Գլխավոր տեղեկություն
Համար
N 3-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.02.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.02.08-2021.02.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.02.2021
Ընդունող մարմին
Խնկոյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
25.01.2021
Ստորագրող մարմին
Խնկոյան համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
25.01.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԽՆԿՈՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«25» հունվարի 2021 թվականի N 3-Ն

 

ԽՆԿՈՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի «ԽՆԿՈՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով`

 

Խնկոյան համայնքի ավագանին որոշում է.

 

1. Խնկոյան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Խնկոյան համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 35-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ համաձայն թիվ 1-ից թիվ 6 հատվածների։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը։

Համայնքի ավագանու անդամներ

Կողմ`

Դեմ՝

Ձեռնպահ`

Ավագյան Վարդուհի Արամայիսի

     

Հարությունյան Շիրակ Աղասու

     

Հովհաննեսյան Վահե Գարեգինի

     

Դազարյան Բագրատ Միշայի

     

ԽՆԿՈՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

____________________

(ստորագրություն)

Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

(անուն, ազգանուն)

 

 Հատվածներ 1-6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 փետրվարի 2021 թվական: