Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 24-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.11.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.11.2023
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

01 նոյեմբերի 2023 թ.

թիվ 24-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի ««Ջրմուղի աշխատանքի մասին» Ձև 1-ջրմուղ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոտոսի 12-ի թիվ 178-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 81-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին և 2-րդ կետերով հաստատված հավելված 1-ը և հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 1-ի և հավելված 2-ի:

2. Որոշման 2-րդ կետից հանել «ձևի» բառը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 24-Ն որոշման

 

«Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 81-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_23085

 

Բաժին 1. Ջրմուղի ցանցերի միագիծ երկարությունները

 

կմ

Մարզ/քաղաք/
գյուղական վայրեր

Տողի ծածկագիրը

Մագիստրալային ջրատարի

Միջթաղային, միջբակային ցանցերի

Ջրմուղի փողոցային ցանցերի

որից` կարիք ունեն փոխարինման

Ա

Բ

1

2

3

4

Ընդամենը ՀՀ

100

       

ք.Երևան

101

       

Արագածոտն

102

       

ք.Աշտարակ

102.1

       

ք.Ապարան

102.2

       

ք.Թալին

102.3

       

գյուղեր

102.9

       

Արարատ

103

       

ք.Արտաշատ

103.1

       

ք.Արարատ

103.2

       

ք.Վեդի

103.3

       

ք.Մասիս

103.4

       

գյուղեր

103.9

       

Արմավիր

104

       

ք.Արմավիր

104.1

       

ք.Վաղարշապատ

104.2

       

ք.Մեծամոր

104.3

       

գյուղեր

104.9

       

Գեղարքունիք

105

       

ք.Գավառ

105.1

       

ք.Մարտունի

105.2

       

ք.Ճամբարակ

105.3

       

ք.Սևան

105.4

       

ք.Վարդենիս

105.5

       

գյուղեր

105.9

       

Լոռի

106

       

ք.Վանաձոր

106.1

       

ք.Ալավերդի

106.2

       

ք.Ախթալա

106.3

       

ք.Թումանյան

106.4

       

ք.Շամլուղ

106.5

       

ք.Սպիտակ

106.6

       

ք.Ստեփանավան

106.7

       

ք.Տաշիր

106.8

       

գյուղեր

106.9

       

Կոտայք

107

       

ք.Աբովյան

107.1

       

ք.Բյուրեղավան

107.2

       

ք.Հրազդան

107.3

       

ք.Չարենցավան

107.4

       

ք.Ծաղկաձոր

107.5

       

ք.Եղվարդ

107.6

       

ք.Նոր Հաճն

107.7

       

գյուղեր

107.9

       

Շիրակ

108

       

ք.Գյումրի

108.1

       

ք.Մարալիկ

108.2

       

ք.Արթիկ

108.3

       

գյուղեր

108.9

       

Սյունիք

109

       

ք.Կապան

109.1

       

ք.Գորիս

109.2

       

ք.Քաջարան

109.3

       

ք.Սիսիան

109.4

       

ք.Դաստակերտ

109.5

       

ք.Մեղրի

109.6

       

ք.Ագարակ

109.7

       

գյուղեր

109.9

       

Վայոց ձոր

110

       

ք.Եղեգնաձոր

110.1

       

ք.Վայք

110.2

       

ք.Ջերմուկ

110.3

       

գյուղեր

110.9

       

Տավուշ

111

       

ք.Իջևան

111.1

       

ք.Դիլիջան

111.2

       

ք.Նոյեմբերյան

111.3

       

ք.Բերդ

111.4

       

ք.Այրում

111.5

       

գյուղեր

111.9

       

Բաժին 2. Ջրմուղի աշխատանքի հիմնական ցուցանիշները

 

հազար խոր.մ

Մարզ/քաղաք/
գյուղական վայրեր

Տողի ծածկագիրը

Ցանցին բաց թողնված ջրի ծավալը

որից՝ ինքնա-հոսքով

Ջրի կորուստ-ները

Սպառողներին տրված ջրի ծավալը, այդ թվում`

ընդա-մենը

իր համակարգի սպառողներին,
այդ թվում`

այլ սպա-ռողներին

բնակչու-թյանը

կոմունալ-կենցաղային կարիքների համար

արտա-դրական կարիքների համար

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

Ընդամենը ՀՀ

200

               

ք.Երևան

201

               

Արագածոտն

202

               

ք.Աշտարակ

202.1

               

ք.Ապարան

202.2

               

ք.Թալին

202.3

               

գյուղեր

202.9

               

Արարատ

203

               

ք.Արտաշատ

203.1

               

ք.Արարատ

203.2

               

ք.Վեդի

203.3

               

ք.Մասիս

203.4

               

գյուղեր

203.9

               

Արմավիր

204

               

ք.Արմավիր

204.1

               

ք.Վաղարշապատ

204.2

               

ք.Մեծամոր

204.3

               

գյուղեր

204.9

               

Գեղարքունիք

205

               

ք.Գավառ

205.1

               

ք.Մարտունի

205.2

               

ք.Ճամբարակ

205.3

               

ք.Սևան

205.4

               

ք.Վարդենիս

205.5

               

գյուղեր

205.9

               

Լոռի

206

               

ք.Վանաձոր

206.1

               

ք.Ալավերդի

206.2

               

ք.Ախթալա

206.3

               

ք.Թումանյան

206.4

               

ք.Շամլուղ

206.5

               

ք.Սպիտակ

206.6

               

ք.Ստեփանավան

206.7

               

ք.Տաշիր

206.8

               

գյուղեր

206.9

               

Կոտայք

207

               

ք.Աբովյան

207.1

               

ք.Բյուրեղավան

207.2

               

ք.Հրազդան

207.3

               

ք.Չարենցավան

207.4

               

ք.Ծաղկաձոր

207.5

               

ք.Եղվարդ

207.6

               

ք.Նոր Հաճն

207.7

               

գյուղեր

207.9

               

Շիրակ

208

               

ք.Գյումրի

208.1

               

ք.Մարալիկ

208.2

               

ք.Արթիկ

208.3

               

գյուղեր

208.9

               

Սյունիք

209

               

ք.Կապան

209.1

               

ք.Գորիս

209.1

               

ք.Քաջարան

209.3

               

ք.Սիսիան

209.4

               

ք.Դաստակերտ

209.5

               

ք.Մեղրի

209.6

               

ք.Ագարակ

209.7

               

գյուղեր

209.9

               

Վայոց ձոր

210

               

ք.Եղեգնաձոր

210.1

               

ք.Վայք

210.2

               

ք.Ջերմուկ

210.3

               

գյուղեր

210.9

               

Տավուշ

211

               

ք.Իջևան

211.1

               

ք.Դիլիջան

211.2

               

ք.Նոյեմբերյան

211.3

               

ք.Բերդ

211.4

               

ք.Այրում

211.5

               

գյուղեր

211.9

               

Բաժին 3. Ֆինանսական մուտքերը

հազար դրամ

Մարզ

Տողի ծած-կագիրը

Ջրմուղի և ջրմուղի ցանցերի արտադ-րական կարողութ-յունների միջին տարեկան հաշվե-կշռային արժեքը

Մուտքեր, ընդա-մենը

այդ թվում`

Տարիների ընթացքում գոյացած պարտքերը

որից` բնակչությունից

բյու-ջեից

բաց թողնված ջրից ստացված մուտքեր

նվիրատ-վությու-նից

այլ մուտ-քեր

ընդա-մենը

հաշվե-տու

տարում

ընդա-մենը

հաշվե-տու տարում

ընդա-մենը

որից` բնակչու-թյունից

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

Ընդամենը ՀՀ

300

                     

ք.Երևան

300.1

                     

Արագածոտն

300.2

                     

Արարատ

300.3

                     

Արմավիր

300.4

                     

Գեղարքունիք

300.5

                     

Լոռի

300.6

                     

Կոտայք

300.7

                     

Շիրակ

300.8

                     

Սյունիք

300.9

                     

Վայոց ձոր

300.10

                     

Տավուշ

300.11

                     

 

Բաժին 4. Ֆինանսական ծախսեր

 

հազար դրամ

Մարզ

Տողի ծած-կագիրը

Ծախսեր, ընդամենը

այդ թվում`

նյութական

ոչ նյութական ծառա-յություն-ների վճարումներ

գործուղ-ման

աշխա-տավարձ և դրան հավասա-րեցված այլ վճարումներ

հիմնավերա-նորոգման, սարքավորումների և գույքի ձեռք բերման

այլ
ծախսեր

Ա

Բ

1

2

3

4

5

6

7

Ընդամենը ՀՀ

400

             

ք.Երևան

400.1

             

Արագածոտն

400.2

             

Արարատ

400.3

             

Արմավիր

400.4

             

Գեղարքունիք

400.5

             

Լոռի

400.6

             

Կոտայք

400.7

             

Շիրակ

400.8

             

Սյունիք

400.9

             

Վայոց ձոր

400.10

             

Տավուշ

400.11

             

 

Ղեկավար՝

_____________________________

 

________________________

 

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (լիազորված անձ)՝

_____________________________

 

________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     


« ___ »____________20___թ.»:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի նոյեմբերի 1-ի

թիվ 24-Ն որոշման

 

«Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի դեկտեմբերի 24-ի

թիվ 81-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1- ՋՐՄՈՒՂ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Ջրմուղի աշխատանքի մասին» Ձև 1-ջրմուղ (տարեկան) վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում գործող ջրամատակարարմամբ և ջրահեռացմամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ՝ ռեսպոնդենտներ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 1-ը:

4. Հաշվետվության առաջին և երկրորդ բաժինները լրացվում են ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երրորդ և չորորդ բաժիններն` ըստ հանրապետության և մարզերի:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Բաժին 1-ում լրացվում է ջրմուղի ցանցերի միագիծ երկարությունները, որտեղ՝

1) սյունակ 1-ում լրացվում է մագիստրալային ջրատարների միագիծ երկարությունը: Ջրատարների միագիծ երկարությունը որոշվում է մի գծով շարված խողովակների երկարությամբ: Եթե ջրատարը կազմված է երկու և ավելի խողովակաշարից, ապա պետք է հաշվել յուրաքանչյուր խողովակաշարի երկարությունը: Ջրագծերի ընդհանուր երկարության մեջ ներառվում է նաև այն խողովակաշարերի երկարությունը, որոնց օգնությամբ ջուրը տրվում է ուրիշ բնակավայրերի, եթե դրանք գտնվում են ջրմուղի տվյալ տնտեսության հաշվեկշռում:

2) սյունակ 2-ում լրացվում է միջթաղային և միջբակային ցանցերի միագիծ երկարությունը:

3) սյունակ 3-ում լրացվում է ջրմուղի փողոցային ցանցերի միագիծ երկարությունը, որից առանձնացվում է փոխարինման կարիք ունեցող ցանցերի միագիծ երկարությունը (սյունակ 4):

8. Բաժին 2-ում լրացվում է ջրմուղի աշխատանքի հիմնական ցուցանիշները, որտեղ՝

1) սյունակ 1-ում լրացվում է տարվա ընթացքում ցանցին տրված ջրի քանակը, որը որոշվում է ջրատարների և ջրմուղի փողոցային բաշխիչ ցանցերի միացման տեղում տեղաբաշխված ջրաչափերի տվյալներով` տեխնիկական մատյաններում կատարվող ամենօրյա գրանցումների հիման վրա: Ջրաչափերի բացակայության դեպքում ջրատարների կողմից ցանցին տրված ջրի քանակը որոշվում է ելնելով ջրմուղի տեխնիկական ցուցանիշներից: Մաքրող սարքավորումներով կահավորված մեխանիկական ջրմուղներում` այն իրենից ներկայացնում է մաքրող սարքավորումներով բաց թողնված և սեփական կարիքների համար օգտագործված ջրի քանակների տարբերությունը: Մաքրող սարքավորումների բացակայության դեպքում` ցանցին տրված ջրի քանակը սովորաբար հավասար է լինում առաջին բարձրացման (ջրհան) պոմպերի կողմից բարձրացված ջրի քանակին, որից առանձնացվում է ինքնահոսով բաց թողնված ջրի ծավալը (սյունակ 2):

2) սյունակ 3-ում լրացվում է ջրի տարեկան կորուստը ցանցում, որը որոշվում է ցանցին տրված ջրի քանակի և բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակի տարբերությամբ (սյունակ 1 – սյունակ 8):

3) բոլոր սպառողներին բաց թողնված ջրի ընդհանուր քանակը լրացվում է սյունակ 4-ում: Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակը որոշվում է ջրաչափիչների ցուցմունքների հիման վրա, բաժանորդների ներկայացրած հաշիվներով:

4) սյունակ 5-ում լրացվում է բնակչությանը, սյունակ 6-ում՝ կոմունալ-կենցաղային կարիքների, սյունակ 7-ում՝ արտադրական կարիքների համար բաց թողնված ջրի քանակը:

5) սյունակ 8-ում լրացվում է այլ սպառողներին բաց թողնված ջրի քանակը:

9. Բաժին 3-ում լրացվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որտեղ՝

1) սյունակ 1-ում լրացվում է ջրմուղի և ջրմուղի ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը,

2) սյունակ 2-ում լրացվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (սյունակ 3), բաց թողնված ջրից ստացված մուտքերը (սյունակ 4), մուտքեր նվիրատվությունից (սյունակ 6) և այլ մուտքեր (սյունակ 7): Սյունակ 4-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (սյունակ 5):

3) սյունակ 8-ում լրացվում են սպառողների ջրամատակարարման դիմաց գոյացած պարտքերը, որից հաշվետու տարում գոյացածը` սյունակ 9-ում: Այդ թվում` բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար 10 և 11 սյունակներում:

10. Բաժին 4-ում լրացվում է ֆինանսական ծախսերը, որտեղ՝

1) սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ծախսերը,

2) «նյութական ծախսեր» սյունակ 2-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

3) «ոչ նյութական ծառայությունների վճարումները» սյունակ 3-ում լրացվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

4) «գործուղման ծախսեր» սյունակ 4-ում լրացվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

5) «աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 5-ում լրացվում են հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,

6) սյունակ 6-ում լրացվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը,

7) սույն կետի 1-6-րդ ենթակետերում նշված սյունակներում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը լրացվում են սյունակ 7-ում:

11. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:

12. Ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 նոյեմբերի 2023 թվական: