ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով,«Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով,
համայնքի ավագանին որոշում է
Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը համաձայն հավելվածի։
1. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը.
Կողմ-5
ԶԱԴՈՐԿԻՆ ՎԱԼԵՐԻ
ԶԱԴՈՐԿԻՆԱ ՏԱՏՅԱՆԱ
ՆԱԶԱՐՈՎ ՎԱԼԵՐԻ
ՆԱԶԱՐՈՎԱ ԻՐԻՆԱ
ՆՈՎԻԿՈՎ ՎԱԼԵՐԻ |
Դեմ-0
|
Ձեռնպահ-0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԱԼԵՔՍԵՅ ՆՈՎԻԿՈՎ |
Հավելված համայնքի ավագանու 2020 թվականի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|