Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»)՝ հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,

8) «620.5» ծածկագրով տողում` թանգարանի կողմից իրականացված շենքերի և շինությունների, հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման ծախսերը,

9) «620.6» ծածկագրով տողում` այն ծախսերի (այլ ծախսեր), որոնք «620.1»-«620.5» ծածկագրերով տողերում չեն ներառվել,

10) «630» ծածկագրով տողում՝ ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:

 

8. ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲՆՈՒՅԹՆ ԵՎ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

12. Բաժին 7-ում լրացվում են`

1) «700» ծածկագրով տողում` թանգարանի բնույթի վերաբերյալ,

2) «710» ծածկագրով տողում` թանգարանի գերատեսչական ենթակայության մասին:

(հավելվածը խմբ. 01.12.23 թիվ 45-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.12.2023, թիվ 45-Ն 09.12.2023, թիվ 48-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան