Գլխավոր տեղեկություն
Համար
N 9-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2021
Ընդունող մարմին
Արևաշող համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
06.04.2021
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
06.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԱՐԵՎԱՇՈՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

06 ԱՊՐԻԼԻ 2021 թվականի N 9-Ն

 

ԱՐԵՎԱՇՈՂ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 20-րդ կետով և «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3, 4, 5, 6 և 7-րդ կետերով, 10-րդ հոդվածի 4-րդ կետով, 13-րդ հոդվածով, 14-րդ հոդվածի 2֊ րդ և 3-րդ կետերով և 19-րդ հոդվածի 4-րդ կետով, Արևաշող համայնքի ավագանին

 

ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքում աղբահանության իրականացման կարգը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքում աղբի հավաքման և փոխադրման թույլտվության տրամադրման պայմանները և կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքում սանիտարական մաքրման սխեման՝ համաձայն հավելված 3-ի:

4. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքում ոչ կենցաղային աղբի առաջացման և դրույքաչափերը սահմանելու համար կիրառվող մեթոդները ըստ անշարժ գույքի նպատակային և/կամ/ գործառնական նշանակության՝ համաձայն հավելված 4-ի:

5. Սահմանել ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքում աղբահանության վճար վճարողների հաշվառման կարգը՝ համաձայն հավելված 5-ի:

 

Կողմ -6

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

ԱԴԱՄՅԱՆ ԱՐԱՄ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱՓԻՑԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ՀԱՄԲԱՐՅԱՆ ԱԼՎԱՐԴ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՅԿ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ`

ՊԵՐՃ ՊԱՊԻԿՅԱՆ

 

Հավելված թիվ 1-5

ՀՀ Լոռու մարզի Արևաշող համայնքի

ավագանու 2021 թվականի ապրիլի 6-ի

 թիվ 9-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան