Գլխավոր տեղեկություն
Համար
N 46-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.26-2021.08.08 Պաշտոնական հրապարակման օրը 04.08.2021
Ընդունող մարմին
Արտաշատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
28.07.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
28.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ՀՈՒԼԻՍԻ 2021 թվականի N 46-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 2-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է`

Արտաշատ համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 25-ի ««Արտաշատ համայնքի 2021 թվականի ճշտված բյուջեն հաստատելու մասին»» թիվ 2-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները

- 09.01.00 գործառնական դասակարգմանը համապատասխան /գյուղ նշանակության հողի հարկ/ գանձապետական եկամտային հաշվի պլանն ավելացնել 5000000 /հինգ միլիոն/ դրամով.

- 07.03.00 գործառնական դասակարգմանը համապատասխան /գույքահարկ քաղաքացիներից շենք, շինությունների համար/ գանձապետական եկամտային հաշվի պլանն ավելացնել 5000000 /հինգ միլիոն/ դրամով.

- 07.01.00 գործառնական դասակարգմանը համապատասխան /գույքահարկ կազմակերպություններից և ձեռնարկություններից շենք, շինությունների համար/ գանձապետական եկամտային հաշվի պլանն ավելացնել 11000000 /տասնմեկ միլիոն/ դրամով.

- 07.04.00 գործառնական դասակարգմանը համապատասխան /գույքահարկ կազմակերպություններից փոխադրամիջոցների համար/ գանձապետական եկամտային հաշվի պլանն ավելացնել 1000000 /մեկ միլիոն/ դրամով.

- 24.50.00 գործառնական դասակարգմանը համապատասխան /մուտքեր վարչական իրավախախտումներից/ գանձապետական եկամտային հաշվի պլանն ավելացնել 1000000 /մեկ միլիոն/ դրամով.

- 46.01.00 գործառնական դասակարգմանը համապատասխան /շինարարության տեսքի փոփոխման թույլտվության համար մուտքեր/ գանձապետական եկամտային հաշվի պլանն ավելացնել 500000 /հինգ հարյուր հազար/ դրամով.

- 40.01.00 գործառնական դասակարգմանը համապատասխան /անշարժ գույքի հարկ իրավաբանական անձանցից/ գանձապետական եկամտային հաշվի պլանը պակասեցնել 8000000 /ութ միլիոն/ դրամով.

- 40.02.00 գործառնական դասակարգմանը համապատասխան /անշարժ գույքի հարկ ֆիզիկական անձանցից/ գանձապետական եկամտային հաշվի պլանը պակասեցնել 9000000 /ինը միլիոն/ դրամով.

- 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4212 հոդվածը ավելացնել 8000000 /ութ միլիոն/ դրամով.

- 11.01.02.51 գործառնական դասակարգման /վարչական բյուջեի պահուստային ֆոնդ/ 4891 հոդվածը պակասեցնել 4550000 /չորս միլիոն հինգ հարյուր հիսուն հազար/ դրամով.

- 04.05.01.51 գործառնական դասակարգման /ա/բ ծածկի վերանորոգում/ 4251 հոդվածը պակասեցնել 6000000 /վեց միլիոն/ դրամով.

- 10.07.01.54 գործառնական դասակարգման /սոցիալապես անձանց աջակցություն/ 4267 հոդվածը պակասեցնել 1000000 /մեկ միլիոն/ դրամով.

- 10.07.01.54 գործառնական դասակարգման /սոցիալապես անձանց աջակցություն/ 4729 հոդվածն ավելացնել 1000000 /մեկ միլիոն/ դրամով.

- 06.06.01.54 գործառնական դասակարգման /բազմաբնակարան բնակելի շենքերի բարեկարգման այլ աշխատանքներ/ 5121 հոդվածը պակասեցնել 2200000 /երկու միլիոն երկու հարյուր հազար/ դրամով.

- 06.04.01.52 գործառնական դասակարգման /ա/լ ցանցի շահագործում և պահպանում/ 5134 հոդվածն ավելացնել 200000 /երկու հարյուր հազար/ դրամով.

- 08.02.07.51 գործառնական դասակարգման /հուշարձանների վերանորոգում և պահպանում/ 4251 հոդվածն ավելացնել 8000000 /ութ միլիոն/ դրամով.

- 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 4239 հոդվածն ավելացնել 550000 /հինգ հարյուր հիսուն հազար/ դրամով.

- 01.01.01.51 գործառնական դասակարգման /կառավարման մարմնի պահպանում/ 5122 հոդվածն ավելացնել 2000000 /երկու միլիոն/ դրամով.

- 08.02.04.51 գործառնական դասակարգման /մշակութային միջոցառումների իրականացում/ 4727 հոդվածն ավելացնել 500000 /հինգ հարյուր հազար/ դրամով։

 

Կողմ-11

Դեմ-0

Ձեռնպահ-0

ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

   

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ

   

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

   

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

   

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ

   

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ

   

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

   

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

   

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

   

ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՐԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ԿԱՐԵՆ ԲԵՆԻԱՄԻՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 օգոստոսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան