ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 779-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 298-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի (ՀՎՀՀ` 01573524) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի մայիսի 5-ի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների բարելավում» ծրագրի մասին» N 298-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «ՎԱՆՏԵԽՄԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 06956941) 2023 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված՝ N ՀՀ-ԲԾ-ԱԳՀԱՊՁԲ-23/113-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հորատման սարքերի, խոտհնձիչ մեքենաների, սաղավարտների, ականջակալների և ժայռամագլցման կոշիկների ձեռքբերում` 13,126,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մ. Ա. Կիրակոսյաններ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 02890282) 2023 թվականի հոկտեմբերի 12-ին կնքված՝ N ՀՀԲԾ-Ա-ԳՀԱՊՁԲ-23/113-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է քլունգների, թոխրերի, բահերի, աշխատանքային ձեռնոցների և պաշտպանիչ հատուկ ակնոցների ձեռքբերում` 150,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
07.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|