ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
ՋՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2019 թվականի N 37-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՋՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով.
Ջրաշեն համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել 2020 թվականի համայնքի բյուջեն ըստ եկամուտների համաձայն 1-6 հատվածների՝
Վարչական բյուջեի մասով՝ 100.171,4 հազար դրամ
Ֆոնդային բյուջեի մասով՝ 81200.0 հազար դրամ
Ընդամենը՛ 157767.8 հազար դրամ:
2.Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
Համայնքի ղեկավար` |
Վ. Ուռուսյան |
(հավելվածները խմբ. 29.01.20 N 03-Ն)