Գլխավոր տեղեկություն
Համար
N 185-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.02.07-2022.02.20 Պաշտոնական հրապարակման օրը 17.02.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.02.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.02.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.02.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 փետրվարի 2022 թվականի N 185-Ն

 

Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին համապատասխան փորձաքննության ակտի տրամադրման կարգն ու վճարի չափը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի ձԵՎավորման, վարման ԵՎ ստուգման հարցերով լիազոր մարմին սահմանելու մասին

(ՎԵՐՆԱԳԻՐԸ ԽՄԲ. 30.11.23 N 2077-Ն)

 

Ղեկավարվելով «Արդյունաբերական քաղաքականության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5.1-ին կետով, «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 105 որոշման 2-րդ կետի և պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 30.11.23 N 2077-Ն)

1․ Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին (այսուհետ՝ կանոններ) համապատասխան Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրի (այսուհետ՝ ռեեստր) ձևավորման և վարման հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համագործակցության և կանոններով նախատեսված ստուգում իրականացնող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը։

2․ Սահմանել, որ արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման, որոնց դեպքում արտադրանքը համարվում է ծագած Հայաստանի Հանրապետությունից՝ նախատեսված պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով, փորձաքննության ակտի տրամադրման և այդ ակտերում պարունակվող տեղեկատվության հետագա ստուգման իրավասու է համարվում փորձաքննություն իրականացնող լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին)։

3. Հաստատել, որ՝

1) լիազոր մարմինն իրականացնում է պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննություն, որի արդյունքների հիման վրա ձևակերպվում է փորձաքննության ակտը․

2) պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի արտադրության պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարման փորձաքննությունը և արդյունաբերական ապրանքը ռեեստրում ընդգրկելու նպատակով տրված փորձաքննության ակտի, ապրանքի ծագման երկրի հավաստագրի («CT-1») տրամադրման կարգը և վճարի չափը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1772-Ն որոշմամբ․

3) փորձաքննության ակտը ձևակերպվում է համաձայն N 1 հավելվածի, անհրաժեշտության դեպքում՝ փորձաքննության ակտը կարող է տրամադրվել նաև ռուսերեն.

4) փորձաքննության ակտը կարող է ձևակերպվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան էլեկտրոնային թվային ստորագրությամբ վավերացված էլեկտրոնային փաստաթղթի տեսքով.

5) փորձաքննության ակտը տրամադրվում է ապրանքների անորոշ ծավալի (քանակ) համար և համարվում է ապրանքի ծագման փաստաթուղթ՝ տրամադրման օրվանից սկսած 2 տարի ժամկետով.

6) արդյունաբերական ապրանք արտադրողները փորձաքննություն անցկացնելու և փորձաքննության ակտ ստանալու համար դիմումը լիազոր մարմին են ներկայացնում՝ համաձայն N 2 հավելվածի․

7) արդյունաբերական ապրանքը ռեեստրում ընդգրկելու նպատակով տրամադրված ապրանքի ծագման երկրի հավաստագիրը («CT-1») տրամադրվում է ապրանքների անորոշ ծավալի (քանակ) համար, որի գործողության ժամկետը սահմանվում է 1 տարի` սկսած այն տալու օրվանից․

8) փորձաքննության ակտի և (կամ) դրանում պարունակվող տեղեկատվության հավաստիության հետագա ստուգումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստուգման իրավասություն ունեցող մարմինների դիմումների հիման վրա՝ արդյունաբերական ապրանքներ արտադրողների կողմից ներկայացված տեղեկատվությունը փորձաքննության ակտում ներառված տեղեկատվության հետ համեմատելու միջոցով.

9) արդյունաբերական ապրանքներ արտադրողները հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում փորձաքննությունների ակտերի և (կամ) դրանցում պարունակվող տեղեկատվության հավաստիության ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվությունը.

10) փորձաքննությունների ակտերի և (կամ) դրանցում պարունակվող տեղեկատվության հավաստիության ստուգման արդյունքների հիման վրա լիազոր մարմինը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ստուգման իրավասություն ունեցող մարմնի դիմումն ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում ստուգման արդյունքների մասին հիմնավորված պատասխան է ներկայացնում այդ մարմնին.

11) փորձաքննության ակտի և (կամ) դրանում պարունակվող ոչ հավաստի տեղեկատվության բացահայտման դեպքում լիազոր մարմինը բացահայտման օրվանից ոչ ուշ, քան տասն աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը փորձաքննության ակտում համապատասխան փոփոխություններ կատարելու կամ այն չեղարկելու և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ռեեստրում համապատասխան արդյունաբերական ապրանքի և դրա արտադրության մասին գրանցման չեղարկման մասին դիմում ներկայացնելու անհրաժեշտության մասին։

(3-րդ կետը խմբ. 30.11.23 N 2077-Ն)

 4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

      

17.02.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1ուղղ.

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 185-Ն որոշման

 

Փորձաքննության ակտ* N ____

 

______________________________________________________________

Փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմին (կազմակերպություն)

 

________________________________________________________________________________

Փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմնի գտնվելու վայրը, հեռ․, էլ․ փոստի հասցե

 

1. Հայտատու

 

Անվանումը _______________________________________________________

 

ՀՎՀՀ    ____________________________

 

Գրանցման հասցեն ________________________________________________

 

2. Ապրանքի անվանումը

 

Անվանում

Ապրանքի ծածկագիրը
(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)

Ապրանքն արտադրված է

     

 

3. Ապրանք արտադրողը

 

Անվանումը _____________________________________________________________

 

Արտադրական տարածքի գտնվելու վայրը __________________________________

 

4. Եզրակացություն: Սույն ակտի երկրորդ կետում նշված ապրանքները համապատասխանում են պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի կանոններին և ծագման երկիրը հանդիսանում է

________________________________________________________________________

(նշվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը)

 

5. Ակտի ձևակերպման (գրանցման) ամսաթիվը

________________________________________

 

6. Ակտի գործողության ժամկետը

___________________________________________

 

7. Փորձագետ(ներ)

 

____________

(ստորագրություն)

 

______________________________________________________

(փորձաքննության ակտը կազմողի անունը, ազգանունը, հայրանունը)

 

Փորձաքննության ակտը ___ էջով գրանցվել է

____________________________________ կողմից

(փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմնի (կազմակերպության) անվանումը)

 

Կ․Տ

(հայտարարատու)

 

Հավելված

Փորձաքննության ակտ N ____-ի

 

1. Փորձաքննության իրականացման հիմքը

___________________________________________________________________________

 

2. Ներկայացված փաստաթղթեր

___________________________________________________________________________

 

3. Փորձաքննությամբ հաստատվել է

___________________________________________________________________________

 

Փորձագետ(ներ)

 

____________

(ստորագրություն)

 

______________________________________________________

(փորձաքննության ակտը կազմողի անունը, ազգանունը, հայրանունը)

 

Կ․Տ

(հայտարարատու)

 

*Ծանոթագրություն։

1․ Փորձաքննության ակտը լրացվում է հետևյալ կերպ.

 

1-ին՝ «Հայտատու» կետում նշվում է հայտատուի անունը։ Իրավաբանական անձի դիմելու դեպքում նշվում են նրա լրիվ և կրճատ (առկայության դեպքում) անվանումը, կազմակերպաիրավական տեսակը։ Անհատ ձեռնարկատիրոջ դիմումի դեպքում նշվում են նրա ազգանունը, անունը, հայրանունը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթի տվյալները:

Նշվում է նաև հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), հաշվառման վայրի հասցեն, բնակության վայրը (անհատ ձեռնարկատերերի համար), հեռախոս, ֆաքս, էլ. հասցե։

 

2-րդ՝ «Ապրանքի անվանում» կետի առաջին սյունակում նշվում է ապրանքի նկարագրությունը՝ մանրամասն նշելով ապրանքանիշը, մոդելը և ապրանքի նույնականացման համար անհրաժեշտ այլ նշումներ։ Երկրորդ սյունակում նշվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան ապրանքի ծածկագիրը։ Երրորդ սյունակում նշվում են նախագծային և (կամ) տեխնիկական (տեխնոլոգիական) փաստաթղթերի անվանումներն ու մանրամասները, ինչպես նաև (եթե այդպիսիք կան) տեխնիկական կանոնակարգերը, ստանդարտները, որոնց համաձայն արտադրվել են ապրանքները։

 

3-րդ՝ «Ապրանք արտադրող» կետում նշվում է արտադրողի անվանումը, ինչպես նաև արտադրական տարածքի գտնվելու վայրը։

Իրավաբանական անձի դիմելու դեպքում նշվում են նրա լրիվ և կրճատ (առկայության դեպքում) անվանումը, կազմակերպաիրավական տեսակը։ Անհատ ձեռնարկատիրոջ դիմումի դեպքում նշվում են նրա ազգանունը, անունը, հայրանունը։ 4-րդ՝ «Եզրակացություն» կետում նշվում է, որ փորձաքննության ակտի 2-րդ կետում թվարկված ապրանքները համապատասխանում են պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին։

 

Ապրանքի փորձաքննության ակտը կազմելու դեպքում, որի վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի N 105 որոշման N 1 հավելվածով (այսուհետ՝ N 1 հավելված) սահմանված են պայմաններ, արտադրական և տեխնոլոգիական գործողություններ, որոնց կատարումը գնահատվում է համապատասխան բալերով, 4-րդ կետում կատարվում է հետևյալ գրառումը՝ «Փորձաքննության ակտի 2-րդ կետում նշված ապրանքի արտադրության ժամանակ իրականացվում են N 1 հավելվածով սահմանված պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործողությունները՝ գնահատված բալերով»՝ նշելով բալերի ընդհանուր քանակը։

 

5-րդ՝ «Ակտի ձևակերպման (գրանցման) ամսաթիվը» կետում նշվում է փորձաքննության ակտի ձևակերպման ամսաթիվը:

 

6-րդ՝ «Ակտի գործողության ժամկետը» կետում նշվում է փորձաքննության ակտի գործողության ժամկետը (ներառյալ փորձաքննության ակտի ավարտի ժամկետը):

 

7-րդ՝ «Փորձագետ» կետում նշվում են այն փորձագետ(ներ)ը (լրիվ անուն(ներ)ը, պաշտոնը և կազմակերպության անվանումը, որի անունից ձևակերպվել է փորձաքննության ակտը), որոնք ուղղակիորեն ձևակերպել են փորձաքննության ակտը։

 

2․ Փորձաքննության ակտին կցվում է N 1 հավելվածով նախատեսված արտադրական և տեխնոլոգիական գործողությունների պայմանների կատարման հիմնավորումը։

 

Հավելվածը լրացվում է հետևյալ կերպ.

1-ին՝ «Փորձաքննության իրականացման հիմքը» կետում նշվում են հայտի համարը և ամսաթիվը, որը լրացվում է համաձայն N 2 ձևի:

 

2-րդ՝ «Ներկայացված փաստաթղթեր» կետում թվարկում են հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերը փորձաքննության ակտը ստանալու համար՝ N 1 հավելվածով սահմանված պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների կատարումը հաստատելու նպատակով:

 

3-րդ՝ «Փորձաքննությամբ հաստատվել է» կետում նշվում են այն պայմանները, արտադրական և տեխնոլոգիական գործառնությունները, որոնք իրականացվում են ապրանքների արտադրության ընթացքում՝ համաձայն N 1 հավելվածի:

Տրվում է մանրամասն տեղեկատվություն, որը հաստատում է ապրանքի համապատասխանությունը N 1 հավելվածով սահմանված պայմաններին, արտադրական և տեխնոլոգիական գործողություններին, որոնց կատարման ընթացքում ապրանքը համարվում է ծագած Հայաստանի Հանրապետությունից։

 

- տեղեկատվություն ապրանքների արտադրության մեջ օգտագործվող (ներգրավված) հիմնական միջոցների մասին,

 

- տվյալներ ապրանքների արտադրության մեջ ներգրավված անձնակազմի մասին,

 

- տեղեկատվություն ապրանքների արտադրության մեջ կատարված պայմանների, արտադրական և տեխնոլոգիական գործողությունների մասին։

Պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններով նախատեսված դեպքերում նշվում է երրորդ երկրներից ծագած այն նյութերի նկարագրությունը, որոնք օգտագործվել են ապրանքների արտադրության մեջ՝ նշելով ծագման երկիրը և ադվալորային մասնաբաժնի հաշվարկը։

(հավելվածը լրաց. 30.11.23 N 2077-Ն)

 

 

Հավելված N 2ուղղ.

ՀՀ կառավարության 2022 թվականի

փետրվարի 17-ի N 185-Ն որոշման

 

ԴԻՄՈՒՄ

 

Փորձաքննության իրականացման և փորձաքննության ակտի ստացման

 

(իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ձևաթղթի վրա)

N ________________

(փաստաթղթի համարը, ամսաթիվը)

 

_____________

(լրացման վայրը)

 

 

_________________________________________

փորձաքննության ակտը տրամադրող

լիազոր մարմնի (կազմակերպության) անվանումը

 

Հայտարարատուի անվանումը

___________________________________________________________________

 

Գրանցման հասցեն

___________________________________________________________________________

 

Հայտարարատուի ՀՎՀՀ _____________________________

 

Բանկի անվանումը

___________________________________________________________________________

 

Հաշվարկային համարը

___________________________________________________________________________

 

BIC

ծածկագիրը ________________________________________________________________

 

Արտադրական տարածքի գտնվելու վայրը

__________________________________________

 

Հեռախոսահամարը

______________________________________________________________________

 

Խնդրում եմ իրականացնել փորձաքննություն և տրամադրել փորձաքննության ակտ՝ արդյունաբերական արտադրանքի՝ պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի կանոններով հաստատված՝ արտադրական և տեխնոլոգիական գործողությունների պայմաններին համապատասխանության վերաբերյալ։

 

Անվանում

Ապրանքի ծածկագիրը
(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ)

Ապրանքն արտադրված է

     

 

Սույնով հաստատում եմ դիմումում նշված տեղեկատվության և դրան կից փաստաթղթերի հավաստիությունը։

Փորձաքննության իրականացման նպատակով, ինչպես նաև տրամադրված փորձաքննության ակտի գործողության ժամկետի ընթացքում համաձայն եմ

__________________________________________________________________________

(փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմնի (կազմակերպության) անվանումը)

 

կողմից իրականացվեն ստուգումներ՝ հայտարարագրված ապրանքների արտադրության փաստը, արտադրական տարածքների, սարքավորումների և անձնակազմի առկայությունը, ինչպես նաև այդ արտադրության հետ կապված առաջնային և այլ փաստաթղթերի առկայությունը հաստատելու նպատակով։ Պարտավորվում եմ ապահովել

__________________________________________________________________________

(փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմնի (կազմակերպության) անվանումը)

 

անմիջական մուտքը ձեռնարկություն։

Սույնով խնդրում եմ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել դիմում՝ փորձաքննության ակտում նշված ապրանքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արդյունաբերական ապրանքների եվրասիական ռեեստրում ներառելու համար: Համաձայն եմ հրապարակելու փորձաքննության ակտը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկատվական հարթակում։

 

Փորձաքննության ակտի գործողության ընթացքում պարտավորվում եմ տեղեկացնել

__________________________________________________________________________

(փորձաքննության ակտը տրամադրող լիազոր մարմնի (կազմակերպության) անվանումը)

 

ներկայացված տվյալներում և փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին, եթե դրանք վերաբերում են պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի կանոններով հաստատված արտադրական և տեխնոլոգիական գործողությունների պայմանների կատարմանը։

Կոնտակտային անձ (անունը, ազգանունը, հայրանունը)

_______________________________

 

հեռախոսահամար _______________, էլ․ փոստի հասցե

_______________________________

 

Նամակագրությունն իրականացնել հետևյալ էլ․հասցեով`

_______________________________

 

Հավելյալ տեղեկատվություն

__________________________________________

 

Սույն դիմումին կցվում են անհրաժեշտ փաստաթղթերը

Առդիր՝ ___ էջ։

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

Ղեկավար՝

_____________

(ստորագրություն)

 

_________________________

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

______________

(ամսաթիվ)

 

Փորձաքննության ակտ ստանալու համար ներկայացվող փաստաթղթեր

 

______________ 20 __ թ․  N

 

1. իրավունքը հաստատող և գրանցման փաստաթղթեր.

 

2. արտադրական ֆոնդերի (արտադրական տարածքների և սարքավորումների) առկայությունը հաստատող փաստաթղթեր.

 

3. փաստաթղթեր, որոնց համապատասխան իրականացվում է ապրանքների արտադրությունը.

 

4. պետական (մունիցիպալ) գնումների համար առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի կանոններով հաստատված արտադրական և տեխնոլոգիական գործողությունների պայմանների կատարումը հաստատող փաստաթղթեր։

 

Ղեկավար՝

_____________

(ստորագրություն)

 

_________________________

(անուն, ազգանուն, հայրանուն)

 

______________

(ամսաթիվ)

 

Կ.Տ. (առկայության դեպքում)

(հավելվածը լրաց. 30.11.23 N 2077-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 փետրվարի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.11.2023, N 2077-Ն 01.12.2023, N 185-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան