ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2023 թվականի N 2037-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 591-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 17-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման անհատական չափաքանակները սահմանելու կարգը հաստատելու մասին» N 591-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման նախաբանում «3-րդ մասի» բառերը փոխարինել «1-ին մասի 3-րդ կետի» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Սույն որոշման հավելվածի 5-րդ կետով նախատեսված ժամկետը հիդրոֆտորածխածինների մասով բացառության կարգով 2023 թվականի համար սահմանել դեկտեմբերի 15-ը:».
3) որոշման հավելվածի 3-րդ կետից հանել «առնվազն 2000 օրինակ տպաքանակ ունեցող հայալեզու օրաթերթում և» բառերը.
4) որոշման հավելվածի NN 1 և 2 ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Հավելվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետըուղղ. «ֆիզիկական» բառից առաջ լրացնել «անհատ ձեռնարկատեր հանդիսացող» բառերով:
3. Ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N 2037-Ն որոշման |
«Ձև N 1
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
_____________________________________________________________________________________________
(հայտատուի տվյալները (կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատերհանդիսացող ֆիզիկական անձի անունը, ազգանունը և բնակության վայրը)
Սույնով խնդրում եմ տրամադրել 20___ թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետություն ստորև նշված օզոնային շերտը քայքայող նյութեր և (կամ) հիդրոֆտորածխածիններ ներմուծելու անհատական չափաքանակ.
NN ը/կ |
Օզոնային շերտը քայքայող նյութ և (կամ) հիդրոֆտորածխածին |
Ներմուծման անհատական չափաքանակի՝ խնդրարկվող քանակություն (օզոնային շերտը քայքայող նյութի դեպքում՝ կգ-ով, հիդրոֆտորածխածնի դեպքում՝ մետրիկ տոննա CO2 համարժեքով) | ||
անվանում |
քիմիական բանաձև |
միջազգային տեխնիկական անվանում | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
||||
2. |
||||
3. |
||||
4. |
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունների ներմուծումը «2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալիում ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրներից և արտահանումն այդ երկրներ, ինչպես նաև Հայաստանի
Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխումը, եթե դրանք առաքվել են նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկրից կամ առաքվում են նշված համաձայնագրի կողմ չհանդիսացող երկիր արգելվում են:
___________________________ (հայտատուի (իրավաբանական անձի ղեկավարի) անուն, ազգանուն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի անուն, ազգանուն)
_______________ (ստորագրություն) |
|
Ձև N 2
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՉԱՓԱՔԱՆԱԿ N ___
Տրված է
_____________________________________________________________________________________________
_______________________
(ներմուծողի տվյալներ (կազմակերպության անվանում և գտնվելու վայր կամ անհատ ձեռնարկատեր
հանդիսացող ֆիզիկական անձի անուն, ազգանուն և բնակության վայր)
այն մասին, որ նրա կողմից 20_____ թվականի հունվարի 1-ից մինչև 20______ թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կարող է Հայաստանի Հանրապետություն ներմուծել օզոնային շերտը քայքայող նյութերը և հիդրոֆտորածխածինները` ստորև նշված քանակություններով.
NN ը/կ |
Օզոնային շերտը քայքայող նյութը և (կամ) հիդրոֆտորածխածին |
Ներմուծման անհատական չափաքանակ
(օզոնային շերտը քայքայող նյութի դեպքում՝ կգ-ով, հիդրոֆտորածխածնի դեպքում՝ մետրիկ տոննա CO2 համարժեքով) | ||
անվանում |
քիմիական բանաձև |
միջազգային տեխնիկական անվանում | ||
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
||||
2. |
||||
3. |
||||
4. |
||||
5. |
Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների նշված քանակությունը կարող է ներմուծվել մեկից ավելի խմբաքանակներով:
Լիազոր պետական մարմնի ղեկավար |
_______________ |
_________________ |
Տրված է |
_______ _______________ 20___ թ. |
Կ.Տ.»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
23.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 նոյեմբերի 2023 թվական: