ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄՐԳԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«01» Փետրվարի 2021թ. N 2-Ն
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄՐԳԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի զեկույցը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐ`
Կողմ-6 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
Ս. Սարգսյան _______________ / ստ./ Ռ. Մովսիսյան _______________ / ստ./ Գ. Համբարձումյան _______________ / ստ./ Վ. Վարդանյան _______________ / ստ./ Հ. Գալստյան _______________ / ստ./ Ն. Կյուրեղյան _______________ / ստ./ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Գ. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 մայիսի 2021 թվական: