Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67) Հոդ.529
Ընդունող մարմին
Նալբանդյան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
15.04.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
15.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

 

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2020 թ. N 6-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության Օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի 2020 թվականի բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդները.

Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 10930403.90 դրամ, ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը 337140.0 դրամ:

2. 2020 թվականի հաստատված բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները.

Վարչական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի 10930403.9 դրամն ուղղել ֆոնդային բյուջե։

Ֆոնդային բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը սահմանել 11267544.60 դրամ և ուղղել հետևյալ ծախսերի ֆինանսավորմանը.

2.1. 01 բաժնի 1-ին խմբի 1-ին դասի 5129 հոդվածը ավելացնել 2033544.6 դրամով։

2.2 01 բաժնի 6 խմբի 1-ին դասի 5112 հոդվածը ավելացնել 8834000 դրամով։

2.3. 01 բաժնի 6 խմբի 1-ին դասի 5134 հոդվածը ավելացնել 400000 դրամով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ