Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 198-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2023
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
28.11.2023
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

    ԿՈԴ

050.0198 Ն. 28.11.23

 

28 նոյեմբերի 2023 թվականի

թիվ 198-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 285-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով կարգավորել ֆինանսական գործառնությունների ինքնասպասարկման ավտոմատ սարքերի միջոցով վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից մատուցվող արտարժութային գործառնությունների իրականացումը,

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը և 19-րդ հոդվածի 5.1-րդ կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «իդ» կետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 25-ի «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01 հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 241-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 285-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման, մասնագիտական համապատասխանության ստուգման և գրանցման կարգը» կանոնակարգ 17/01-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 17/01) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգ 17/01-ի 16-րդ կետի 12-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12) Ֆինանսական գործառնությունների իրականացման ավտոմատ սարք (այսուհետ՝ ՖԳԻԱՍ)՝ ըստ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 196-Ն որոշմամբ հաստատված «Ավտոմատ ինքնասպասարկման սարքերի միջոցով ֆինանսական գործառնությունների իրականացման կարգով» սահմանված նշանակության»,

2) Կանոնակարգ 17/01-ի 17-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) Չի կարող իրականացնել առևտրային, արտադրական և այլ տիպի գործունեություն, բացառությամբ փոստային կապի ծառայությունների մատուցման` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում, ինչպես նաև բացառապես դրամական (փողային) փոխանցումների իրականացման հետ կապված արտարժույթի փոխարկման, որը պետք է իրականացվի համաձայն սույն կարգի 153-րդ կետով սահմանված կանոնների,

3) Կանոնակարգ 17/01-ի 17-րդ կետի 10-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) «ՖԳԻԱՍ-ի միջոցով վճարների հավաքագրում հնարավոր է, եթե վճարահաշվարկային կազմակերպությունն ունի դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա:»,

4) Կանոնակարգ 17/01-ի 32-րդ կետի 2-րդ ենթակետում «90 օր» բառերը փոխարինել «120 օր» բառերով,

5)ուղղ. Կանոնակարգ 17/01-ի 45-րդ կետի 2-րդ նախադասությունում «90 օր» բառերը փոխարինել «120 օր» բառերով:

6) Կանոնակարգ 17/01-ի 98-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«98. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է գործունեություն իրականացնել միայն իր գլխամասի և Կենտրոնական բանկում հաշվառված մասնաճյուղերի տարածքում՝ բացառությամբ սույն կարգի 49-րդ կետով սահմանված դեպքերի, ինչպես նաև տեղադրված ՖԳԻԱՍ-ներով, որոնց միջոցով գործարքների կատարումն իրականացվում է ավտոմատ՝ հաճախորդի կողմից մուտքագրված անմիջական հրահանգների համաձայն: Անկախ ՖԳԻԱՍ-ի տեղադրման վայրից՝ վճարահաշվարկային կազմակերպությունը չի կարող ՖԳԻԱՍ-ի միջոցով իրականացնել կանխիկ արտարժույթի մուտքագրման կամ տրամադրման գործառնություններ:»,

7) Կանոնակարգ 17/01-ի 100-րդ կետում «վճարումների ընդունման տերմինալների» բառերը փոխարինել «ՖԳԻԱՍ-ների» բառով,

8) Կանոնակարգ 17/01-ի 152-րդ կետում «վճարումների ընդունման տերմինալների» բառերը փոխարինել «ՖԳԻԱՍ-ների» բառով,

9) Կանոնակարգ 17/01-ի Հավելված 11-ի «Պահանջներ» սյան 4-րդ կետի 4.4 ենթակետում «90 օր» բառերը փոխարինել «120 օր» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան