Գլխավոր տեղեկություն
Համար
N 48-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.01.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 22.01.21
Ընդունող մարմին
Ապագա համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
30.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
30.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ԱՊԱԳԱ համայնքի ավագանի

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 48-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՊԱԳԱ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով.

 

Ապագա համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ապագա համայնքի 2021 թվականի բյուջեն՝ 63629.6 հազար (վաթսուներեք միլիոն վեց հարյուր քսանինն հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ եկամուտներով և 63629.6 հազար (վաթսուներեք միլիոն վեց հարյուր քսանինն հազար վեց հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ ծախսերով՝ համաձայն հավելվածի:

2.Տալ համաձայնություն 2021 թվականի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարի կողմից գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ վերաբաշխումներ կատարելու համար:

3.Սահմանել 50% չափաքանակ համայնքի 2021 թվականի բյուջեի ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման մեջ փոփոխություններ կատարելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Կողմ-6

Դեմ-0

Ձեռնպահ-0

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

   

ԻԲՈՅԱՆ ՍՈՒՐԵՆ

   

ՀԱԿՈԲՅԱՆ ՀԱԿՈԲ

   

ՀԱԿՈԲՅԱՆ ՖԼՈՐԱ

   

ՄՈՒՐԱԴՅԱՆ ՄՈՒՐԱԴ

   

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՌՈԲԵՐՏ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՊԵՏՐՈՍ ԱՎԱԳՅԱՆ

 

2020 թվականի դեկտեմբերի 30

Ապագա համայնք

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության Արմավիրի

մարզի Ապագա համայնքի ավագանու

2020 թվականի դեկտեմբերի 30-ի

N 48-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունվարի 2021 թվական: