Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-113-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2009-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.07.09/42(632) Հոդ.717
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
10.06.2008
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2008 թվականի հունիսի 10-ին

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀO-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում՝

1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 

10».

2) «գ» ենթակետից հանել «, ինչպես նաև նախնական արտոնագիր տալու վերաբերյալ լիազոր մարմնի» բառերը.

3) «դ» և «է» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.

4) «զ» ենթակետից հանել «նախնական արտոնագիր տալու դեմ կամ» բառերը.

5) «ը» ենթակետից հանել «հիմնական» բառը.

6) «թ» և «ժ» ենթակետերից հանել («հիմնական») բառը.

7) «ի» և «իա» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ի) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար

8

իա) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար 

10».

8) ուժը կորցրած ճանաչել «իբ» ենթակետը.

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ «իէ», «իը», «իթ», «լ» և «լա» ենթակետերով՝

«իէ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար

10

իը) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 

10

իթ) հայտատուի դիմումի համաձայն` հայտը վաղաժամկետ հրապարակելու համար

10

լ) արտոնագրաունակության մասին եզրակացություն հրապարակելու մասին դիմում ներկայացնելու համար

20

լա) տեխնիկայի մակարդակի մասին տեղեկատվություն տրամադրելու համար

100»:

 

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում՝

1) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար)

10».

2) «ժզ» և «ժէ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժզ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար

8

ժէ) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար

10».

3) «իա» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ «իբ» և «իգ» ենթակետերով՝

«իբ) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար

10

իգ) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար

10»:

 

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում՝

1) «ա» և «բ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) արդյունաբերական նմուշի գրանցման հայտ ներկայացնելու համար

20

եթե հայտը պարունակում է 2-5 իրեր՝ լրացուցիչ

20

եթե հայտը պարունակում է 5-ից ավելի իրեր՝ լրացուցիչ

 30

բ) միջազգային կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար)

10».

2) «դ» և «ե» ենթակետերում «արտոնագիր» բառը փոխարինել «վկայագիր» բառով.

3) «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«է) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների երկարաձգման համար՝

առաջին հինգ տարվա համար

60

երկրորդ հինգ տարվա համար

180

երրորդ հինգ տարվա համար 

360

չորրորդ հինգ տարվա համար

540

հինգերորդ հինգ տարվա համար

720».

4) «ժ» ենթակետում «արտոնագրի» բառը փոխարինել «արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների» բառերով.

5) «ժա» ենթակետում «արտոնագրի» բառը փոխարինել «վկայագրի» բառով.

6) «ժգ» ենթակետում «արտոնագիր» բառը փոխարինել «վկայագիր» բառով.

7) «ժդ» և «ժե» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժդ) սահմանված ժամկետները երկարաձգելու մասին դիմում ներկայացնելու համար

8

ժե) առաջնության ճշգրտման կամ լրացումներ կատարելու մասին դիմում ներկայացնելու համար

10».

8) «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժը) արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները վերականգնելու համար

40».

9) «ժթ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

10) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ի» և «իա» ենթակետերով`

«ի) առաջնության իրավունքը վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար

10

իա) հայտի նկատմամբ իրավունքները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար

10»:

 

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 8-րդ կետի «բ» ենթակետը «քաղվածքներ տալու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև հայտի մասին տեղեկություններ տրամադրելու» բառերով:

 

Հոդված 5. 18-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածում՝

 

1) 2-րդ մասի «Արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի» բառերը փոխարինել «Արտոնագրատիրոջ կողմից՝ գյուտի կամ օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավատիրոջ կողմից՝ արդյունաբերական նմուշի» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի, օգտակար մոդելի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված, արդյունաբերական նմուշի գրանցման և դրանց նկատմամբ իրավունքները գործողության մեջ պահելու հետ կապված` սույն օրենքի 18 հոդվածի առաջին մասի 1-ին կետի «ա»-«ե», «ժա»-«ժդ», «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» և «ժգ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ», «ժա»-«ժե» ենթակետերով նախատեսված պետական տուրքերը, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանների (բացառությամբ կոլեկտիվ նշանի) գրանցման և վկայական ստանալու հետ կապված՝ սույն օրենքի 18 հոդվածի 4-րդ կետի «ա»-«ը», «ժ», «ժա», «ժգ» (զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժդ», «ժէ»-«ժթ» ենթակետերով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով։».

3) 4-րդ մասում «արդյունաբերական նմուշի» բառերը փոխարինել «գրանցված արդյունաբերական նմուշի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար» բառերը փոխարինել «Գյուտի, օգտակար մոդելի, արտոնագիր տալու համար, արդյունաբերական նմուշի,» բառերով.

2) 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով՝

«Արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների պահպանության ժամկետի երկարաձգման պետական տուրքերը վճարվում են յուրաքանչյուր հինգ տարվա համար, որոնց հաշվարկն իրականացվում է հայտի ներկայացման թվականից սկսած, ընդ որում, առաջին հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է արդյունաբերական նմուշի վկայագիր տալու համար պետական տուրքի հետ միասին: Յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է դրան նախորդող տարվա ընթացքում:».

3) 6-րդ մասը «Եթե արտոնագիր» բառերից հետո լրացնել «կամ վկայագիր» բառերով.

4) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Արդյունաբերական նմուշների նկատմամբ իրավունքների գործողության յուրաքանչյուր հաջորդ հինգ տարվա համար պետական տուրքը վճարվում է իրավունքների ընթացիկ գործողության հինգերորդ տարվա ընթացքում: Նշված պետական տուրքերը կարող են վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափն ավելացվում է 50 տոկոսով:».

5) 9-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Ս. Սարգսյան

 

2008 թ. հունիսի 28

Երևան

ՀՕ-113-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան