ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2020 թվականի թիվ 140-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի և «Տեղական տուրքերի և տեղական վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածների դրույթներով՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում սահմանել 2021 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի վարչական տարածքում սահմանել 2021 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերում հաշվարկել 0.5 գործակցի կիրառմամբ:
4. Տեղական վճարների հաշվառումը և հավաքագրումը նախադպրոցական կրթության մասով վերապահել նախադպրոցական ուսումնական հաստատություններին:
5. Տեղական վճարների հաշվառումը և հավաքագրումը արտադպրոցական կրթության մասով վերապահել արտադպրոցական, արվեստի և երաժշտական դպրոցներին:
6. Աղբահանության, կոմունալ սպասարկման և բնակվարձերի հաշվառումը և հավաքագրումը վերապահել «Ախուրյանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամներ՝
Կողմ -10
Ֆ. ԱՆՏՈՆՅԱՆ Ժ. ԳԱԲՈՅԱՆ Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ Վ. ԷԼԲԱԿՅԱՆ Հ. ԽԱՉԱՏՐՅԱՆ Ա. ՀԱՄԻԿՅԱՆ Տ. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Հ. ՄԱԹՈՍՅԱՆ Մ. ՄՆԱՑՅԱՆ Ա. ՄՔՈՅԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան |
Ա. Իգիթյան |
2020 թ. դեկտեմբերի 22 |
Շիրակի մարզի Ախուրյան համայնքի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|