ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԱԶՆՎԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«29» դեկտեմբերԻ 2020 թ. N 33-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԶՆՎԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ, 25 և 37-րդ հոդվածներով`
Ազնվաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ազնվաձոր համայնքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ազնվաձոր համայնքի ավագանու 2020 թ-ի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ազնվաձոր համայնքում 2020 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 05-Ն որոշումը։
3. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ |
կողմ |
դեմ |
ձեռնպահ |
Հովակիմյան Նվեր |
|
- |
- |
Դավթյան Սեյրան |
|
- |
- |
Բարխուդարյան Մառլեն |
|
- |
- |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ն. Հովսեփյան |
Գ. Ազնվաձոր |
Հայաստանի Հանրապետության Լոռու |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2021 թվական: