Գլխավոր տեղեկություն
Համար
N 68-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.05.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Ընդունող մարմին
Արմավիր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
14.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐ ՄԱՐԶԻ

 

ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2020 թվականի N 68-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐՄԱՎԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 136-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Արդարադատության նախարարության պետական փորձագիտական եզրակացությունը՝

 

Արմավիր համայնքի ավագանին որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 27-ի «Արմավիր համայնքի 2020 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 136-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն N 1, N 2, N 3, N 4 հավելվածների.

1) Արմավիր համայնքի 2020 թ. բյուջեի եկամուտները պակասեցնել 19031,1 հազ. դրամով, այդ թվում

ա) գույքահարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող շենքերի և շինությունների 1111 տողից պակասեցնել 2000,0 հազար դրամ։

բ) հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողերի համար 1112 տողից պակասեցնել 1000,0 հազար դրամ։

գ) Համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության վարձավճարներ 1331 տողից պակասեցնել 5000,0 հազար դրամ;

դ) ՀՀ վարչատարածքային միավորների խորհրդանիշները, որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքերի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու թույլտվության համար 11313 տողին ավելացնել 200,0 հազար դրամ,

ե) ՀՀ վարչական տարածքում քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և կամ մատուցման թույլտվության համար 11315 տողին ավելացնել 250,0 հազար դրամ,

զ) Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքեր 1140 տողից պակասեցնել 16000.0 հազար դրամ՝ որից 1141 տողից 1800,0 հազար դրամ և 1142 տողից 14200,0 հազար դրամ,

է) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակով հատկացումներ (սուբվենցիա) 1261 տողին ավելացնել 93405.1 հազար դրամ։

ը) Օրենքով սահմանված դեպքերում Համայնքային հիմնարկների կողմից առանց տեղական տուրքի գանձման մատուցվող ծառայությունների կամ կատարվող գործողությունների դիմաց ստացվող վճարներ 1343 տողից պակասեցնել 577.5 հազար

թ) համայնքի կողմից աղբահանության վճար վճարողների համար աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար 13507 տողից պակասեցնել 3000,0 հազար դրամ,

ժ) ոռոգման ջրի մատակարարման համար վճար 13511 տողից պակասեցնել 1160,0 հազար դրամ,

ժա) համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվողների համար 13513 տողից պակասեցնել 77556,5 հազար դրամ,

ժբ) համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունից օգտվողների համար 13514 տողից պակասեցնել 12292,2 հազար դրամ,

ժգ) Համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճար 1252 տողին ավելացնել 2700,0 հազար դրամ,

ժդ) վարժական իրավախախտումների համար ՏԻՄ-ի կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ 1361 տողին ավելացնել 3000,0 հազար դրամ։

2) Արմավիր համայնքի 2020թ. բյուջեի ծախսերը պակասեցնել 19031,1 հազար դրամով, այդ թվում՛

ա) 01 բաժնի 6 խմբի 1 դասի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող)» ծրագրի ծախսերի «նախագծահետազոտական ծախսեր» 5134 հոդվածին ավելացնել 481,4 հազար դրամ։

բ) 04 բաժնի 5 խմբի 1 դասի «ճանապարհային տրանսպորտ » ծրագրի «Շենքերի և կառույցների կապիտալ վերանորոգում» 5113 հոդվածին ավելացնել 92923,7 հազար դրամ՝ որից 49869.4 հազար դրամ՝ 4 բակային տարածքների բարեկարգման ասֆալտապատման և հիմնանորոգման, 17323.8 հազար դրամ Չարենց փողոցի երևանյան Շահումյան հատվածի և 23995.8 հազար դրամը Շահումյան փողոցի Ջիվան-Չարենց հատվածների ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների, 1332.0 հազար դրամ տեխնիկական հսկողության, 402,7 հազար դրամ հեղինակային հսկողության համար՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակներում պետության կողմից 45 տոկոս կատարվող աշխատանքների ֆինանսավորման մաս։

գ) «Մշակույթի տուն» 08 բաժնի 2 խմբի 3 դասի ծրագրի-«Արմավիրի քաղաքապետարանի մշակույթի տուն» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) 1 կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 577,5 հազար դրամ (4111 հոդված 150,0 հազար դրամ, 4212 հոդված 427,5 հազար դրամ),

դ) «Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի

«Արմավիր քաղաքի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 4826,5 հազար՝ (սննդամթերք 4267 հոդված)։

ե) «Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 3505,0 հազար՝ (սննդամթերք 4267 հոդված)։

զ) «Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 3509,2 հազար` (սննդամթերք 4267 հոդված)։

է) «Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 14656,4 հազար՝ (սննդամթերք 4267 հոդված)։

ը) «Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքի թիվ 5 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածին պակասեցնել 3563,2 հազար՝ (սննդամթերք 4267 հոդված)։

թ) «Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքի թիվ 6 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ֊ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 4795,4 հազար՝ (սննդամթերք 4267 հոդված)։

ժ) «Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքի թիվ 7 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 4893,8 հազար՝ (սննդամթերք 4267 հոդված)։

ժա) «Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքի թիվ 8 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 12062,7 հազար՝ (սննդամթերք 4267 հոդված)։

ժբ) «Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 9053,5 հազար՝ (սննդամթերք 4267 հոդված)։

ժգ) «Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքի թիվ 10 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 532Ց,7 հազար (սննդամթերք 4267 հոդված)։

ժդ) «Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքի թիվ 11 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 4841,6 հազար՝ (սննդամթերք 4267 հոդված)։

ժե) «Նախադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիր քաղաքի թիվ 12 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 6520,5 հազար՝ (սննդամթերք 4267 հոդված)։

ժզ) «Արտադպրոցական դաստիարակություն» 09 բաժնի 5 խմբի 1 դասի ծրագրի «Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 3200,0 հազար դրամ՝ (4111 հոդված 2140,0 հազար դրամ, 4212 հոդված 1060,0 հազար դրամ-800 գագ, 260 էլ.),

ժէ) «Արմավիրի քաղաքապետարանի Երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 1660,2 հազար դրամ՝ (4111 հոդված 1430,0 հազար դրամ 4212 հոդված 200,0 հազար դրամ, 4213 հոդված 30,2 հազար դրամ-25 ջուր,5,2 դեռ),

ժը) «Արմավիրի քաղաքապետարանի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 4961,1 հազար դրամ՝ (4111 հոդված 1000,0 հազար դրամ,4212 հոդված 2461,1 հազար դրամ-գազ, 4221 հոդված 1500,0 հազար դրամ),

ժթ) «Արմավիրի քաղաքապետարանի ըմբշամարտի դպրոց» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 1675,6 հազար դրամ՝ (4111 հոդված 100,0 հազար դրամ, 4212 հոդված 660,0 հազար դրամ–գազ 570, էլ-90,0, 4213 հոդված 35,6 հազար դրամ-ջուր, 4221 հոդված 880,0 հազար դրամ),

ի) «Արմավիրի քաղաքապետարանի Շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 795,3 հազար դրամ՝ (4212 հոդված 225,3 հազար դրամ-գազ200,0 էլ-25,3, 4221 հոդված 570,0 հազար դրամ),

իա) 04 բաժնի 2 խմբի 4 դասի «Ոռոգում» ծրագրի ծախսերի «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ի ծախսերի «Սուբսիդիաներ ոչ-ֆինանսական պետական (համայնքային) կազմակերպություններին» 4511 հոդվածից պակասեցնել 1160,0 հազար դրամ՝ (4212 հոդված 1160,0 հազար դրամ),

իբ) 11 բաժնի 1 խմբի 2 դասի «Հայաստանի Հանրապետության համայնքների պահուստային ֆոնդ» ծրագրի ծախսերի «պահուստային ֆոնդ» 4891 հոդվածին ավելացնել 20850,0 հազար դրամ,

3) Արմավիր համայնքի 2020թ. բյուջեում կատարել համապատասխան փոփոխություններ։

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։

 

Կողմ-9

 

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՍՈՒՐԵՆ

 

ԲԱՐՍԵՂՅԱՆ ՀԱՅԿ

 

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱ

 

ԴՈԼԻՆՅԱՆ ՀԱՅԿ

 

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԵՌՆԻԿ

 

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԽԱՉԻԿ

 

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՌԱԴԻԿ

 

ՇԻՐՎԱՆՅԱՆ ԱՐՄԵՆ

Դեմ-0

Ձեռնպահ-0

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

 

2020 թ. դեկտեմբերի 14

ք. Արմավիր

Դ. ԽՈՒԴԱԹՅԱՆ

 

 

 

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ N 1-4

Արմավիր համայնքի ավագանու

2020 թ. դեկտեմբերի 14-ի

թիվ 68-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական: