ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 նոյեմբերի 2023 թվականի N 1887-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1135-Ա որոշումը լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝
«4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Դովեղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների և ծառայությունների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ի հետ 26.11.2020 թ. կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-20/13 պայմանագրում պայմանագրով սահմանված գնի 63.93 տոկոսի չափով և «ՄԻՔՆԱՐ» ՍՊԸ-ի հետ 18.09.2020 թ. կնքված N ՀՀՔԿ- ԳՀԽԾՁԲ-20/21 պայմանագրում պայմանագրով սահմանված գնի 39,19 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
02.11.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|