Գլխավոր տեղեկություն
Համար
N 197-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.11.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.10.30-2023.11.12 Պաշտոնական հրապարակման օրը 09.11.2023
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.10.2023
Ստորագրող մարմին
Գյումրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
10.10.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«10» հոկտեմբերի 2023 թվականի N 197-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 266–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 33-րդ հոդվածի 4-րդ մասերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի առաջարկը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 266-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 1-ին կետի 1-ին ենթակետի «6 151 135 900 (վեց միլիարդ մեկ հարյուր հիսունմեկ միլիոն մեկ հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «6 286 410 900 (վեց միլիարդ երկու հարյուր ութսունվեց միլիոն չորս հարյուր տաս հազար ինը հարյուր)» թվով և բառերով,

2) 1-ին կետի 2-րդ ենթակետի «6 722 895 400 (վեց միլիարդ յոթ հարյուր քսաներկու միլիոն ութ հարյուր իննսունհինգ հազար չորս հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «6 858 170 400 (վեց միլիարդ ութ հարյուր հիսունութ միլիոն մեկ հարյուր յոթանասուն հազար չորս հարյուր)» թվով և բառերով:

2. Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1, 2, 3, 4 հավելվածների:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ-գլխավոր ֆինանսիստին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ (23)

 

Վ. Սամսոնյան

Գ. Մելիքյան

Լ. Սանոյան

Մ. Սահակյան

Տ. Հովհաննիսյան

Ն. Պողոսյան

Գ. Պասկևիչյան

Խ. Վարաժյան

Ս. Հովհաննիսյան

Հ. Ասատրյան

Ս. Խուբեսարյան

Ա. Պապիկյան

Ք. Հարությունյան

Ե. Խանամիրյան

Լ. Մուրադյան

Հ. Ստեփանյան

Վ. Հակոբյան

Կ. Սոսյան

Ս. Ադամյան

Գ. Մանուկյան

Կ. Մալխասյան

Ն. Միրզոյան

Հ. Մարգարյան

Դեմ (0)                      Ձեռնպահ (0)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆ

 

ք. Գյումրի

«10» հոկտեմբերի 2023 թվական

 

 

Հավելվածներ 1-4`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2023 թ-ի հոկտեմբերի 10-ի

N 197-Ն որոշման

 

«Հավելված`

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2022 թ-ի դեկտեմբերի 26-ի

N 266-Ն որոշման»

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 նոյեմբերի 2023 թվական: