ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 ՀՈՒԼԻՍԻ 2020թ. N 86-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.2-րդ կետով, «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15.3-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.
1. Սահմանել՝ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ ( 8 )՝ |
|
ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ |
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ |
Դեմ ( 0 )
Ձեռնպահ ( 0 )
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ |
|
Հավելված ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու2020 թվականի հունիսի 14-ի թիվ 86–Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ (ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Սույն հավելվածով սահմանվում են ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները:
2. Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության թույլտվությունը տրամադրում կամ մերժում է Կապան համայնքի ղեկավարը։
3․ Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները բազմաբնակարան շենքի բնակելի և (կամ) ոչ բնակելի, անհատական բնակելի տների, կրթական և մշակութային հաստատությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի, մարզական և սոցիալական կազմակերպությունների, բժշկական հաստատությունների, այլ հիմնարկների, գրասենյակների ու հաստատությունների, հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կամ դրանց ներկայացուցչությունների վարչական շենքերի, զբոսայգիների, այգիների, պուրակների, հանգստի կամ ժամանցի համար նախատեսված այլ վայրերի տարածքներում տեղակայելն արգելվում է՝ բացառությամբ սույն հավելվածի 5-րդ կետում նշված դեպքերի:
4․ Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտները՝ կարաոկե, դիսկոտեկ, հեստապարային ակումբ, բաղնիք, շոգեբաղնիք, սաունա, մերսման սրահ (բացառությամբ բուժական մերսման սրահների) Կապան համայնքում պետք է տեղակայվեն՝
1) կարաոկե՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ հաճախորդը, օգտագործելով նախապես ընտրված երգի ինտերակտիվ նվագակցությունը, ցուցադրում է սիրողական երգեցողություն՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա:
2) դիսկոտեկ՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ բարդ ձայնային և լուսավորման համակարգերի ներքո, մշտական պարահրապարակի առկայությամբ, ինչպես նաև վերարտադրված երաժշտության մատուցմամբ, կազմակերպվում են պարային միջոցառումներ՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 50 մետր հեռավորության վրա:
3) հեստապարային ակումբ՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ կազմակերպվում է հեստապար, հեստապար` պարերով և (կամ) երաժշտությամբ ուղեկցվող բեմական ներկայացում, որի մասնակիցները ներկայացման ընթացքում աստիճանաբար մասամբ կամ լրիվ մերկանում են՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 100 մետր հեռավորության վրա:
4) բաղնիք, սաունա և շոգեբաղնիք՝ «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված հյուրանոցային տնտեսության օբյեկտների մաս չկազմող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 20 մետր հեռավորության վրա:
5) մերսման սրահ (բացառությամբ բուժական մերսման սրահների)՝ սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտ, որտեղ մկանային լարվածությունը թուլացնելու նպատակով մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով մեխանիկական և չափավոր ազդեցություն է ներգործվում մարդու մարմնի վրա՝ սույն հավելվածի 3-րդ կետում նշված տարածքներից՝ ոչ պակաս, քան 20 մետր հեռավորության վրա:
5․ Հանրային սննդի օբյեկտների կամ հյուրանոցների կամ ժամանցի համար նախատեսված վայրերի և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների միջև սույն հավելվածի 4-րդ կետում նշված հեռավորությունները կարող են չպահպանվել դրանց սեփականատերերի գրավոր համաձայնության առկայության դեպքում:
Աշխատակազմի քարտուղար՝ |
Ն․ Շահնազարյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 ապրիլի 2020 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|