Գլխավոր տեղեկություն
Համար
N 193-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 30.11.2023
Ընդունող մարմին
Մեծամոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
17.11.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
17.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2023 թվականի N 193-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Մեծամոր համայնքի ղեկավարի առաջարկությունը

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդն ավելացնել 38550․0 հազար ՀՀ դրամով։

2) Վարչական բյուջեից 38550.0 հազար ՀՀ դրամ հատկացնել ֆոնդային բյուջե։

3) Ծախսային մասով․

1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի

4112 (Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ) հոդվածից պակասեցնել 28000․0 հազար ՀՀ դրամ,

4115 (Այլ վարձատրություններ) հոդվածից պակասեցնել 550․0 հազար ՀՀ դրամ,

4222 (Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր) հոդվածից պակասեցնել 4000․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 6000.0 հազար ՀՀ դրամ։

2) 01-6-1 (Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ) նախահաշվի

4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել 1000․0 հազար ՀՀ դրամ:

3) 04-5-1 (Ճանապարհային տրանսպորտ) նախահաշվի

5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 15000․0 հազար ՀՀ դրամ։

4) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի

5134 (Նախագծահետազոտական ծախսեր) հոդվածին ավելացնել 1050․0 հազար ՀՀ դրամ։

5) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի 5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 14000․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 2500․0 հազար ՀՀ դրամ։

6) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի

4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 3000․0 հազար ՀՀ դրամ:

6) 08-2-4 (Այլ մշակութային կազմակերպություններ) նախահաշվի

4237 (Ներկայացուցչական ծախսեր) հոդվածից պակասեցնել 2000․0 հազար ՀՀ դրամ,

4239 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) հոդվածից պակասեցնել 3000․0 հազար ՀՀ դրամ։

7) 10-7-1 (Սոցիալական հատուկ արտոնություններ) նախահաշվի

4729 (Այլ նպաստներ բյուջեից) հոդվածից պակասեցնել 5000․0 հազար ՀՀ դրամ:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Կողմ -22

 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԱՀԱՐՈՆՅԱՆ ՍԵՐԳԵՅ

ԱՍԱՏՐՅԱՆ ԷԴԳԱՐ

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԵՐՎԱՆԴՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՊԱՎԵԼ

ԾԱՏՈՒՐՅԱՆ ՅՈՒՐԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱՑԱԿՅԱՆ ՏՈՆԻԿ

ՄԵԼՔՈՆՅԱՆ ՆՈՒՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար`

ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Հատվածներ 1-3, 6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան