Գլխավոր տեղեկություն
Համար
N 2082-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2023 թվականի N 2082-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի չափերը, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը, պարգևավճար նշանակելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 141-Ն որոշման՝

1) 3.1-ին կետը «քաղվածքները» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տրված» բառերով.

2) հավելվածի՝

ա․ 2-րդ կետի 1-ին ենթակետը «զոհվել (մահացել) է Հայաստանի Հանրապետության պաշտպանության» բառերից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում» բառերով, իսկ «ոստիկանության (ներքին գործերի)» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության ոստիկանության» բառերով,

բ․ 2-րդ կետի 3-րդ, 4-րդ ենթակետերը, 5-րդ կետի 3-րդ, 6-րդ ենթակետերը, 5.1-ին կետի 1-ին ենթակետը «Հայաստանի Հանրապետության պաշտպանության» բառերից հետո լրացնել «կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում» բառերով,

գ․ 3.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.2-րդ կետով.

«3.2. Սույն որոշման իմաստով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողները, Քրեակատարողական ծառայության ծառայողները համարվում են համապատասխան մարմինների զինծառայողներ։»,

դ․ 11-րդ կետը «կարգի» բառից հետո լրացնել «5.1-ին,» բառով,

ե․ 11.1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը «զոհված՝» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով» բառերով,

զ․ 30-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 30.1-ին կետով.

«30.1. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձին (ում պարգևավճարի (կենսաթոշակի) էլեկտրոնային գործն առկա է Լեռնային Ղարաբաղի կենսաթոշակային բազայում) Լեռնային Ղարաբաղում նշանակված պարգևավճարի իրավունքը չի վերանայվում, եթե համապատասխան պարգևավճարը, բացառությամբ սույն կարգի 11.1-ին կետով սահմանված պարգևավճարի, սահմանված է սույն կարգով։ Այս դեպքում սույն կարգի 11.1-ին կետով սահմանված պարգևավճար չի նշանակվում։»,

է․ 34-րդ կետի 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին ենթակետով.

«5.1) Լեռնային Ղարաբաղում տրված՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում մարտական գործողություններին մասնակցելու մասին զինվորական կոմիսարիատի տեղեկանքը, զինծառայողի զոհվելու մասին փաստաթուղթը, մահացած զինծառայողի ընտանիքի անդամի՝ կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունենալու, սակայն նրան կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակ չստանալու մասին փաստաթուղթը․»,

ը․ 34-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «գ» պարբերությամբ․

«գ․ քաղվածք՝ «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրելու մասին Լեռնային Ղարաբաղի նախագահի հրամանագրից կամ համապատասխան վկայականը (բացառությամբ պարգևավճարի բաժնեմասն առանձին վճարելու դեպքի)՝ սույն կարգի 5-րդ կետի 8-րդ ենթակետով պարգևավճար նշանակելու համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

30.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան